Տնտեսական ճգնաժամ Իսպանիայում (1993)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Flag of Spain.svg
Spain, world location.png

Տնտեսական ճգնաժամ Իսպանիայում (1993), 20-րդ դարի վերջում Իսպանիայում տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամ, որը Իսպանիայի տնտեսական պատմության մեջ ամենածանրերից էր և որի գագաթնակետը դարձավ 1993 թվականը: Արդյունաբերության անընդդհատ անկումը հանգեցրեց երկրում գործազրկության խորացման, որը 16 %-ից բարձրացավ մինչև 24 % (1993 թվականի վերջի դրությամբ Իսպանիայում գոործազուրկ քաղաքացիների թվաքանակը եղել է 3.545.950)[1], առևտրային կազմակերպությունների կողմից եկամտի ու ներդրումների անկանխատեսելի անկման, մինչև 30 տրիլիոն պեսետին մոտեցող պետական պարտքի , որը հավասար էր համախառն ներքին արդյունքի 68 %-ին, ինչպես նաև բյուջեի պակասորդի, որը հավասար էր համախառն ներքին արդյունքի 7 %-ին:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի մակրոտնտեսական
ցուցանիշներ
Թվական ՀՆԱ Գործազրկություն
1990 +3,8 % 16,1 %
1991 +2,5 % 16,93 %
1992 +0,9 % 20,3 %
1993 -1,03 % 23,9 %
1994 +2,4 % 24,1 %
1995 +2,8 % 22,9 %
1996 +2,4 % 22,1 %
1997 +3,9 % 20,6 %

1990 թվականից ճապոնական ֆինանսական փուչիկի շարունակական զարգացումը և դրան զուգորդված Պարսից ծոցի պատերազմը, որոնք լրջորեն ազդեցին նավթամթերքների գների վրա, ընդհանուր հաշվովանդրադարձան նաև ինֆլացիայի վրա և 1990-ական թվականների սկզբին զարգացած երկրների տնտեսությունները կանգնեցրեցին ճգնաժամի շեմին:

Պետական ծախսերով իրականացվող միջազգային մակարդակի խոշոր միջոցառումների, ինչպիսիք են 1992 թվականին Սևիլյայում կազմակերպված Համալսարանական ցուցահանդեսը (զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծում՝ արագընթաց երկաթուղային գծեր և Մադրիդ-Սևիլյա ավտոմայրուղիներ), 1992 թվականին Բարսելոնայում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերը և Իսպասետ ծրագիրը (իսպանական արբանյակային կապի օպերատոր), անցկացումը Իսպանիայում փոքր-ինչ հետաձգեցին ճգնաժամի հայտնվելը: Ֆելիպե Գոնսալեսի ղեկավարած կառավարության կողմից այդպիսի մասշտաբային ներդրումային ծրագրերից հետո պետական հաշվեհամարներում արձանագրվեց խոշոոր պարտք, իսկ գործազրկության մակարդակը, որը այդ ժամանակ արտադրության կանգնեցման հետևանքով արդեն բարձր էր[2], ավելի աճեց:

1992 թվականի երկրորդ եռամսյակում Իսպանիայի համախառն ներքին արդյունքի ինդեքսը նվազեց 1,1 %-ով: Համախառն ներքին արդյունքի աճն այդպես էլ պահպանվեց բացասական կամ զրոյական ցուցանիշներով և միայն երրորդ եռամսյակում հասավ +0,9 %-ի[3]:

Իսպանիայում ճգնաժամը էլ ավելի ծանրացավ Իսպանիայի տարածքում երաշտի հետևանքով, որի առավել դժվարին պահը բաժին 1995 թվականին: Այդ ժամանակաշրջանում որևէ տեսակ տեղումների բացակայությունը անդրադարձավ հատկապես թերակղզու կենտրոնական շրջանների վրա, մասնավորապես՝ Անդալուզիայում, որտեղ մունիցիպալիտետների մեծ մասի մոտ նկատվում էր ջրի ծավալների կտրուկ կրճատում, որին զուգահեռ արձանագրվում էր գյուղատնտեսական ոլորտի անկում[4][5];

