Տնտեսական դետերմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական դետերմինիզմը սոցիալ-տնտեսական տեսություն է, որի համաձայն տնտեսական հարաբերությունները (օրինակ՝ սեփականատեր կամ կապիտալիստ, աշխատավոր կամ պրոլետար) հիմք են, որի վրա հիմնված են հասարակության բոլոր այլ հասարակական և քաղաքական կազմավորումները։ Տեսությունը ընդգծում է, որ հասարակությունները բաժանվում են իրար մեջ մրցակցող տնտեսական դասերի, որոնց հարաբերական քաղաքական իշխանությունը որոշվում է տնտեսական համակարգի բնույթով։ Կարլ Մարքսի առաջարկած տարբերակում շեշտը դրվում է պրոլետարիատի վրա, որը փակված է դասային պայքարում կապիտալիստների դասի դեմ, որը, ի վերջո, ավարտվելու է կապիտալիստական համակարգի հեղափոխական տապալմամբ և սոցիալիզմի աստիճանական զարգացմամբ։ Որոշ մարքսիստականներ մերժեում են տնտեսական դետերմինիզմի տեսությունը՝ ներկայացնելով որպես "վուլգար մարքսիզմի" կամ «էկոնոմիզմի» ձև, որը ոչ մի տեղ ընդգրկված չէ Մարքսի աշխատություններում։

Ամերիկյան պատմության մեջ այս տերմինը ասոցացվում է պատմաբան Չարլզ Ա. Բիրդի (1874-1948) հետ, որը մարքսիստ չէր, սակայն ընդգծում էր բանկիրների ու ձեռնարկատիրական շահերի և ագրարային շահերի միջև ընթացող երկարաժամակետ քաղաքական մրցակցությունը[1]։

Առնչություններ Մարքսիստական փիլիսոփայության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մարքսի՝ արտադրության յուրաքանչյուր հասարակական միջոց ստեղծում է իր վերարտադրության նյութական պայմանները, այսինքն ՝ գաղափարախոսությունը (որը միավորում է բոլոր քաղաքական, իրավական և մշակութային ոլորտները)։ Այսպիսով, գաղափարախոսության շնորհիվ արտադրության մեթոդը վերարտադրում է իրեն։ Բացի այդ, որոշ տեսաբաններ ասում են, որ Մարքսն ու Էնգելսը կարծում էին[2], որ եթե հեղափոխական ուժը փոխի արտադրության եղանակը, ապա իշխող դասակարգն անմիջապես ձեռնամուխ կլինի նոր հասարակության ստեղծմանը, որպեսզի պաշտպանի այդ նոր տնտեսական կարգը։ Իրենց ապրած ժամանակաշրջանում Մարքսն ու Էնգելսը զգում էին, որ իշխող դասը, ըստ էության, հասել է նոր հասարակական և տնտեսական կարգի հաստատմանը ՝ բնազդաբար ստեղծելով իրենց կապիտալիստական շահերը պաշտպանող հասարակություն։ Նրանք հայտարարել են սա բուրժուազիային իրենց «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» աշխատությունում. «Ձեր իդեաներն իրենք բուրժուական արտադրական հարաբերությունների և բուրժուական սեփականատիրական հարաբերությունների արդյունքն են, ճիշտ այնպես, ինչպես որ ձեր իրավունքը լոկ ձեր դասակարգի օրինականացված կամքն է, որի բովանդակությունը որոշվում է ձեր դասակարգի կյանքի նյութական պայմաններով»[3]։ Հետևաբար, երիտասարդ Մարքսը քննադատում էր մարդու օտարումը։ Այս հասկացությունը նա հետագայում փոխարինեց ապրանքային ֆեթիշիզմի քննադատությամբ։ "Վուլգար մարքսիզմը" կարծում էր, որ տնտեսական ենթակառուցվածքների և գաղափարական գերկառուցվածքների միջև հարաբերությունները իրար պայմանավորող են, և այդ պատճառով հավատում էր տնտեսական դետերմինիզմին։ Էնգելսն ասել է. «Բոլոր սոցիալական փոփոխությունների և քաղաքական հեղափոխությունների վերջնական պատճառները պետք է փնտրել ոչ թե մարդկային ուղեղում կամ ներքին ճշմարտության և արդարության մարդկային ընկալման մեջ... ,այլ յուրաքանչյուր դարաշրջանի տնտեսություններում»[4]։ Այսպիսով, Էնգելսը հանդես է եկել տնտեսական կառուցվածքում հեղափոխության օգտին ՝ որպես հասարակության բարելավման և աշխատանքային դասի ճնշումները դադարեցնելու միակ ճիշտ ուղի։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս մարքսիստներն ու մարքսիստ գիտնականները, այդ թվում ՝ Դյերդ Լուկաչը, Անտոնիո Գրամշին, Լուի Ալտյուսերը, Մորիս Գոդելյեն, Ֆրանց Յակուբովսկին, Էդվարդ Պ. Թոմփսոնը և Մայքլ Լոուին, ամբողջությամբ մերժում են Մարքսի և Էնգելսի՝ «տնտեսական դետերմինիստներ» լինելը։

