Տոյամա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոյամա (քաղաք)
富山市
Դրոշ Զինանշան


ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Մասն էՏոյամա (պրեֆեկտուրա)
ԿարգավիճակՃապոնիայի կենտրոնական քաղաքներ, prefectural capital of Japan?, մեծ քաղաք, քաղաք և city for international conferences and tourism?
Մտնում էՏոյամա
Ամենաբարձր կետMount Suishō?
Օրենսդրական մարմինQ28684296?
Բնակչություն413 028 մարդ (մարտի 1, 2021)[1]
Տարածք1241,74 կմ² (դեկտեմբեր 2020)[2]
Հիմնադրված է1889 թվական թ.
Առաջին հիշատակում17 Հունիսի 1398
Լուծարված էհունիսի 17, 1398
Սահմանակցում էImizu?, Namerikawa?, Tonami?, Nanto?, Kamiichi?, Tateyama?, Ֆունահասա, Hida?, Տակայամա (Գիֆու) և Օմատի
Ժամային գոտիUTC+9
ՓոխարինեցOkuda?, Okuda?, Horikawa?, Yamamuro?, Sakuradani?, Higashikureha?, Sakuradani?, Sakuradani?, Higashikureha?, Okuda?, Yamamuro?, Shinjō?, Higashiiwase?, Ōhirota?, Shima?, Toyota?, Hamakurosaki?, Hariwara?, Hirota?, Shinmei?, Horikawa?, Ōta?, Ninagawa?, Yamamuro?, Wagō?, Funan?, Kureha?, Mizuhashi?, Ōyama?, Ōsawano?, Fuchū?, Yatsuo?, Yamada? և Hosoiri?
Հեռախոսային կոդ764
Փոստային ինդեքսներ939-0000
city.toyama.toyama.jp

Տոյամա (ճապ.՝ 富山市 Տոյամա-սու ), կենտրոնական քաղաք Ճապոնիայում, Տոյամա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ճապոնական ծովի ափին` Հոնսյու կղզում, Տոկիոյից 300 կմ հյուսիս-արևմուտք։ Հիմնադրվել է 1889 թվականի ապրիլի 1-ին։ 2008 թվականից այն ճանաչվել է որպես քաղաքների էկոլոգիական մոդել։

Քաղաքի տարածքը կազմում է 1241,85 կմ²[3], բնակչությունը կազմում է 419 008 մարդ ( 2014 թվականի հուլիսի 1)[4], խտությունը` 337,41 մարդ/կմ²։

Քաղաքն ունի նավահանգիստ, երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան։

Պատմական տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1583 թվական - զորահրամանատար Սացուս Նարիմասը միացրեց Էթյուն (Տոյամայի հին անվանումը)
  • 1871 թվական - Տոյամայում ոստիակական կառավարման հիմնում
  • 1889 թվական - Քաղաքական համակարգի կառավարման հիմնում
  • 1945 թվական - Քաղաքը փաստացի ջնջվեց երկրի երեսից ամերիկյան ավիացիայի ռմբակոծության հետևանքով

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոյամա քաղաքը համարվում է Տոյամա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը, տեղակայված Ճապոնական ծովի ափին, Տյուբու շրջանում (Հոնսյու կղզու կենտրոնական մաս)։ Քաղաքը գտնվում է Տոյամա հովտում, երեք կողմից՝ արևելքից, արևմուտքից և հրարավից շրջապատված է բարձր լեռներով։ Իսկ հյուսիսում ափը ողողում են Ճապոնական ծով թափվող Տոյամա ծոցի ջրերը։ «Տոյամա» բառի հիերոգլիֆը կարելի է վերծանել որպես «լեռներով հարուստ» կամ «հարուստ լեռներ»։ Այնպիսի գետեր, ինչպիսիք են Ձյոգանձի-գավան, Ձինձու-գավան, Սյո-գավան և այլն, սկիզբ առած երկու-երեք հազար մետր բարձրության լեռներից, կազմավորել են Տոյամա հովիտը։ Այդպիսի աշխարհագրական պայմանականությունը ձևավորում է Տոյամայի կլիմայական առանձնահատկությունները. այստեղ ամռանը շատ են լինում անձրևներ,իսկ ձմռանը ձյան առատ տեղումներ։ Ճապոնական ծովից փչող քամիները բերում են ամպեր, որոնք չեն կարող հաղթահարել լեռների բարձրությունը, և դրանք լիցքաթափում են տեղումներ Տոյամական հովտի վրա, որին փոխաբերական իմաստով կարելի է անվանել բնական ամֆիթատրոն։ «Ձյունե երկրի» բնական երևույթի հետևանքով Տոյամայում ձյան շերտի միջին տարեկան հաստությունը, աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը:1981-ից մինչև 2010 թվականը այդտեղ տեղացել է միջինը 383 սմ ձյուն[5][6][7]։

Այս աշխարհագրական պայմանները Տոյամային տալիս են համեղ բնական աղբյուրներ, որոնք ապահովում են ոչ միայն բրնձի աճեցումը, այլ նաև ներկայացնում են ամուր հիդրոէլեկտրական ռեսուրսներ և հնարավորություն են տալիս ժամանակակից արդյունաբերությանը։ Բացի ժամանակակից գյուղատնտեսական և ձկնաբուծական տնտեսությունից այստեղ գոյություն ունեն գործարաններ, որոնք արտադրում են պլասմասե և ալյումինե, մեքենաշինական, դեղագործական իրեր և այլն։ Դեղագործությունը Տոյամայում ունի երկար սովորույթներ, որոնք սկսվել են դեռևս 17֊րդ դարի 90֊ական թվականներից։ Դեղագործական առևտուր է կատարվել ողջ Ճապոնիայում։

Ծովային նավահանգիստը և օդանավակայանը քաղաքը միացնում են ոչ միայն ճապոնական, այլ նաև հյուսիս֊արևելյան Ասիայի խոշոր քաղաքների, այդ թվում Վլադիվաստոկի հետ։

Եղբայր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 人口移動調査 (яп.)
  2. 2,0 2,1 富山市の概要
  3. Площадь указывается по данным сайта Geospatial Information Authority of Japan (яп.) с учётом изменений, опубликованных 1 октября 2011 года.
  4. -富山県人口移動調査結果(推計人口)- (平成26年7月1日現在) (яп.). Toyama Prefecture (1 июля 2014). — Оценка населения префектуры Тояма. Дата обращения 29 августа 2014.
  5. [1]
  6. [2]
  7. [3]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]