Թոբին Բելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տոբին Բելից)
Թոբին Բելլ
անգլ.՝ Joseph Tobin[1]
Ծնվել էօգոստոսի 7, 1942(1942-08-07)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան և Մոնկլեր նահանգային համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, գրող և ռեժիսոր
officialtobinbell.com

Թոբին Բելլ (անգլ.՝ Joseph H. Tobin, Jr., օգոստոսի 7, 1942(1942-08-07)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Սղոց» բազմասերիանոց ֆիլմում խաղացած Ջոն Կրամեր դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորք նահանգի Քուինս քաղաքում և մեծացել՝ Մասաչուսեթս նահանգի Վեյմութ քաղաքում։ Նրա մայրը՝ Այլին Բել Թոբին, բրիտանական ծագմամբ տաղանդավոր դերասանուհի էր[2]։ Թոբինին ուներ քույր և եղբայր[2]։

Բելլը հաճախ խաղում էր չարագործի կամ սերիական մարդասպանի դեր և իր բոլոր դերերն առանձնանում են փափուկ և մեռելային ձայնով, նա խաղում է մարդասպանի դեր Պոլլակ Սիդնիի «Ընկերությունում» ֆիլմում և Թեոդոր Կաչինսկու «Ունաբոմբեր․Իրական պատմություն» ֆիլմում, խաղալով Ունաբոմբերի դեր, 2004 թվականին նկարահանված «Սղոց» ֆիլմում և նրա «Սղոց 2», «Սղոց 3», «Սղոց 4», «Սղոց 5», «Սղոց 6», «Սղոց 7/3D», «Սղոց 8» սիքվելներում խաղացել է նաև սերիական մարդասպան մոլագար Ջոն Քրամերի դերը, ով ուզում էր, որ մյուսներն էլ՝ խորամանկ «խաղերի» միջոցով, իմանան կյանքի գինը[3]։

2006 թվականին «Լավագույն չարագործ» անվանակարգում նա ստացավ MTV կինոմրցանակ, 2007 թվականին նա կրկին ստացավ նույն մրցանակը նուըն անվանակարգում և «Fuse TV/Fangoria»-ից մրցանակ ստացավ սղոցով «Լավագույն դահիճ» անվանակարգում[4]։

Բացի հեռուստատեսային ֆիլմերում նկարահանելուց, Բելլը նկարահանվում էր բազմաթիվ հեռուստատեսային շոուների առանձին դրվագներում, ինչպիսիք են՝ «Հմայվածները», «Սաինֆելդ», «Նրան անվանում են Նիկիտա», «Գաղտնի նյութեր», «Աստղային դարպասներ։ ՍԳ-1», «Լրտեսուհի», «Արևմտյան թև», «Ձևացնող», «Կլան Սոպրանո», «Նյու Յորքի ոստիկանություն», «24 ժամ», «Շտապօգնություն» և «Վճռական Ուոքեր․Արդարություն տեխասական ոճով»։

