Տոմաշ Սեմոնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոմաշ Սեմոնյակ
Tomasz Siemoniak Sejm 2016.JPG
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ
Կրթություն՝ Վարշավայի տնտեսության դպրոց
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 2, 1967(1967-07-02) (53 տարեկան)
Ծննդավայր Վալբժիխ, Լեհաստան
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան

Տոմաշ Սեմոնյակ (լեհ.՝ Tomasz Siemoniak, հուլիսի 2, 1967(1967-07-02), Վալբժիխ, Լեհաստան[1]), լեհ պետական և քաղաքական գործիչ։ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար (2011-2015) և Լեհաստանի փոխվարչապետ 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի նոյեմբեր:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վարշավայի տնտեսագիտության դպրոցի արտաքին առևտրի ֆակուլտետը, եղել է Դույսբուրգի համալսարանի կրթաթոշակառու[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ ուսման ընթացքում եղել է ուսանողների անկախ միության անդամ, Վարշավայի տնտեսագիտության դպրոցում ուսանողական կառույցի ղեկավար։ 1990-ական թվականներին հաջորդաբար անդամակցել է Լիբերալ-դեմոկրատական կոնգրեսին (KLD) և «Ազատության ունիային», այնուհետև՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանը:

1994-1996 թվականներին աշխատել է լեհական հեռուստատեսությունում, այդ թվում՝ որպես 1-ին ծրագրի տնօրեն։

1997 թվականին համակարգել է ԶԼՄ-ների աշխատանքը հասարակական գործերի ինստիտուտում։

1998-2000 թվականներին զբաղեցրել է ազգային պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի, այնուհետև՝ 2002 թվականին լեհական մամուլի գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

2000 թվականի դեկտեմբերից մինչև 2002 թվականի հունիս եղել է Վարշավայի փոխնախագահ։

2002-2006 թվականներին աշխատել է լեհական ռադիոյում։

2007 թվականին եղել է Մազովեցյան վոևոդության փոխխոսնակ։

2007 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է ներքին գործերի նախարարության պետական քարտուղար։

2011 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է Դոնալդ Տուսկի առաջին կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնում։

2011 թվականի նոյեմբերի 18-ին զբաղեցրել է նույն պաշտոնը Տուսկի նոր կաբինետում։

2014 թվականի սեպտեմբերի 22-ին Եվա Կոպաչի ղեկավարած կառավարությունում նշանակվել է փոխվարչապետ և պաշտպանության նախարար։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Minister of National Defence»։ Ministry of National Defence։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 10, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]