Տղամարդիկ և ֆեմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկսած 19-րդ դարից տղամարդիկ մասնակցություն են ունեցել ֆեմինիզմին առնչվող յուրաքանչյուր շարժման հոսանքի սահմանում տեղի ունեցած նշանակալի մշակութային և քաղաքական արձագանքներին։ Այդ թվում մի շարք հասարակական հարաբերություններում հավասարազոր հնարավորությունների ստեղծման ձգտումին, որը որպես օրենք իրականացվում է տղամարդկանց արտոնությունների «ռազմավարական գործարկման» միջոցով։ Ֆեմինիստ տղամարդիկ նույնպես պնդում են , որ այնպիսի գրողները , ինչպիսին է բել հուքսը վկայում է, որ այդ տղամարդկանց ազատ արձակումը սեքսիզմի հասարակական-մշակութային սահմանափակումներից և գենդերային դերերից համարվում է ֆեմինիստական ակտիվության և կրթության պարտադիր բաղադրամաս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկեր Փիլսբըրին և այլ աբոլիցիոնիստ տղամարդիկ կրել են ֆեմինիստական հայացքներ և բացեիբաց ճանաչվել են որպես ֆեմինիստ՝ օգտագործելով իրենց ազդեցությունը կանանց և ստրուկների իրավունքների խթանման համար[1][2]։

Փիլսբըրին օգնեց 1865 թվականին մշակել Ամերիկական հավասարազոր իրավունքների ֆեմինիստական ասոցիացիայի սահմանադրության ծրագիրը և զբաղեցրեց Նյու Հեմփշիրի Կանանց Ընտրության իրավունքի ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը։ 1868 և 1869 թվականներին Պարկերը Էլիզաբեթ Քեդի Ստենտոնի հետ համատեղ խմբագրեց «Հեղափոխությունը»[3]։

17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայում ի հայտ եկան պրոֆեմինիստ հեղինակների մեծ խումբ, այդ թվում՝ Ֆրանկոս Փուլլայն դը լա Բարրեն, Դենիս Դիդերոթը, Պոլ Հենրի Թիրի դ'Հոլբախը և Չարլզ Լուի դը Մոնտեզքուին[4]։ Մոնտեզքուին ներկայացրել է իգական կերպարներ, ինչպիսին է օրինակ Ռոքսանան «Պարսկական նամակներում», ով հերքել է պատրիարխատային համակարգը և ներկայացրել իր փաստարկները դեպոզիտի դեմ։ 18-րդ դարում փիլիսոփա տղամարդկանց հետաքրքրել է մարդկանց իրավունքներին առնչվող հարցերը, և տղամարդիկ, այդ թվում՝ Մարքիս դը Կոնդորսետը, պայքարում էին կանանց կրթության համար։ Ազատականները, ինչպիսին է օրինակ ուտիլիտարիստ Ջերեմի Բենթամը, պահանջեց հավասար իրավունքներ կանանց համար ամեն հարցում, մարդիկ սկսեցին ավելի շատ գալ այն համոզմունքին, որ կանանց նկատմամբ օրենքի կողմից ցուցաբերվում է անարդար վերաբերմունք[5]։

19-րդ դարում կար նաև իրազեկվածություն կանանց պայքարի վերաբերյալ։ Բրիտանացի իրավաբան և պատմաբան Հենրի Մայնը քննադատել է հայրիշխանության անխուսափելիությունը իր «Հին օրենք» աշխատանքում (1861)[6]։ 1866 թվականին Ջոն Ստյուարտ Միլը՝ «Կանանց ենթակայության» հեղինակը, ներկայացրեց կանանց ստորագրահավաքը Բրիտանական խորհրդարան և աջակցեց 1867 թվականի Բրիտանական երկրորդ խորհրդարանական բարեփոխմանը։ Չնայած նրա ջանքերը կենտրոնացված էին ամուսնացած կանանց խնդիրների վրա, այն եղել է հիմնավորում այն բանի, որ Վիկտորիայի դարաշրջանի կանանց համար ամուսնությունը հիմնված էր ազատության, իրավունքների և կարողության զոհողության վրա։ Նրա ընդգրկումը կանանց շարժման մեջ սկիզբ է առնում իր երկարատև ընկերությունից Հարրեթ Թեյլորի հետ, ում հետ նա արդյունքում ամուսնացավ։

