Տղամարդկային, կանացի
Տղամարդկային, կանացի ֆր.՝ Masculin féminin | |
|---|---|
| Երկիր | Ֆրանսիա |
| Ժանր | հումորային դրամա և դրամա |
| Թվական | 1966 |
| Լեզու | ֆրանսերեն, անգլերեն[1] և շվեդերեն[1] |
| Ռեժիսոր | Ժան Լյուկ Գոդար[2][3][4] |
| Պրոդյուսեր | Անատոլ Դաուման |
| Սցենարի հեղինակ | Ժան Լյուկ Գոդար |
| Դերակատարներ | Ժան Պիեր Լեո[4], Մառլեն Ժոբեր[4], Բրիժիտ Բարդո[3], Արդի Ֆրանսուազա, Շանտալ Գոյա[3][4], Birger Malmsten?[3], Antoine Bourseiller?[3], Catherine-Isabelle Duport?[3], Դոմինիկ Զարդի, Անրի Ատալ, Med Hondo?, Mickey Baker? և Իվ Աֆոնսո |
| Օպերատոր | Ուիլլի Կուրանտ |
| Երաժշտություն | Jean-Jacques Debout? |
| Մոնտաժ | Agnès Guillemot?[1] և Մարգերիտ Ռենուար[1] |
| Պատմվածքի վայր | Փարիզ |
| Տևողություն | 104 րոպե |
«Տղամարդկային, կանացի», Ժան-Լյուկ Գոդարի ֆիլմը՝ հիմնված Գի դը Մոպասանի ստեղծագործության հիման վրա: Ֆիլմի համար Ժան-Պիեռ Լեոն արժանացել է Բեռլինի 16-րդ կինոփառատոնի արծաթե արջը (1966) մրցանակին:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլը երիտասարդ է, որը նոր է զորացրվել բանակից և փորձում է կողմնորոշվել կյանքում։ Նա հանդիպում է Մադլեն անունով մի աղջկա, որն աշխատում է նորաձևության ամսագրում, և նրա ընկերուհին օգնում է նրան այնտեղ աշխատանք գտնել։ Մինչդեռ Մադլենը սկսում է փոփ աստղի կարիերա կառուցել։ Նրանք սկսում են հանդիպել, սակայն Մադլենի ընկերուհիները նախանձում են նրա և Փոլի հարաբերություններին և Մադլենի հաջողությանը: Փոլի ընկերը շեղում է նրան քաղաքական գործունեությամբ, նրանք ընդվզում են Վիետնամյան պատերազմի և կապիտալիզմի դեմ: Ամբողջ ֆիլմի ընթացքում Փոլը չունի հիմնական բնակարան: Նա ժառանգություն է ստանում մորից և գնում բնակարան նորակառույց տանը, որտեղ նա մահանում է անհեթեթ կերպով, լուսանկարչության ժամանակ տան կառույցից ցած ընկնելով: Մադլենը հղի է, սակայն չգիտի՝ կթողնի՞ երեխային:
Ֆիլմը կազմված է հերոսների երկխոսություններից, որի մեջ խառնված են բռնության գրոտեսկային տեսարաններ և տարօրինակ վարք ունեցող մարդիկ։ Հաղորդակցության տեսարանները ընդհատվում են Փարիզի կյանքի, կերպարների աշխատանքի և հանգստի մասին կադրերի կտրվածքներով, որոնք վերադրվում են Փոլի, Մադլենի և Բրիջիտ Բարդոյի (ովքեր դեր են խաղացել սերիայում) մենախոսություններով և միջտեքստային ներդիրներով, որոնք ուղեկցվում են կրակոցի ձայնով։ Միջտեքստերի բովանդակությունը ուղիղ կապ չունի սյուժեի հետ: Վերջնական ներդիրներից մեկում գրված է. «Այս ֆիլմը կարելի է անվանել «Մարքսի և Կոկա-Կոլայի երեխաները»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան-Պիեռ Լեո - Փոլ
- Շանտալ Գոյա - Մադլեն
- Մառլեն Ժոբեր - Էլիզաբեթ
- Միշել Դեբոր - Ռոբեր
- Կատրին-Իզաբել Դյուպորտ - Կատրին-Իզաբել
- Էվա-Բրիթ Ստրանդբերգ - Կինը կինոյում
- Բիրգեր Մալմստեն - տղամարդը կինոյում
- Իվ Աֆոնսո - ինքնասպան
- Անրի Ատալ
- Բրիժիտ Բարդո - դերասանուհի
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 - Բեռլինի կինոփառատոն
- Պատվավոր հիշատակում (Ինտերֆիլմ մրցանակ) - Ժան-Լյուկ Գոդար
- Լավագույն դերասան - Ժան-Պիեռ Լեո
- Լավագույն ֆիլմ երիտասարդության համար - Ժան-Լյուկ Գոդար
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 - Բեռլինի կինոփառատոն
- «Ոսկե արջ» - Ժան-Լյուկ Գոդար
- Արծաթե արջ տղամարդու լավագույն դերի համար - Ժան-Պիեռ Լեո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ֆիլմի պաշտոնական էջը
- «Տղամարդկային, կանացի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Տղամարդկային, կանացի»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Александр Тарасов. Գոդարը ինչպես Վոլտերը