Տոմիսլավ Կիշ
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 4, 1994[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 29.11.2019: |
Տոմիսլավ Կիշ (խորվ.՝ Tomislav Kiš, ապրիլի 4, 1994[1][2], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, լիտվական «Ժալգիրիս» (Վիլնյուս) ակումբի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմիսլավ Կիշը «Դուբրավա», Զագրեբի «Դինամո», «Կրոացիա» և Սպլիտի «Հայդուկ» ակուբների սան է։ 2012 թվականի մարտի 2-ին «Հայդուկի» կազմում մասնակցելով «Զագրեբի» դեմ խաղին՝ կատարել է նորամուտը Խորվաթիայի առաջնությունում[3]։ Նոյեմբերի 3-ին «Զադարի» դեմ խաղում Տոմիսլավ Կիշը խփել է իր առաջին գոլը «Հայդուկի» կազմում[4]։ 2013 թվականին նա թիմին օգնել է նվաճել Խորվաթիայի գավաթը։ 2014 թվականին խաղային պրակտիկա ստանալու նպատակով Կիշը վարձավճարով հանդես է եկել Խորվաթիայի երկրորդ դիվիզիոնի «Դուգոպոլիե» և «Գորիցա» ակումբներում։
2015 թվականի սկզբին Տոմիսլավը վարձավճարով տեղափոխվել է սլովենական «Զավրչ»։ «Դոմժալե» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Սլովենիայի առաջնությունում։ Մարտի 7-ին «Կոպեր» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Զավրչի» կազմում[5]։
2015 թվականի ամռանը Տոմիսլավ Կիշը տեղափոխվել է բելգիական «Կորտրեյք»։ «Աուդ Հևերլե Լյովեն» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Ժյուպիլե լիգայում։ Հոկտեմբերի 3-ին «Վեստերլո» ակումբի դեմ խաղում Կիշը խփել է իր առաջին գոլը «Կորտրեյքի» կազմում[6]։ 2016 թվականի ամռանը Տոմիսլավը վարձավճարով տեղափոխվել է «Սերկլ Բրյուգե»։ Օգոստոսի 14-ին «Լիերս» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Բելգիայի երկրորդ դիվիզիոնում[7]։ Օգոստոսի 21-ին «Տյուբիզ» ակումբի դեմ խաղում Կիշը խփել է իր առաջին գոլը «Սերկլ Բրյուգեում»[8]։
2017 թվականի ամռանը Տոմիսլավ Կիշը միացել է բելառուսական «Շախտյորին» (Սոլիգորսկ)։ Հուլիսի 30-ին «Գորոդեա» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Բելառուսի առաջնությունում[9]։ Օգոստոսի 13-ին «Մինսկ» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Շախտյորում»[10]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Խորվաթիայի գավաթակիր – 2012/13
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Զագրեբ VS. Հայդուկ Սպլիտ 2:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 2.
- ↑ «Հայդուկ Սպլիտ VS. Զադար 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 3.
- ↑ «Զավրչ VS. Դոմժալե 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 7.
- ↑ «Վեստերլո VS. Կորտրեյք 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 3.
- ↑ «Լիերս VS. Սերկլ Բրյուգե 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Սերկլ Բրյուգե VS. Տյուբիզ 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 21.
- ↑ «Շախտյոր Սոլիգորսկ VS. Գորոդեա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 30.
- ↑ «Շախտյոր Սոլիգորսկ VS. Մինսկ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|