Տղամարդու արձան-կուռք (մ.թ.ա. 8-7-րդ դարեր, Նոյեմբերյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդու արձան-կուռք
նյութկրաքար
բարձրություն60 սանտիմետր
լայնություն22 սանտիմետր

Տղամարդու արձան-կուռք (մ.թ.ա. 8-7-րդ դարեր, Նոյեմբերյան, Ջուջևան), Ք. ա. առաջին հազարամյակի քանդակագործությանը բնորոշ տղամարդու քանդակ է։ Պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2984 համարի տակ։

Քանդակը համարվում է Ք. ա. 8-7-րդ դարերի հնություն, կրաքարից է, չափերը՝ 60×22×23 սմ։ Հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ջուջևան գյուղի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածների, կուռքերի և նախնիների պաշտամունքին նվիրված արձաններ կանգնեցնելու սովորույթը Հայաստանում գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Այսպիսի արձանները դրվում էին սրբատեղիներում՝ իբրև կուռք, կամ իբրև մահարձան կանգնեցվում առաջնորդների ու սոցիալական աստիճանակարգում բարձր դիրք գրավող անձանց դամբարանների վրա։ Նախնիներին երկրպագությունը համակցվել է լուսատուների երկրպագությանը, որի խորհրդանիշն է այս արձանի վզից կախված սկավառակաձև զարդը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM