Տոգո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոգո
անգլ.՝ Togo
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷրիքսոն Քոր
ԴերակատարներՈւիլեմ Դեֆո, Julianne Nicholson?, Քրիստոֆեր Հեյերդալ, Ռիչարդ Դորմեր, Մայքլ Գրեյես, Nive Nielsen?, Nikolai Nikolaeff?, Թորբյորն Հարր, Մայքլ Մաքելհաթոն, Brandon Oakes?, Մայքլ Գասթոն, Շոն Բենսոն, Զան ՄակՔլարնոն և Ջեյմի ՄակՇեյն
ԵրաժշտությունԼորն Բելֆ
ՄոնտաժՄարտին Պենսա
Պատմվածքի վայրԱլյասկա
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն113 րոպե

Տոգո (անգլ.՝ Togo), ամերիկացի ռեժիսոր Էրիքսոն Քորի պատմական ֆիլմը, որը նկարահանվել է 2019 թվականին։ Ֆիլմը նվիրված է 1925 թվականի գթասրտության մեծ մրցավազքի իրադարձություններին։ Ստեղծագործության դեպքերը ծավալվում են Լեոնարդ Սեպպալի և նրա Տոգո շան շուրջ, որոնք միասին անցնում են փոխանցումավազքի ամենաերկար հատվածը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ունի երկու զուգահեռ սյուժետային գիծ. առաջինը ծավալվում է 1910-ական թվականներին՝ Տոգոյի վաղ կյանքի շրջանում, իսկ երկրորդը՝ 1925 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին։ Իրադարձությունների վայրը Ալյասկայի Նոմ քաղաքն է։

1913 թվականին Լեոնարդ Սեպպալի շունը ձագ է ունենում, որին տերը, չնայած կնոջ կարծիքին, թերագնահատում է։ Փոքրիկ շունը բազմիցս փախչում է ազատավանդակից և նույնիսկ ամբարից։ Շնիկին ուրիշին տալու փորձերը ձախողվում են, քանի որ վերջինս միշտ վերադառնում է տիրոջ մոտ։ Ի վերջո Սեպպալը փոխում է իր կարծիքը և սկսում հիանալ շնով։ Նրան անվանում է Տոգո՝ ի պատիվ ճապոնացի ծովակալ Հեյհատիրոյի։

Այդ դեպքերից տասը տարի անց Նոմում բռնկվում է դիֆթերիայի համաճարակ։ Տեղական հիվանդանոցում կարանտին են հայտարարում։ Երեխաները գտնվում են կյանքի և մահվան սահմանին։ Քաղաքի միակ հույսը արդեն հռչակավոր Լեոնարդ Սեպպալն էր։ Վերջինս այլընտրանք չունի, քան իր ծերացած շան՝ Տոգոյի հետ, անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերման համար գնալ Նենանա, որտեղ, ինչպես ասում են տեղացիները, նա մի ժամանակ հասել է 4 օրում։ Միևնույն ժամանակ Կոնստանսը նախազգուշացնում է ամուսնուն շանը տանելու ռիսկի մասին, քանի որ նա կարող է չդիմանալ այդ մրցավազքին։

Նոմի բախտը գտնվում է Սեպպալի և շան ձեռքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլեմ Դեֆո (Լեոնարդ Սեպպալ)
  • Դիզել (Տոգո)
  • Ջուլիաննա Նիկոլսոն (Կոնստանս Սեպպալ)
  • Քրիստոֆեր Հեյերդալ (մայոր Ջորջ Մեյնարդ)
  • Ռիչարդ Դորմեր (դոկտոր Քերթիս Ուելչ)
  • Շոն Բենսոն (Գունար Կաասեն)
  • Էդրիեն Դորվալ (Բիլ Քլարկ)
  • Մադլին Վիքինս (Սալի Բուրդեթ)
  • Մայքլ Գրեյս (Ամիտուկ)
  • Նիվ Նիլսեն (Աթիկ Մալիկ)
  • Նիկոլայ Նիկոլաև (Դեն Մերֆի)
  • Թորբյորն Հար (Չարլի Օլսեն)
  • Քեթրին Մաքգրեգոր (Սառա Ֆոուլի)
  • Մայքլ Մաքելհաթոն (Ջաֆեթ Լինդեբերգ)
  • Պոլ Պասկովսկի (Մաքս Ադամս)
  • Մայքլ Գաստոն (Ջո Դեքստեր)
  • Ջեյմ Մաքշեյն (Սքոթի Ալան)
  • Զան Մաքքլարնոն (Տուլիմակ)
  • Բրենդոն Օուքս (Հենրի Իվանով)
  • Սթիվեն Մաքքարթի (Դև Բերդեթ)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes» կայքը ֆիլմը գնահատել է 8.2/10, իսկ «Metacritic»-ը՝ 100-ից 71 միավոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Togo (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]