Jump to content

Տոն (գույն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տոն (այլ կիրառումներ)
Տոն

Տոն գունային, գույնի հիմնական հատկանիշներից մեկը (նրա պայծառության և հագեցվածության հետ միասին), որով որոշվում է նրա երանգը և արտահայտվում «կարմիր», «կապույտ» և այլ բառերով, ներկերի անունների տարբերություններն առաջին հերթին ցույց են տալիս գունային տոնը (օրինակ, «զմրուխտյա կանաչ», «լիմոնագույն», «դեղին» ևն)։

Գեղանկարչության մեջ տոն է անվանվում նաև այն հիմնական երանգը, որ ընդհանրացնում և իրեն է ենթարկում ստեղծագործության բոլոր գույները և կոլորիտին հաղորդում ամբողջականություն։ Տոնային գեղանկարչության մեջ ներկերն ընտրվում են ըստ ընդհանուր տոնի մեջ գույների համադրության։ Այս կամ այն գույների գերակշռությունից և նրանց հարաբերակցությունների միջև եղած տարբերություններից նկարում տոնը կարող է լինել արծաթավուն, ոսկեգույն, տաք կամ սառը ևն։ Գեղանկարչության մեջ «տոն» տերմինով բնորոշում են նաև գույնի պայծառությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 55