Տոնի Լյունը ծնվել և մեծացել է Հոնկոնգում։ Նրա հայրը լքել է ընտանիքը, երբ ինքը եղել է դեռ երեխա։ 1982 թվականին նա ավարտել է TVB հեռուստաալիքի դերասանական դասընթացները և դարձել դերասան։ Հայտնիությունը շատ արագ է գտել իրեն, ի շնորհիվ հեռուստատեսությունում և ֆիլմում մարմնավորած կատակերգական դերերի։
Շատերը կարծում են, որ Տոնի Լյունի համար շրջադարձային դարձել է Ջոն Վուի «Ծանր մարսում» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Չոու Յուն Ֆատի հետ։
Սկզբում Լյունը Հոնկոնգում հայտնիության արժանացել է Հոու Սյաոսյանի«Թախիծի քաղաք» ֆիլմով, որը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի։
Տոնի Լյունը մեծ մասամբ հայտնի է դարձել Վոնգ Կարվայի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։