1840 թվականին կանայք հրաժարվեցին Լոնդոնում Աշխարհի Հակաստրկական Կոնվենցիային մասնակցելու իրավունքից։ Ներկա գտնվող կանանց աջակիցները պնդում էին, որ շատ կեղծավոր էր արգելել կանանց և տղամարդկանց այդ կոնվենցիային միասին նստելուց , որպեսզի վերջ դրվեր ստրկությանը; նրանք բերեցին նմանատիպ սեգրեգացիոն փաստարկներ ԱՄՆ-ում, որտեղ ընդունված էր առանձնացնել սպիտակամորթներին և սևամորթներին։ Երբ կանանց դեռ արգելված էր մասնակցել դատական պրոցեսում աբոլիցիոնիստներ Ուիլիամ Լոյդ Հարրիսոնը, Չարլզ Լենոքս Րեմոնդը, Նատանիել Փիբոդի Րոջերսը և Հենրի Ստենտոնը որոշեցին լուռ նստել կանանց հետ[7]։

Կանանց մասնակցության դեմ ուղղված փաստարկներից մեկը, և՛ Աշխարհի հակաստրկական կոնվենցիայում, և՛ ընդհանրապես 19-րդ դարում, եղել է այն ենթադրությունը, որ կանայք ձևավորված չեն տղամարդկանց պարտականությունները ստանձնելու համար։ Աբոլիցիոնիստ Թոմաս Վենթվորթ Հիգգինսոնը դեմ է արտահայտվել դրան, ասելով՝

Ես չեմ հասկանում, թե ինչպես որևէ կին կարող է խուսափել վրդովմունքի այն սուր զգացողությունից, երբ նա առաջին անգամ բացում է աչքերը այն փաստի

վրա, որ դա իսկապես արհամարհանք է, ոչ թե ակնածանք, որն այդքան երկար ժամանակ իր սեռին հետ է պահել իրավաբանական, քաղաքական և

կրթական իրավունքներից․․․ [կինը հավասար իրավունքների կարիք ունի] ոչ թե որովհետև նա տղամարդու ամենալավ կեսն է, այլ որովհետև նրա երկրորդ կեսն է։

Նա դրանց կարիքն ունի ոչ թե որպես հրեշտակ, այլ որպես մարդկության մի մասնիկ[7]։

Ամերիկացի սոցիոլոգ Մայքլ Կիմմելը ամերիկացի տղամարդկանց ռեակցիան ֆեմինիզմի նկատմամբ 20-րդ դարի սկզբում բաժանեց 3 խմբի՝ պրոֆեմինիստական, մասկուլիստական, հակաֆեմինիստական[8][9]։ Պրոֆեմինիստ տղամարդիկ, որոնք հավատում էին, որ փոփոխությունները օգտակար կլինեն նաև տղամարդկանց համար, ընդհանուր առմամբ ողջունում էին կանանց բարձր մասնակցությունը հասարակական ոլորտում և ընտանիքում աշխատանքի բաժանման փոփոխությունները[9]; ի տարբերություն հակաֆեմինիստների, որոնք ելույթ էին ունենում կանանց ընտրական իրավունքի և հասարակական կյանքում մասնակցության դեմ, աջակցելով ավանդական հայրիշխանական ընտանիքի մոդելին[9]։ Ի վերջո, մասկուլինական շարժումը իրականացվում էր տղամարդկանց խմբով և զարգանում էր որպես անուղղակի արձագանք տղամարդկության ընկալվող ֆեմինիզացիայի նկատմամբ[9]։

