Տոնկինի ծոցի միջադեպ
Տոնկինի ծոցի միջադեպ (վիետ․՝ Sự kiện Vịnh Bắc Bộ, անգլ.՝ Gulf of Tonkin incident), Տոնկինի ծոցում 1964 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգների և Հյուսիսային Վիետնամի (ՎԴՀ) նավատորմերի մասնակցությամբ գործողությունների երկու դրվագների դիվանագիտական անվանում։
1964 թվականի օգոստոսի սկզբին Հյուսիսային Վիետնամի ռազմանավերը երկու առանձին գրոհներ իրականացրին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ականակիրների ՝ «U.S.S. Maddox»-ի և «U.S.S. Turner Joy»-ի դեմ, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել, համապատասխանաբար, օգոստոսի 2-ին և օգոստոսի 4-ին։
Ամերիկյան հետախուզության բնօրինակ զեկույցը երկու գործողություններում էլ մեղադրում էր Հյուսիսային Վիետնամին, սակայն 2005 թվականի պենտագոնյան փաստաթղթերը և Ազգային անվտանգության գործակալության մի շարք այլ փաստաթղթեր պնդում էին, որ երկրորդ միջադեպն օգտագործվել է ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Վիետնամի դեմ ընլայնված ռազմական գործողություններ իրականացնելու և էսկալացիան արդարացնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |