Տոնի Գատլիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոնի Գատլիֆ
ֆր.՝ Tony Gatlif
Tony Gatlif.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1948(1948-09-10)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԱլժիր, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և պրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ, César Award for Best Music Written for a Film և Cannes Best Director Award

Տոնի Գատլիֆ (ֆր.՝ Tony Gatlif, իրական անունը Միշել Դախմանի, սեպտեմբերի 10, 1948(1948-09-10)[1], Ալժիր, Ֆրանսիա), գնչուական ծագում ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Հազվադեպ կինոռեժիսորներից, որը նկարահանել է գեղարվեստական ֆիլմեր գնչուների լեզվով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է խառը ծագում ունեցող ընտանիքում։ Հայրը՝ ալժիրցի քաբիլ է, իսկ մայրը՝ գնչուական ընտանքից։ Տոնի Գատլիֆի խոսքերով՝ իր մանկությունը իսկական դժոխք է եղել և այն անց է կացել չքավորության մեջ։ Գլխավոր զվարճությունները ֆիլմերն էին, որոնք տեղացիներին ցույց էր տալիս դպրոցի ուսուցիչը։ Երիտասարդ Միշելի վրա մեծ ազդեցություն էր թողնել «Բուդյու, ջրից փրկվածը» ֆիլմի դերասան Միշել Սիմոնը, որը երկար ժամանակ նրա կուռքը և պաշտամունքի առարկան էր։

Երբ Միշելը 12 տարեկան էր, ծնողները նրան հայտարարեցին, որ նա պետք է ամուսնանա այն աղջկա հետ, որին իրենք են ընտրել։ Տղան տանից փախչում է Ֆրանսիա։ Հաջորդ տարիներ նա գումար վաստակում էր կոշիկներ մաքրելով, իսկ հետո, որպես նավաստի։ Այդ տարիներին նա մի քանի անգամ ազատազրկվել է գողության համար։

1965 թվականին թատրոնում ներկայացման ժամանակ Միշելին հաջողվում է կենդանի տեսնել Միշել Սիմոնին։ Ներկայացումից հետո երիտասարդին հաջողվում է ներխուժել նրա սենյակ և զրուցել դերասանի հետ։ Հենց այս զրույցն է պատճառ դառնում, որ Դախմանին դառնա կինոռեժիսոր։

Բայց սկզբում նա ավարտում է Սեն-Ժերմեն-ան-Լեոյի դրամատիկական դասընթացները և դառնում է դերասան։ Դրանից հետո նա խաղում է թատրոնում և հեռուստասերիալներում, իսկ 1974 թվականին իր առաջին խաղն է կատարում Ժերար Պիրեսայի «Ագրեսիայի գործողություն» ֆիլմում։ Շուտով նա սկսում է նկարահանել սեփական ֆիլմերը։

Նրան ճանաչում է բերում իր չորրորդ ֆիլմը՝ «Գնչուական բարոնները» (1983 թվական), և այդ ֆիլմից հետո նա գրավում է հասարակության ուշադրությունը։ Հիմնականում իր ֆիլմերը վերաբերվում են գնչուների թեմաներին (ֆիլմերի մեծ մասը նվիրված է գնչուներին), սակայն նա նաև անդրադառնում է մերժվածներին և այլ հասարակական թեմաների։

2004 թվականին Տոնի Գատլիֆը մրցանակ է ստանում՝ որպես լավագույն ռեժիսոր «Աքսորյալները» ֆիլմի համար։

Նաև հեռուստադիտողը և քննադատները առանձնահատուկ տեղ են տալիս իր «Բարի ճանապարհ» և «Տարօրինակ օտարական» ֆիլմերին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La tête en ruine (1975)
  • La terre au ventre (1979)
  • Փախչիր, գնչու / Corre, gitano (1981)
  • Արքայազները/ Les princes (1983)
  • Մեկնումի փողոցը / Rue du départ (1986)
  • Մի լացիր, իմ սեր / Pleures pas my love (1989)
  • Գասպարը և Ռոբինզոնը / Gaspard et Robinson (1990)
  • Բարի ճանապարհ / Latcho drom (1993)
  • Լուկումի, փոքրիկ ռումբեյրոն Կուբայից / Lucumi, l’enfant rumbeiro de Cuba (1995)
  • Mondo (1995)
  • Տարօրինակ օտարական / Gadjo dilo (1997)
  • Ինձ արագիլն է բերել / Je suis né d’une cigogne (1999)
  • Վենգո / Vengo (2000)
  • Սվինգ / Swing (2002)
  • Աքսորյալները / Exils (2004)
  • Եվրոպայի կերպարները / Visions of Europe (2004)
  • Տրանսիլվանյան / Transylvania (2006)
  • Յուրաքանչյուրն իր համար / Korkoro (2009)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բռունցքի կատաղությունը (1975)
  • Երկիրը որովայնում (1979)
  • Գնչու բարոնները / Les princes (1983)
  • Մեկնումի փողոցը / Rue du départ (1986)
  • Մի լացիր, իմ սեր / Pleures pas my love (1989)
  • Գասպարը և Ռոբինզոնը / Gaspard et Robinson (1990)
  • Բարի ճանապարհ / Latcho drom (1993)
  • Տարօրինակ օտարական / Gadjo dilo (1997)
  • Ինձ արագիլն է բերել / Je suis né d’une cigogne (1999)
  • Վենգո / Vengo (2000)
  • Սվինգ / Swing (2002)
  • Աքսորյալները / Exils (2004)
  • Եվրոպայի կերպարները / Visions of Europe (2004)
  • Տրանսիլվանյան / Transylvania (2006)
  • Յուրաքանչյուրն իր համար / Korkoro (2009)

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 թվական,Ագրեսիայի գործողությունը / L'Agression допрашиваемый мотоциклист
  • La rage au poing (1975) Нанар
  • La terre au ventre (1979) F.L.N.
  • Գնչու բարոններ / Les princes (1983) Лео
  • Լուլու/ Lulu (2002) Ֆաբոի
  • Փոքրիկ խնդրանք / Un petit service (2003) Պեդրո Մորենո
  • Ձմեռային մեղեդի (2015)

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնչու բարոնները / Les princes (1983)
  • Տարօրինակ օտարական / Gadjo dilo (1997)
  • Ինձ արագիլն է բերել / Je suis né d’une cigogne (1999)
  • Վենգո / Vengo (2000)
  • Սվինգ / Swing (2002)
  • Աքսորյալները / Exils (2004)
  • Տրանսիլվանյան / Transylvania (2006)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենգո / Vengo (2000)
  • Ինչպես ինքնաթիռ/ Comme un avion (2002)
  • Աքսորյալները / Exils (2004)
  • Յուրաքանչյուրն իր համար / Korkoro (2009)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաննի կինոփառատոն, 1993 — Un Certain Regard Award (ֆիլմ «Բարի ճանապարհ»)
  • Մանկական մուլտֆիլմերի միջազգային կինոփառատոն Չիկագոյում, 1998 — Adult’s Jury Award: Certificate of Merit (ֆիլմ Mondo)
  • Միջազգային կինոփառատոն Լոկարնոյում, 1997 — Արծաթյա ընձառյուծ (ֆիլմ «Տարօրինակ օտարական»)
  • Միջազգային կինոփառատոն Լոկարնոյում, 1997 — Prize of the Ecumenical Jury (ֆիլմ «Տարօրինակ օտարական»)
  • Փարիզի կինոփառատոն, 1998 — Մրցանակ հանդիսատեսի համակրանք (ֆիլմ «Տարօրինակ օտարական»)
  • Միջազգային կինոփառատոն Տրոմսյոյում, 1998 — Մրցանակ հանդիսատեսի համակրանք (ֆիլմ «Տարօրինակ օտարական»)
  • Կայսր, 1999 — Ֆիլմի լավագույն երգը (« Տարօրինակ օտարական»)
  • Կայսր, 2001 — Ֆիլմի լավագույն երգը («Վենգո»)
  • Ստամբուլի միջազգային կինոփառատոն, 2001 — Հատուկ մրցանակ ժյուրիի կողմից («Վենգո»)
  • Կաննի կինոփառատոն, 2004 — Լավագույն ռեժիսոր (ֆիլմ «Աքսորյալները»)
  • Գենտի կինոփառատոն, 2006 — Georges Delerue Prize (фильм «Трансильвания»)
  • Մոնրեալի միջազգային կինոփառատոն— Գրան-պրի (ֆիլմ «Յուրաքանչյուրն իր համար»)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշան (2015)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.