Տղամարդկանց ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց ազատագրական շարժումը սկսվել է 1970 թվականների սկզբին, որպես գիտակցության բարձրացմանը նպաստող խմբեր՝ օգնելու համար տղամարդկանց ազատվել սեռական դերերի սահմանափակումներից։ Տղամարդկանց ազատագրման կողմնակիցները պնդում էին, որ արական կապը դա մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս համապատասխանեցնել տղամարդու ինքնությունը տղամարդկության զգացողության հետ, որն ավելի է ուժեղացնում հայրիշխանությունը։ Այդ կապի փոխարեն տղամարդկանց ազատագրական շարժումը կոչ էր անում բացեիբաց ճանաչելու տղամարդկության արժեքը՝ men's entrapment in their fixed role as the breadwinner of the nuclear family and the taboo against men expressing emotions։ Առավել նշանակալի է, որ այդ շարժումն ուղղված էր նրան, որ տղամարդիկ կարողանային բացեիբաց խոսել իրենց էմոցիաների մասին և միևնույն ժամանակ պահպանեին իրենց տղամարդկությունը։ Որոշ գիտնականների կողմից դիտարկվել է կենսաբանական արական սեռի և տղամարդկության հասարակական կառուցվածքի միջև կապը[10] որպես տղամարդկանց համագործակցության սահմանափակում ֆեմինիստական շարժման հետ։ Այն խստորեն հակասում է սեռերի դերերի տեսությանը, որը սեռը դիտարկում է ոչ այլ ինչ, քան սեռերի միջև կենսաբանական տարբերություններով պայմանավորված մի բան։ Տղամարդկանց ազատագրական շարժման այլ գլխավոր բաղադրիչներից էին այն գաղափարները, որ սեռերը հարաբերական են և մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի, և այդ սեռը ամբողջությամբ հասարակական կառույց է, և ոչ թե կենսաբանական հրամայական։ Այսպիսով, պրոֆեմինիստ հեղինակների երկրորդ ալիքը[11] կարող էր ուսումնասիրել հասարակական պրակտիկայի և ինստիտուտների միջև կապը և սեռերի գաղափարները։

Տղամարդկանց իրավունքների շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականների սկզբին Ամերիկայում քարոզարշավ սկսվեց տղամարդկանց իրավունքների համար ի պատասխան ֆեմինիստական շարժմանը։ Տղամարդու իրավունքների պաշտպանները իրենց անվանեցին «մասկուլինիստներ»[12]։ Տղամարդու իրավունքների շարժումը և տղամարդկանց առասպելական-բանաստեղծական շարժումը համարվում է որոշ ֆեմինիստների հակաֆեմինիստական ռեակցիայի մասնիկ[13]։

Մասկուլինիստները պնդում են, որ ֆեմինիստների ձեռքբերումները հավասարակշռված չէին ավանդական կանացի արտոնություններով և որ նրանք պետք է ընդլայնեն իրենց հնարավորությունները՝ վերակենդանացնելով իրենց տղամարդկությունը։ Այս փաստարկին արձագանքեց նաև կրոնական ոլորտը «Մկանային Քրիստոնեություն» շարժումով։ Միավորող սկզբունքն էր այն համոզմունքը, որ տղամարդկանց խնդիրներին ավելի քիչ ուշադրություն է դարձվում, քան կանանց և, որ կանանց նկատմամբ իրականացվող յուրաքանչյուր նախորդ ճնշումը վերածվել է կամ պետք է վերածվեր տղամարդկանց նկատմամբ իրականացվող ճնշման։ Տղամարդկանց իրավունքների պաշտպանները նշում են տղամարդկանց տնտեսական բեռի մասին՝ ավանդաբար ընտանիքը կերակրելու դեր ունենալու մասին, կյանքի միջին տևողության և ամուսնալուծության հարցում անհավասարության մասին ի օգուտ կնոջ, խնամակալության օրենքների և աբորտի իրավունքի մասին[14], որպես տղամարդկանց տանջանքների ապացույց։

