Տնտեսական արդյունավետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական արդյունավետություն (անգլ․՝ Economic efficiency)՝ Միկրոէկոնոմիկայի ոլորտումտեսություն, համաձայն որի՝ ոչինչ չի բարելավվում ՝ առանց մեկ այլ բանի վնաս կրելու: Գոյություն ունեն տնտեսական արդյունավետության երկու հարակից հայեցակարգեր`

Այս սահմանումները համարժեք չեն. շուկան կամ տնտեսական որևէ այլ համակարգ բաշխման տեսանկյունից կարող է լինել արդյունավետ, բայց անարդյունավետ արտադրության տեսանկյունից, կամ անարդյունավետ բաշխման ու արդյունավետ արտադրության տեսանկյունից։ Կան նաև այլ սահմանումներ: Տնտեսական արդյունավետությունը ծագում է առավել ընդհանուր հայեցակարգից, համաձայն որի՝ համակարգը արդյունավետ է կամ օպտիմալ, երբ այն առավելագույնի է հասցնում ցանկալի ելքերը` հաշվի առնելով առկա մուտքերը:

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն տնտեսական արդյունավետության երկու հիմնական չափորոշիչներ, որոնք հաջորդաբար ընդգծում են պետության միջամտության արդյունքում առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե կրճատվում է պետության միջամտությունը, և շուկայի առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե մեծանում է պետության միջամտությունը շուկային։ Դրանք երբեմն մրցում են, երբեմն էլ լրացնում իրար։ Այնուամենայնիվ, երկուսն էլ դիտարկում են կառավարության միջամտության ընդհանուր մակարդակը կամ կառավարության նպատակային միջամտության հետևանքները: Ընդհանուր առմամբ, այս երկխոսությունը տեղի է ունենում տնտեսական լիբերալիզմի կամ նեոլիբերալիզմի համատեքստում՝ չնայած որ տվյալ տերմիններն օգտագործվում են նաև առանձին ավելի նեղ ոլորտներնում:

Բացի այդ, միկրոտնտեսական և մակրոտնտեսական արդյունավետության տեսակետների միջև առկա են որոշակի տարբերություններ․ որոշները ավելի մեծ դեր են վերագրում պետությանը այս կամ այն ոլորտում։

Բաշխման և արտադական արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան կարող է ունենալ բաշխման արդյունավետություն, եթե շուկայի ապրանքի գինը հավասար է դրա սպառողական սահմանային արժեքին, ինչպես նաև հավասար է սահմանային ծախսին: Այլ կերպ ասած՝ երբ ամեն մի բարիք կամ ծառայություն արտադրվում է մինչև այն կետը, որտեղ ամեն մի հաջորդ միավոր սպառողներին բերում է ավելի քիչ սահմանային օգուտ, քան դրա թողարկման սահմանային ծախսն է։

Քանի որ արտադրական ռեսուրսները սուղ են, դրանք պետք է արդյունաբերական տարբեր ճյուղերում ճիշտ քանակությամբ բաշխել, հակառակ դեպքում արտադրվում է չափից շատ կամ քիչ ապրանք [1]։ Ֆիրմաների համար դիագրամ կառուցելիս բաշխման արդյունավետությունը համարվում է բավարար, եթե ապրանքն արտադրվում է մինչև այն կետը, երբ սահմանային ծախսը հավասարվում է միջին եկամուտին: Սա կատարյալ մրցակցության երկարաժամկետ հավասարակշռության պայմանն է:

Արտադրական արդյունավետությունը տեղի է ունի, երբ բարիքների միավորներն արտադրվում են նվազագույն հնարավոր միջին համախառն ծախսով։ Ֆիրմաների համար դիագրամներ կառուցելիս այս պայմանը բավարարում է, եթե հավասարակշռությունը հաստատվում է է միջին համախառն ծախսի կորի նվազագույն կետում։ Սա կրկին կատարյալ մրցակցության երկարաժամկետ հավասարակշռության դեպքն է։ Արտադրական արդյունավետության և դրա չափանիշների վերաբերյալ ավելի լայն տեղեկատվություն (Farrell, հիպերբոլ, ծախս, եկամուտ, շահույթ, վերադիր և այլն) կարելի է գտնել Սիքըլսի և Զելենյուկի (Sickles and Zelenyuk) գրքում (2019, Գլուխ 3)[2]։

Հիմնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական արդյունավետության վերաբերյալ հիմնական մոտեցումն այն է, որ, շուկայական տնտեսություններն, ընդհանուր առմամբ, համարվում են ավելի մոտ արդյունավետին, քան մյուս այլընտրանքներին[3] և որ կառավարության միջամտությունը մակրոտնտեսական մակարդակով անհրաժեշտ է ( հարկաբյուջետային քաղաքականության և դրամավարկային քաղաքականության միջոցով ) տնտեսական ցիկլին հակազդելու համար` հետևելով Քեյնսյան տնտեսագիտությանը: Միկրոտնտեսական մակարդակում բանավիճում են այն մասին, թե ինչպես պետք է հասնել արդյունավետության․ որոշները պաշտպանում են ինքնակարգավորվող տնտեսությունը՝ ազատվելու կառավարության միջամտությունից, իսկ մյուսները կողմ են կարգավորումներին, որոնք ուղղված են շուկայի ձախողումների և թերությունների նվազեցմանը, մասնավորապես արտաքին էֆֆեկտները կառավարելի դարձնելով: [ <span title="This claim needs references to reliable sources. (July 2014)">մեջբերում է պետք</span> ] Բարեկեցության առաջին հիմնարար տեսությունը որոշակիորեն հիմք է հանդիսանում շուկայական տնտեսությունների արդյունավետության մոտեցման համար, քանի որ համաձայն դրա՝ ցանկացած կատարյալ մրցակցային շուկայական հավասարակշռությունը Պարետո արդյունավետ է։ Կատարյալ մրցակցությունը ենթադրում է, որ այն ինքնին տեղի ունի միայն շուկայի թերությունների բացակայության դեպքում, որոնք նշանակալի են իրական շուկաներում: Ավելին, Պարետոյի արդյունավետությունը օպտիմալության նվազագույն պայմանն է, պարտադիր չէ, որ հանգեցնի ռեսուրսների հասարակայնորեն ցանկալի բաշխմանը, քանի որ այն ոչինչ չի նշում հասարակության ընդհանուր բարեկեցության և հավասարության մասին[4][5]։

Մտքի դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ շուկայի ձևով արտահայվող սահմանափակ կառավարման կողմկակիցները (տնտեսության մեջ պետական քիչ կամ ոչ մի դերակատարություն) հարում են 19-րդ դարի ավանդական փիլիսոփայության դասական լիբերալիզմին և մասնավորապես կապված են դասական տնտեսագիտության հիմնական տնտեսագիտական դպրոցների (1870-ականներ) և նեոդասական տնտեսագիտության (1870-ականներից սկսած) և հետերոդոքս ավստրիական դպրոցի հետ :

Ընդլայնված պետական կառավարման ջատագովները կողմ են առաջադիմականության այլընտրանքային ձևերին․ անգլոսֆերիկ երկրներում (անգլալեզու երկրներ, մասնավորապես `ԱՄՆ, ՄԹ, Կանադա, Ավստրալիա և Նոր Զելանդիա) սա կապված է ինստիտուցիոնալ տնտեսագիտության և մակրոտնտեսական մակարդակում`Քեյնսյան տնտեսագիտության հետ։ Գերմանիայում առաջատար փիլիսոփայական ճյուղը Օրդոլիբերալիզմն է՝ առաջացած Ֆրայբուրգի տնտեագիտական դպրոցում։

Միկրոտնտեսական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոտնտեսական բարեփոխումներն իրականացվում են կարգավորումների դադարեցման միջոցով կատարյալ մրցակցային պայմաններից շեղումների նվազեցման նպատակով։ Այնուամենայնիվ, չկա որևէ տեսական հիմք, որը կհաստատնի այն համոզմունքը, որ կատարյալ մրցակցային պայմաններից շեղումները վերացնելով՝ կհասնենք տնտեսական արդյունավետությունը: Համաձայն Երկրորդ օպտիմալի տեսության՝ եթե մի սեկտորում առկա են կատարյալ մրցակցային պայմաններից անխուսափելի շեղումներ, ապա մեկ այլ սեկտորում կատարյալ շուկային մոտենալու քայլերը կարող են նվազեցնել արդյունավետությունը:

Չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական արդյունավետությունը կարելի է բնութագրել տարբեր ձևերով՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thomas. Government Regulation of Business. 2013, McGraw-Hill.
  2. Sickles, R., & Zelenyuk, V. (2019). Measurement of Productivity and Efficiency: Theory and Practice. Cambridge: Cambridge University Press. doi:10.1017/9781139565981
  3. Economics, fourth edition, Alain Anderton, p281
  4. Barr, N. (2004). Economics of the welfare state. New York, Oxford University Press (USA).
  5. Sen, A. (1993). Markets and freedom: Achievements and limitations of the market mechanism in promoting individual freedoms. Oxford Economic Papers, 45(4), 519–541.