Տոկունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիզիկական տոկունության վարժանք

Տոկունություն, բարոյական հատկություն, որտեղ կոնկրետ դրսևորում են գտնում ինքնատիրապետման որոշակի գծերը։ Այն ներառում է իր զգացմունք ները վերահսկելու մարդու կարողությունը, իր գործողությունները դրված նպատակին հասնելուն ենթարկելը` չնայած ծագած խնդիրներին ու չնախատեսված հանգամանքներին, դժվարություննները հաղթահարելու, իր մեջ նշված խնդիրներից հրաժարվելու փոքրոգի ցանկությունը ճնշելու ունակությունը, հավատարմությունը ընտրած իդեալներին ու սկզբունքներին։ Հատկապես տոկունությունը մեծ նշանակություն ունի ղեկավարի համար, որը պետք է սթափ գնահատի իրավիճակը, կարողանա կուսակցության քաղաքական գիծը համբերատար բացատրելու ունակություն հանդես բերել, անհարկի չդիմել ծայրահեղ միջոցների, հասնել բոլորի կողմից այդ խնդիրների ըմբռնմանն ու գիտակցմանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարոյագիտական բառարան