Քարոզարշավն ընդհանուր առմամբ ունեցել է առավելագույն հաջողություն՝ ընտանեկան իրավունքի ոլորտում օրենսդրական բարեփոխումների, մասնավորապես ՝ երեխաների խնամակալության հարցում։ Ակտիվիստները պնդում են, որ Ամերիկյան դատական համակարգը երեխաների խնամակալության լսումների ժամանակ խտրականություն է առաջացնում հայրերի նկատմամբ, քանի որ մայրերը սովորաբար դիտվում են որպես հիմնական խնամակալներ։ Նրանք պնդում են, որ կերակրողի դերի տնտեսական բեռը բարդացնում է տղամարդկանց մասնակցությունը երեխաների դաստիարակմանը և որ դատական որոշումները հազվադեպ են հաշվի առնում այդ խոչընդոտները[14]։

Որոշ կազմակերպություններ, օրինակ՝ Տղամարդկանց ազգային կոալիցիան (ԱՏԱԿ), փորձում են ուսումնասիրել, թե ինչպես է սեռերի նկատմամբ կիրառվող խտրականությունը ազդում տղամարդկանց վրա։ Օրինակ, այդ խումբը պնդում է, որ խնամակալության իրավունքը կանանց օգտին առաջացնում է խտրականություն տղամարդկանց նկատմամբ, քանի որ նրանք հավատացած են, որ կանայք էությամբ առավել հոգատար են, քան տղամարդիկ։ Այսպիսով, ԱՏԱԿ-ի նման խմբերը լուսաբանում են իրազեկվածությունը, ռեսուրսները, աջակցությունը և այդ թեմաներով քննարկումների հնարավորությունները[14]։

Արական ֆեմինիզմ և պրոֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ասել է ֆեմինիստ հեղինակ Շիրա Տարրանտը, շատ տղամարդիկ ներգրավված են եղել ֆեմինիստական շարժումներին և մասնակցել են դրանց ամբողջ պատմության ընթացքում[15]։ Այսօր շատ ակադեմիկոսներ, օրինակ՝ Մայքլ Ֆլուդը, Մայքլ Մեսսները և Մայքլ Կիմմելը ներգրավված են տղամարդկանց և պրոֆեմինիզմի մասին ուսմունքներում[7][14][16]։

Ֆեմինիզմի մեջ դեռ քննարկվում է այն հարցը, արդյո՞ք տղամարդիկ կարող են լինել ֆեմինիստ։ Որոշ ֆեմինիստներ, օրինակ՝ Սիմոն դը Բովուարը, իր «Երկրորդ սեռ» տեքստում պնդում էր, որ տղամարդիկ չեն կարող լինել ֆեմինիստ սեռերի միջև գոյություն ունեցող ներքին տարբերությունների պատճառով[17], Անջատողական ֆեմինիզմը նույնպես կրում են այդ հայացքները, պնդելով, որ միայն ամբողջությամբ մերժելով տղամարդկային հեռանկարները՝ ֆեմինիզմը թույլ կտա կանանց ինքնուրույն սահմանել իրենց պայմանները և որ տղամարդկանց մասնակցությունը ֆեմինիստական շարժմանը ցանկացած հասարակական փոփոխությանը կհաղորդի հայրիշխանության արժեքներ։ Որոշ հեղինակներ[18] ասում են, որ տղամարդիկ չեն ենթարկվում նույն ճնշմանը, ինչ կանայք և, որպես այդպիսին չեն կարող ընկալել կանանց փորձը և չեն կարող կառուցողական ներդրում ունենալ ֆեմինիստական շարժումներում և հասկացություններում[19][20]։

Մյուս հեղինակները պնդում են, որ տղամարդկանց նույնականացումը ֆեմինիստական շարժման հետ անհրաժեշտ է ֆեմինիստական շարժման առաջ մղման համար։