Նրանք պնդում են, որ այդ գաղափարը հիմնված է Մարքսի և Էնգելսի աշխատանքների վատ և ընտրողական մեկնաբանության վրա։ Նրանք պնդում են, որ այս մեկնաբանությունը ծագել է Երկրորդ Ինտերնացիոնալի (սոցիալիստների և աշխատավոր կուսակցությունների միավորում) գոյության առաջին տարիներին և տարածվել է Կարլ Կաուտսկու և Նիկոլայ Բուխարինի կողմից։ Որպես ապացուց՝ նրանք բերում են Էնգելսի հայտարարությունները[5] այն մասին, որ, չնայած Մարքսն ինքն էլ մեծ ուշադրություն էր դարձնում տնտեսական ասպեկտներին, նրանք շատ լավ հասկանում էին, որ դա իրականում հասարակության կամ սոցիալական կյանքի ամբողջականություն չէ։ Սակայն ոմանք նման մեկնաբանությունները գնահատել են որպես ոչ շահավետ վիճակից դուրս գալու Էնգելսի փորձեր. Վեբերը և այլ ազդեցիկ սոցիոլոգիական և տնտեսաբանները համաձայնել են, որ Մարքսի հայացքներն իսկապես համապատասխան են եղել տնտեսական դետերմինիզմի գաղափարներին։ Նրանք չէին հավատում, որ տնտեսական դետերմինիզմը Մարքսի մտքերի վուլգար մեկնաբանությունն էր։ Նրանք դա համարում էին Մարքսի հստակ արտահայտված և ճշմարիտ մեկնաբանությունը[6]։ Նրանք քննադատում էին Մարքսի փաստարկների պարզությունը և պնդում, որ գաղափարները, մշակութային հավատալիքներն ու արժեքները որոշում են հասարակության առաջընթացը և էվոլյուցիան[7]։

Ոչ մարքսիստական գիտնականները նաև առարկել են, որ տնտեսական դետերմինիզմը չափազանց ընդհանրացված է, քանի որ տնտեսական իրողությունների ցանկացած լուրջ պատմական բացատրություն միշտ պետք է հղում կատարի ոչ տնտեսական իրողություններին։ Դա ակնհայտ դարձավ, երբ պետք էր հստակ նշել, թե որն է տնտեսական դետերմինիզմը։  Բացի այդ, «տնտեսական դետերմինիզմի» հետ կապված մեծ խառնաշփոթ է նաև «կոմերցիայի» և «տնտեսության» միաձուլումը։  Առնվազն Մարքսի համար դրանք բոլորովին տարբեր հասկացություններ էին։

Պատմության դինամիկան, ըստ Մարքսի, ձևավորվել է հենց այդ շահերի բախմամբ (դասային պայքար), և այդ բախումը չէր կարող բացատրվել պարզապես տնտեսական անձնական շահի գաղափարով, քանի որ այն ներառում էր նաև մարդկային կարիքները, սովորույթները, ավանդույթները, բարոյականությունը և արժեքները, որոնք ընդգրկում են ամբողջ կենսակերպը։ Մյուս կողմից, Լենինը գրել է. «Գաղափարը, որը գրավում է զանգվածների միտքը, դառնում է նյութական ուժ»։ Նա նկատի ուներ, որ նշված կարիքները, սովորույթները, ավանդույթները, բարոյականությունը և արժեքները կարող են որպես համարժեք դիտվել տնտեսական ուժերին։

Տնտեսական դետերմինիզմի վերջնական արդյունքը այս տեսանկյունից և՛ տնտեսությունն է (կենտոնանալով նրա վրա, թե ինչպես են մարդիկ վաստակում իրենց ապրուստի համար), և՛ տնտեսական վերափոխումը (սոցիալական բարդ իրականությունը մեկ գործոնի՝ տնտեսականի վրա բարդելու փորձը՝ մեկնաբանելով, որ այդ մեկ գործոնից են կախված հասարակության մնացած բոլոր ասպեկտները)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peter J. Coleman, "Beard, McDonald, and Economic Determinism in American Historiography," Business History Review (1960) 34#1 pp. 113–121 in JSTORE
  2. Karl Marx & Friedrich Engels, "The German Ideology," from Selected Writings, p. 120
  3. Կոմունիստական պարտիայի մանիֆեստը, II։ Պրոլետարները և կոմունիստները, grapaharan.org Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
  4. Friedrich Engels, Socialism – Utopian and Scientific, p. 54
  5. «Historical materialism» (անգլերեն). 2020 թ․ հունվարի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Friedrich Engels, Socialism—Utopian and Scientific, pg 54
  7. Weber's The Protestant Ethic and the Spirit of Capitalism (1905)