Տնտեսական ճգնաժամ Վրաստանում (2008—2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական ճգնաժամ Վրաստանում, 2008-2010 թվականների տնտեսական ճգնաժամ Վրաստանում, որ տեղի է ունեցել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում։

Ճգնաժամի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սկզբից զարգացում ապրած համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձավ Վրաստանի տնտեսության վրա ևս[1]: 2008 թվականի գարնանից խնդիրներ առաջացան ֆինանսական ռեսուրսների հետ, անկում ապրեց ներդրումային ակտիվությունը, կրճատվեց պահանջարկը[1]:

2008 թվականի հոկտեմբերին արևմտյան երկրները Վրաստանին հատկացրին 4,5 միլիարդ դոլար ֆինանսական օգնություն, որից 2,5 միլիարդը՝ որպես երկարաժամկետ պարտք, իսկ 2 միլիարդը՝ գրանտ[2]: Որոշ փորձագետների կարծիքով՝ այդ օգնությունը հիմնական դեր խաղաց Վրաստանում տնտեսության կոլապսը կանգնեցնելու նպատակով[1][3]:

2008 թվականի տվյալներով՝ ՀՆԱ-ն ավելացել է 2,1 %-ով[4], ուղղակի ներդրումների թիվը նվազել է 22 %-ով (մինչև 1,564 միլիարդ դոլար)[5]: 2009 թվականի առաջին երեք քառորդների ընթացքում ստացվել է 505,2 միլիոն դոլար ուղղակի արտասահմանյան ներդրում[5]:

2009 թվականի արդյունքներով՝ ՀՆԱ-ն նվազել է 7 %-ով, ինչը ՀՆԱ-ի վատագույն ցուցանիշներից մեկն էր աշխարհում[6]: Արդյունաբերական արտադրությունն այդ տարվա ընթացքում անկում ապրեց 8,5 %-ով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Экономику Грузии спасла война // Бизнес Грузия, 18 ноября 2009
  2. В Грузии ожидается подорожание продуктов питания // Кавказский узел, 7 декабря 2009
  3. Год «тощих коров» в Грузии // Вестник Кавказа, 17 января 2010
  4. 4,0 4,1 Factbook: Georgia // ЦРУ
  5. 5,0 5,1 Foreign Direct Investments // Geostat.ge
  6. CIA — The World Factbook — Country Comparison :: National product real growth rate // CIA; 200 место из 213 по днамике ВВП