2009 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Chiller-Eyegore մրցանակաբաշխության ժամանակ, Բելլը ստացավ «Լավագույն չարագործ» տիտխոսը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ռուսական անվանում Օրիգինալ անվանում Կերպար
1973 Մանհեթեն Manhattan Երիտասարդը փողոցում (մակագրերում նշված չէ)
1981 Սովորական խելագարության պատմություն Storie di ordinaria follia Բեռ Պետրոն (մակագրերում նշված չէ)
1982 Սոֆիի ընտրությունը Sophie’s Choice թղթակից
1982 Վերդիկտ The Verdict դատարանի դիտորդ (մակագրերում նշված չէ)
1982 Տուտսի Tootsie Մատուցող (մակագրերում նշված չէ)
1985 Թուրք 182 Turk 182! Սերժանտը կամրջի վրա
1988 Միսիսիպին կրակի մեջ] Mississippi Burning լրտես Սթոուկս
1989 Անմեղ An Innocent Man Զիկ
1989 Կատարյալ վկա Perfect Witness Դիլլոն
1990 Տեղաշարժ ըստ փուլի Loose Cannons Գեռբեր
1990 Հաճելի տղաներ Goodfellas Պայմանական վաղաժամկետ ազատման վերահսկիչ
1990 Գիժ ոստիկանները Broken Badges Մարտին Վալենթայն
1990 Ինչ-որ մեկի կերպարով False Identity Մարշալ Երիկսոն
1991 Սերը, սուտն ու սպանությունը Love, Lies and Murder էլ Ստատս
1991 Բռնության հարսնացու Vendetta: Secrets of a Mafia Bride Բարմեն
1992 Ռուբի Ruby Դեվիդ Ֆերրի
1992 Calendar Girl, Cop, Killer? The Bambi Bembenek Story
1993 Եռման կետ Boiling Point Ռոտ
1993 Sex, Love and Cold Hard Cash Sex, Love and Cold Hard Cash Մենսֆիլդ
1993 Ընկերություն The Firm Ալբինոս
1993 Կրակի գծում In the Line of Fire Մենդոսա
1993 Ամեն ինչ պատրաստ է Malice Էռլ Լիմուս
1994 Կարմիր վանդակներ Deep Red Ուորեն Ռիկման
1994 Մահացածի վրեժը Dead Man’s Revenge Բալլոկ
1994 Մահացու վախ Mortal Fear բժիշկ Էլվին Խեյս
1994 Նոր Եդեմ New Eden Արես
1995 Արագ և մեռած The Quick and the Dead Դոգ Կելի
1995 Մոլագար Serial Killer Ուիլյամ Լուչանո Մորրանո
1996 Դայակի գայթակղություն The Babysitter’s Seduction детектив Фрэнк О’Киф
1996 Ունաբոմբեր. Կեղծ պատմություն Unabomber: The True Story Թեոդոր Կաչինսկի
1996 Cheyenne Маршал Тойнби
1998 Մի տաք օր One Hot Summer Night Վինսենթ Դե Վիլլ
1998 Գիշերային ծանրոց Overnight Delivery Ջոն Բիզլի
1998 Լավագույններից լավագույնը 4․Առանց նախազգույշացման Best of the Best: Without Warning Լուկաստ Սլավա
1989 Մաֆիայի ռեքֆիեմը Brown’s Requiem Stan the Man
1999 4-րդ հարկ The 4th Floor Փականագործ
2000 Ճանապարհ դեպի Էլդորադո The Road to El Dorado Սարագոսա
2001 Մարդասպանը մոտ է Good Neighbor Ջեֆրի Մարտին
2002 Սև դիմակ 2։ Դիմակների քաղաքը Black Mask 2: City of Masks Մոլոխ
2002 Սատուրնի ստվերը Power Play Կլեմենս
2004 Սղոց․ Գոյատևման խաղ Saw Ջոն Քրամեր
2005 Սղոց 2 Saw II Ջոն Քրամեր
2006 Սղոց 3 Saw III Ջոն Քրամեր
2007 Կենդանի թաղվածներ Buried Alive Լեստեր
2007 Գայթակղություններ 2 Decoys 2: Alien Seduction Պրոֆեսոր Էրվին Բակտոն
2007 Չար․ Մի մտածիր այդ մասին The Haunting Hour: Don’t Think About It Անծանոթ
2007 Բուգեման 2 Boogeyman 2 բժիշկ Միշել Ալլեն
2007 Սղոց 4 Saw IV Ջոն Կրամեր
2008 Սղոց 5 Saw V Ջոն Կրամեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20120301133640/http://www.patriotledger.com/entertainment/x1157495265/Weymouths-Tobin-Bell-is-star-of-Saw-V
  2. 2,0 2,1 Barbuto, Dana (24 октября 2008). «Weymouth native puts the buzz in Saw movies». The Patriot Ledger. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին.(անգլ.) Կաղապար:Проверено
  3. Kyle Buchanan (2009 թ․ հոկտեմբերի 16). «The Only Tobin Bell Interview You'll Ever Need». Movieline. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  4. Описание премий на IMDB(անգլ.) Կաղապար:Проверено
  5. Dread Central at the 2009 Chiller-Eyegore Awards and Halloween Horror Nights(անգլ.) Կաղապար:Проверено
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոբին Բելլ» հոդվածին։