1993 թվականի մայիսի 13, «սև հինգշաբթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մայիսի 13-ին Իսպանիայի կառավարությունը ստիպված էր հայտարարել պեսետայի դևալվացիայի մասին այս անգամ արդեն 8 %-ով: 9 ամիսների ընթացքում այն դարձավ ազգային արժույթի արժեզրկման երրորդ դեպքը: Նախկին երկու դեպքեր արձանագրվել էին 1992 թվականի սեպտեմբերի 16-ին և նոյեմբերի 21-ին համապատասխանաբար 5 %-ով և 6 %-ով: Սեպտեմբերյան դևալվացիան տեղի ունեցավ այսպես կոչված «Սև չորեքշաբթիի» օրը: Այդ օրը Մեծ Բրիտանիան, Իտալիան և Պորտուգալիան արժեզրկեցին իրենց պետական արժույթները, ընդ որում, առաջին երկուսը ստիպված էին հետ վերցնել եվրոպական փոխարժեքի մեխանիզմով:

Իսպանիայի ֆինանսական և տնտեսական ներկայացուցիչների՝ դրամային շուկաներում պեսետի արժեքի համար պայքարը, համաձայն Իսպանիայի բանկի պաշտոնական տեղեկությունների, հանգեցրեց 3,2 միլիարդ կորուստի: Նույն օրը Իսպանիայի ազգային վիճակագրության ինստիտուտը հրապարակեց 1993 թվականի առաջին եռամսյակի բնակչության տնտեսական ակտիվության ցուցանիշները: Դրանցում ներկայացված էր, որ Իսպանիայում առկա են 3.300.270 գործազուրկ: Դա նշանակում էր, որ 1991 թվականից, երբ ի հայտ եկան ճգնաժամի առաջին նախանշանները, մինչ օրս հաշվվող ժամանակահատվաշում Իսպանիայի տնտեսությունը զրկվել է 750.000 աշխատողներից: Գործազրկության այդպիսի մակարդակը Իսպանիան տեղափոխեց Եվրոպական տնտեսական համայնքի ամենաշատ գործազրկություն ունեցող երկրների առաջին հորիզոնական: Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտը «սև հինգշաբթի» օրը հայտարարեց, որ ինֆլացիայի աճը, չնայած ոչ մեծ դանդաղությանը, չի դադարելու[6] [7]:

Այդ փուլում ճգնաժամն ուներ մեկ տհաճ առանձնահատկություն. բյուջետային դեֆիցիտն այդ ժամանակ արդեն աճել էր 1,7 տրիլիոն պեսետով այն դեպքում, երբ տարվա կտրվածքով սպասվող ցուցանիշը 1,4 տրիլիոն էր: Բյուջետային խոռոչը փակելու համար պետությունը ծախսում է ևս 1,5 միլիարդ պեսետ, այ; խոսքերով ասած՝ օրական 7.037 միլիոն պեսետ սկսած հունվարի 1-ից[8]:

Կառավարական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հոկտեմբերի 8-ին Նախարարների խորհուրդն ընդունեց ֆինանսական օրենք, որի համաձայն թույլատրվել էր կրճատել երեխաներ չունեցող քաղաքացիների գործազրկության նպաստը նվազագույն աշխատավարձի 100 %-ից մինչև 75 %[9]:

Տնտեսության վերականգնման սկիզբ, 1995 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի վարչապետ Խոսե Մարիա Ասնար

1994 թվականին գործազրկության մակարդակը հասավ իր առավելագույն կետին՝ 24,1 %-ի[10]: Այդ պահից սկսած բնակչության զբաղվածության մակարդակը սկսեց աճել: 1994 թվականի ռեցեսիան համախառն ներքին արդյունքի 2,4 % ինդեքսով Իսպանիայի համար մնաց անցյալում, որը 1995 թվականին ցույց տվեց 2,8 % ցուցանիշ: Այդ տարիներին երկրում աշխատանքով ապահովվեց 400.000 մարդ, իսկ գործազրկության մակարդակը նվազեց մինչև 22 %[11]:

Այնուամենայնիվ, Իսպանիայի կառավարությունը ստիպված էր բախվել նոր խնդրի հետ՝ սոցիալական ապահովության ծախսեր, որոնք ներառում էին նաև գործազրկության նպաստը, կենսաթոշակային և բժշկական վճարներ: 1995 թվականին առաջին անգամ Իսպանիայի սոցիալական ապահովագրական համակարգը բախվեց դեֆիցիտի՝ գրանցելով ծախսերի գումար, որը գերազանցում էր եկամուտները: Խնդրի լուծման համար 1995 թվականի ապրիլի 6-ին Պատգամավորների կոնգրեսը ստորագրեց Տոլեդոյի համաձայնագիրը, որով առաջարկվում էր սոցիալական ապահովագրության մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ կենսաթոշակի ու առողջապահության աղբյուրից միասնական ֆինանսավորման դադարեցում, ընդ որում, վերջինի դեպքում ենթադրվում էր բյուջեից ֆինանսավորում[12]:

Սակայն 1995 թվականի հոկտեմբերի 26-ին Կոնգրեսի նիսստի ժամանակ 1996 թվականի պետական բյուջեն չհաստատվեց. «Համաձայնություն և միությունը» քվեարկեց բյուջեի նախագծի դեմ[13]:

Տոլեդոյի համաձայնագիրը չափազանց ուշ ուժի մեջ մտավ՝ միայն 1997 թվականին, իսկ 1996 թվականի ընթացքում սոցիալական ապահովության ճգնաժամը շարունակվեց՝ չնայած այն հանգամանքին, որ այդ տարի արձանագրվել էր համախառն ներքին արդյունքի 2,4 % աճ և ստեղծվել էր կես միլիոն աշխատատեղ[3][11]: 1996 թվականի դեկտեմբերին ոչ վաղ անցյալում ընտրված Խոսե Մարիա Ասնար կառավարությունը կիրառեց կենսաթոշակային վճարումների մասնավոր վճարում մինչև տարվա վերջ[14]:

Ճգնաժամի ավարտ, 1997 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին տարիների իրավիճակի կրկնությունից խուսափելու նպատակով Խոսե Մարիա Ասնարայի կառավարությունը 1997 թվականի հուլիսի 15-ին ստեղծեց Սոցիալական ապահովագրության պահուստային ֆոնդ, որպեսզի հավաքագրվի սոցիալական ապահովագրության համակարգում արձանագրված ավելցուկը[15]: Համակարգի գործարկումը դարձավ ավելի քիչ խնդրահարույց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ Տոլեդոյի համաձայնագիրը, քանի որ առողջապահության ծախսերը, որոնք մինչև այդ պահը կազմում էին ծախսերի 15 %-ը, այլևս չէին դրամական պարտավորությունների ցանկում, որի պատասխանատվությունը կրում էր պետությունը:

1997 թվականին Իսպանիան մտնում է շարունակական, առավել քան 10 տարի տևող ժամանակաշրջան, որը բնութագրվում է աճով ուղեկցվող տնտեսության բուռն զարգացում, որը գերազանցում էր Եվրոպայի միջին ցուցանիշը[16]: Տնտեսության զարգացման համակարգը մշակվել է ֆինանսների նախարար, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ռոդրիգո Ռատոն: Ի տարբերություն նախկին կառավարության պետական ակտիվների ծրագրում կատարած ներդրումների՝ Ժողովրդական կուսակցությունն իրականացրեց պետական ընկերությունների մասնավորեցում (ինչպիսիք են օրինակ Արգենտարիան Տելեֆոնիկան, Էնդեսան, Ռեպսոլը)[17] և մեծ թվով աշխատատեղերի ստեղծում[18][19]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]