Տոլեդոյի դարպաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Տոլեդոյի դարպասներ
Puerta de Toledo (2009).jpg
'
Կոորդինատներ40°24′24″ հս․ լ. 3°42′41″ ամ. ե.HGЯO
Գտնվում էԻսպանիա Իսպանիա, Մադրիդ
Կառուցվել է1817
Շինության ձևըկլասիցիզմ
ՇինարարԼոպես Անտոնիո Ագուադո

Տոլեդոյի դարպասներ (իսպ.՝ Puerta de Toledo), 19-րդ դարի հուշարձան իսպանական մայրաքաղաքում: Դարպասները կառուցվել են Ֆերդինանդ VII-ի պատվին, որպես հաղթական կամարներ: Դարպասները գտնվում են Տոլեդո փողոցում, մայր տաճարից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ անունով դարպասները գոյություն ունեցել են դեռևս հին ժամանակներում, որոնք 15-րդ դարում շրջապատել են Մադրիդը: Դարպասների միջով անցնում է ճանապարհ, որը տանում է Տոլեդո: 1625 թվականին Ֆիլիպ IV-ը պատի շինարարության ժամանակ Տոլեդո փողոցի կենտրոնից ոչ հեռու կառուցել է հսկայական երկրորդ դարպասը:

Ժամանակակից դարպասների շինարարության առաջին նախագծերը վերաբերվում են նապոլեոնական պատերազմների դարաշրջանին: Ժոզեֆ Բոնապարտի իշխանության օրոք նախագիծ է մշակվում, որպեսզի Մադրիդից մուտք գործեն Անդալուզիա: 1812 թվականին նախագիծը փառաբանվել է սահմանադրության մեջ, որն ընդունվել է այդ ժամանակ: Բայց Ժոզեֆ Բոնապարտին չի հաջողվել նախագիծը կյանքի կոչել, քանի որ կառուցմանը հատկացված միջոցները շուտով սպառվեցին, իսկ դրանից հետո Ժոզեֆը կործանվեց: Մունիցիպիալ իշխանությունները ճարտարապետ Լոպես Անտոնիո Ագուադոյին հանձնարարել են ստեղծել նոր նախագիծ, ով դարպասները նախագծել է հաղթական կամարների տեսքով և դրանք նվիրել է Բուրբոնների բարեփոխումներին՝ ի դեմս Ֆերդինանդ VII-ին:

Տոլեդոյի դարպասները վերջին խոշոր դարպասներն էին, որոնք շրջապատել են Մադրիդը: Շինարարությունը իրականացվել է 10 տարի՝ 1817 թվականից մինչև 1827 թվականները: 1995 թվականին Մադրիդի քաղաքապետարանը իրականացրել է լայնածավալ վերանորոգում:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլեդոյի դարպասները կազմված են երեք կամրջամասերից՝ կենտրոնում կիսաշրջանաձև կամարներ են, իսկ եզրերին՝ երկու ուղղանկյուն կամարներ: Դարպասները կառուցված են գրանիտե աղյուսներից և ձևավորված են կիսասյուներով, զարդարված են իոնիական սյուներով:

Դարպասները զարդարված են քանդակներով, որը մշակված է իսպանացի քանդակագործ Խոսե Խինեսի կողմից և ստեղծված է Ռոման Բարբայի և Վալերիանո Սալվատերի կողմից: Հյուսիսային ճակատում երկու երեխաների հետ տեղադրված է Մադրիդի զինանշանը: Երկու կողմերից տեղադրված են նաև պատերազմական ավարները պատկերող կոմպոզիցիաներ:

Գլխավոր կամարի վրա երևում է լատիներեն լեզվով մի գրություն՝
Նվիրված է Ֆերդինանատ VII-ին, Ցանկալի ազգի հորը, հողի համար պատերազմողի և այլ ֆրանսիացի բռնազավթիչների դեմ պայքարի:
Հուշարձանը նվիրված է Մադրիդի կառավարության հավատարմությանը, հաղթանակին և ուրախությանը: 1827 թվական
[1]:

Այժմ դարպասները գտնվում են օղակաձև ճանապարհի վրա, որտեղով ճանապարհային ուղիներ չեն անցնում: Դարպասի տակ կառուցվող ստորգետնյա թունելը, ինչը հանգեցրել է կենտրոնական կամարի ձևափոխմանը և բնահողի իջեցմանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]