Տոդոս լոս Սանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տոդոս–լոս–Սանթոսից)
Տոդոս լոս Սանտոս
Տեսակլիճ
Երկիր Չիլի
ՎարչատարածքԼոս Լագոս
ԲԾՄ189 մետր
Խորություն334 մետր
Մակերես178,5 կմ²
Ծավալ34 400 խորանարդ հեկտոմետր
Ջրի պահման ժամանակ4 տարի[1]
Ջրահավաքի տարածքPetrohué basin?
Ավազանի տարածք3036 կմ²
Ավազանի երկիր Չիլի
Լճից հոսող գետPetrohué River?
Քարտեզ
Քարտեզ
Տոդոս լոս Սանտոս լիճը քարտեզի ամենաներքևում՝ կենտրոնական հատվածում(նշված չէ)

Տոդոս լոս Սանտոս (իսպ.՝ Lago Todos los Santos, որը իսպաներեն նշանակում է «Բոլոր սրբերի լիճ»), լիճ Լոս Լագոս շրջանում՝ Չիլիի հարավում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը գտնվում է պրովինցիայի մայրաքաղաք Պուերտո Մոնտիից 96 կմ հյուսիս-արևելք և Պուերտո Վարաս քաղաքից 76 կմ արևելք, Վիսենտե Պերես Ռոզալես ազգային պարկի սահմանին։ Դա Չիլիի ամենամեծ իններորդ լիճն է (լճի տարածքը 178,5 կմ² է[2]): Լիճը գտնվում է Անդերի նախալեռներում՝ 189 մետր բարձրության վրա, իսկ լճի միջին խորությունը 191 մետր է, այսինքն՝ լճի հատակի մեծ մասը ընկած է օվկիանոսի մակարդակից ցածր։ Տոդոս լոս Սանտոս լիճն ունի միայն մեկ կղզի՝ Մարգարիտա (Դե լաս Կաբրասի հին քարտեզներում) և զբաղեցնում է 100 հա տարածք։ Լճի ավազանի մակերեսը 17 անգամ գերազանցում է մակերևույթային մակերեսին և կազմում է 3036 կմ²։ Լճի ծագումը և՛ սառցադաշտ է, և՛ հրաբխային։ Սառցե դարաշրջանում, սառցադաշտի երկու ճյուղերը, որոնք սահում էին լեռներից հակառակ ուղղությամբ՝ մեկը դեպի հարավ Ռիո Նեգրոյի ներկայիս հովտով և մյուսը դեպի հյուսիս Բլանկո գետի ներկայիս հովտով, միաձուլվելով մի կետում Երկայնական հովտում և միասին շարժվելով դեպի արևմուտք, գոյացել է ցածրավայր, որն այժմ զբաղեցնում են Տոդոս լոս Սանտոս և Լյանկիուե լճերը։ Օսորնո և Քալբուկո հրաբուխների գործունեության հետևանքով սառցադաշտը հալվեց և լիճը հրաբխային լավայով բաժանվեց երկու առանձին ջրամբարների։ Լավային հոսքը Տրոնադոր հրաբխից հասավ նաև լիճ՝ Բլանկո գետի հովտի երկայնքով։

Ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճն ունի բավականին մեծ ծավալ՝ 34,4 կմ³, ինչը բացատրվում է նրա մեծ խորությամբ (առավելագույն խորությունը՝ 337 մետր)։ Լճի հարավ-արևմտյան ծայրից հոսում է Պետրոուե գետը (համանուն բնակավայրի մոտ), լճից դուրս հոսող ջրի ծավալը 270 մ³/վ է, լճի ամբողջ ջուրը թարմացվում է 4 տարվա ընթացքում։ Լիճը շրջապատված է լեռներով, որոնց մեջ կան երեք հրաբուխների գագաթներ՝ Օսորնոն՝ արևմուտքում, Պունտիագուդոն՝ հյուսիսից և Տրոնադորը՝ արևելքից։ Լճի ավազանը հիմնականում ծածկված է բարեխառն գոտու վալդիվյան խոնավ անտառներով[3]։ Լճը կարող է կանաչ, կապույտ կամ արծաթափայլ տեսք ունենալ ՝ կախված օրվա ամպամածությունից և եղանակից։ Կանաչավուն երանգի մեծ մասը գալիս է հանքային մնացորդներ պարունակող սառցադաշտային հալված ջրից։

Լճի համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոդոս լոս Սանտոս լիճ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/SAM-11
  2. «База данных по озерам мира Международного комитета по проблемам озер (Word Lake Database, International Lake Environment Committee)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  3. «All on Lake Todos los Santos». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոդոս լոս Սանտոս» հոդվածին։