Տոմատինա
Տոմատինա իսպ.՝ La Tomatina | |
---|---|
![]() | |
Տեսակ | տոնախմբություն |
Ամսաթիվ | օգոստոսի 26 |
Տոնվում է | ![]() Ոչ պաշտոնապես տոնվել է` ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կայք | tomatina.es |
Տոմատինա կամ Լա Տոմատինա (իսպ.՝ La Tomatina), իսպանական ազգային և մշակութային տոն, որը նշվում է օգոստոս ամսվա վերջին շաբաթում՝ սովորաբար օգոստոսի 26-ին[1]։ Տոնի ժամանակ հավաքվածները կռվի են բռնվում՝ միմյանց լոլիկներով հարվածելով։
Սովորաբար տոնը մեծ շուքով անց է կացվում Իսպանիայի Վալենսիա քաղաքում, սակայն տոնին մասնակցում են նաև այլ քաղաքներ (Օրինակ՝ Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, և այլն)։
1982 թվականից սկսած տոնին սկսել են մասնակցել Իսպանիայից դուրս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Թվին գետի ափին (Կոլորադո)։ Տոնին մասնակցել են նաև Կոստա Ռիկայում, Կոլումբիայում, Մեքսիկայում և Շոտլանդիայում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Տոմատինայի տոնը սկսվում է ամեն տարի օգոստոս ամսվա վերջին շաբաթում Իսպանիայում՝ առավոտյան ժամը 10-ին։ Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ։
Համաձայն փառատոնի կանոնների, տոնը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ տոնի համար նախատեսված հրապարակից վստահված անձը ազդարարի տոնի սկիզբը[2]։
Այդ հրահանգից հետո փառատոնի բոլոր մասնակիցները սկսում են պատերազմել լոլիկներով։ Դրանք հաճախ օգտագործում են ջրային թնդանոթներ։ Մարտերի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է մրցի միայնակ։
Լուրջ վնասվածքներից խուսափելու համար չի կարելի մրցույթի ժամանակ օգտագործել սուր, ծակող և կտրող իրերի, ինչպես նաև ապակյա շշեր։ Տոնի ավարտին քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվում է կարմիր հրապարակի։ Տոնի կազմակերպիչնրը շրջելով փողոցներով ջրցան մեքենաների միջոցով մաքրում են փողոցները[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իսպանիայի ավանդական տոներ և սովորույթներ՝ Տոմատինա Archived 2015-12-08 at the Wayback Machine. LaTomatina.travel
- ↑ Իսպանական դաժանությունը ծագում է Տոմատինա փառատոնից Տոմատինա տոնի մասին. Վերցված է օգոստոսի 24, 2013
- ↑ «Bangalore's Tomatina festival cancelled»։ NDTV 24x7։ Վերցված է սեպտեմբերի 17, 2011