Տոն, որը միշտ քեզ հետ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Տոն, որը միշտ քեզ հետ է
A Moveable Feast
Հեղինակ Էռնեստ Հեմինգուեյ
Տեսակ գիրք
Ժանր ինքնակենսագրություն
Բնօրինակ լեզու անգլերեն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Charles Scribner's Sons և Jonathan Cape
Հրատարակման տարեթիվ 1964

Տոնը, որը միշտ քեզ հետ է (անգլ.՝ A Moveable Feast), հուշագրությունը գրող Էռնեստ Հեմինգուեյի կյանքի մասին է Փարիզուսմ։ Գրքում նկարագրվում են երիտասարդ հեղինակի առաջին գրական փորձերը և նրա կյանքը առաջին կնոջ՝ Հեդլիի հետ։ Նրա ինքնակենսագրականից բացի գրքում կան նաև պորտրետներ Ալիսթեր Կրուդինի, Էզրա Փաունդի, Ֆրենսիս Սքոթի, Ֆորդ Մեդոքսի, Հիլլեր Բելոքի, Ժյուլ Պասկինի, Պերսլի Լյուսիսի, Ջեյմս Ջոյսի և Գերտրուդ Սթայնի մասին։

Գրելու և հրատարակության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյը, ուղևորվելով Եվրոպա, «Տորոնտո Սթար» թերթի օտարերկրացի խմբագրի հետ հաստատվում է Փարիզում և ոգեշնչվելով Գերտրուդ Սթայնի, Էզրա Փաունդի և այլ գրողների ստեղծագործություններով՝ որոշում է դառնալ գրող։

1956 թվականին Հեմինգուեյը գտնում է մի ճամպրուկ, որը նա թողել էր «Ռից» հյուրանոցի նկուղում շատ տարիներ առաջ: Ճամպրուկում կար օրագիր, որի մեջ նա գրել էր իր կյանքից հուշեր՝ անցկացված Փարիզում։

Գիրքը հրատարակվեց հեղինակի մահից հետո, իր չորրորդ կնոջ՝ Մերի Ուելշ Հեմինգուեյի ջանքերով։ Նյութերը խմբագրվել և հրատարակվել են 1964 թվականին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 15—ին Daily Variety Հեմինգուեյի և նրա առաջին կնոջ թոռնուհին՝ Մերիիլ Հեմինգուեյը ձեռք բերեց համաձայնություն ամերիկացի կինոպրոդյուսեր Ջոն Գոլդսթոունի հետ ֆիլմ նկարելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fleming Mike (2009-09-15)։ «Hemingway's 'Feast' Heads to Screen»։ Daily Variety։ Վերցված է 2010-04-05 (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]