Էրցեգն իր կարիերան սկսել է «Շիբենիկում» 1990 թվականին։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է Սպլիտի«Հայդուկ»։ «Հայդուկում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո նա մեկնել է արտերկիր՝ խաղալով ազգային տարբեր լիգաներում Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Ճապոնիայում և Իսրայելում։ Տոմիսլավ Էրցեգը դարձել է Խորվաթիայի Առաջին լիգայի լավագույն ռմբարկու, երբ 2004/05 մրցաշրջանում «Ռիեկա» ակումբի կազմում դարձել է 17 գոլի հեղինակ[3]։
2010 թվականի մայիսի արդյունքներով, երբ ավարտվել է Խորվաթիայի առաջնության 2009/10 մրցաշրջանը, Էրցեգն իր խփած 97 գոլով մրցաշարի պատմության մեջ ռմբարկուների ցանկում զբաղեցրել է հինգերորդ տեղը[4]։
Խորվաթիայի հավաքականում նորամուտը նշել է 1997 թվականի հունիսի 8-ին Կիրինի գավաթի խաղարկության՝ Ճապոնիայի հավաքականի դեմ խաղում (3: 4)։ Հավաքականում անցկացրած վերջին հանդիպումը եղել է 1998 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ՝ Դանիայի հավաքականի դեմ խաղը (1:3), որն անցկացվել է 1997 թվականի դեկտեմբերի 10-ին։