Որոշ Ֆեմինիստ հեղինակներ ասում են, որ նույնականացումը որպես ֆեմինիստ ամենաուժեղ դիրքորոշումն է, որ տղամարդիկ կարող են ունենալ սեքսիզմի և կանանց դեմ պայքարում։ Նրանք պնդում են, որ տղամարդկանց պետք է թույլատրվի, կամ նույնիսկ խրախուսվի մասնակցելու ֆեմինիստական շարժմանը[21][22]։ Որոշների համար, տղամարդկանց մասնակցությունը ֆեմինիստական շարժմանը դիտվում է որպես ֆեմինիստական շարժման համընդհանրացման պրոցեսի մի մաս, որն անհրաժեշտ է նրա շարունակական արդիականության համար[23]։ Ֆեմինիզմում տղամարդկանց մասնակցության մոտիվացիայի կամ ընդգրկման խթանման մարտահրավերներից մեկը կապված է սեռերի միջև և ինքնության խաչվող բաղադրիչների միջև կապի խզման հետ։ Վերջինիս օրինակներից է այն, որ որոշ Աֆրոամերիկացի տղամարդիկ ի վիճակի չեն եղել սեքսիստական ճնշման վերացման պայքարում քաղաքացիական իրավունքների համար պայքարի հիմնարար սկզբունքներն ու դասերը վերածել հիմնարար ներդրման ։ Սակայն ավելի տարրական մակարդակում քաղաքացիական իրավունքների պայքարի համար մղված շարժման մեջ ձևավորված կապերը ստեղծեցին նշանակալի համերաշխություն Աֆրոամերիկացի կանանց և տղամարդկանց միջև[24]։ Սա մոտեցում է, որը կարող է փոխադրելի և հավասարապես օգտակար լինել ֆեմինիստական շարժման համար։ Կանանց և տղամարդկանց կողմից այս կարևոր կապերի ընկալումը կարող է զգալիորեն օգտակար լինել ֆեմինիզմի համար։ Ինչպես նկարագրված է ռազմավարական խաչմերուկի տեսությունում[25] մեր ինքնության մի մասի փորձի օգտագործումը, որը խաչվում է մյուսի հետ, տրամադրում է գործիքներ ֆեմինիստական շարժման հասանելի մարտավարության հետագա բարելավման համար։ Այլ կին-ֆեմինիստները պնդում են, որ տղամարդիկ չեն կարող լինել ֆեմինիստ պարզապես այն պատճառով, որ իրենք կին չեն, չեն կարող հասկանալ կանացի խնդիրները և համարվում են կանանց դեմ ճնշում գործադրողների դասի անդամներ։ Նրանք պնդում են, որ տղամարդիկ ունեն բնածին արտոնություններ, որոնք թույլ չեն տալիս նրանց հիմնովին նույնականացվել ֆեմինիստական պայքարի հետ և այդպիսով անհնար են դարձնում նրանց նույնացումը ֆեմինիստների հետ[26]։

The painting Anka, 2010, by Wilhelm Sasnal, is a pro feminist depiction of the artist's self-aware, independent wife

Տղամարդկանց «ֆեմինիստներ» համարող գաղափարներից մեկն այն է, որ տղամարդկանց բացառումը ֆեմինիստական շարժումից նշանակում է, որ դա բացառապես կանացի խնդիր է, որն ինքնին կարելի է համարել սեքսիստ։ Համաձայն այս գաղափարի՝ քանի դեռ տղամարդիկ չեն կրում հավասար պատասխանատվություն կանանց նկատմամբ սեքսիզմի վերացմանն ուղղված պայքարում, ֆեմինիստական շարժումը կարտացոլի սեքսիստական հակասություն, որն այն ուզում է ոչնչացնել[22]։

«Պրոֆեմինիստ» եզրույթը միջին տեղ է զբաղեցնում այդ իմաստաբանական քննարկման մեջ, քանի որ այն մտերմության աստիճան է ցուցաբերում ֆեմինիզմին՝ առանց բուն եզրույթի օգտագործման։ Նաև «պրո» նախածանցը բնութագրում եզրույթը որպես ավելի դրական և ակտիվ։ Որոշ քննարկումներ են տեղի ունեցել գծիկի օգտագործման շուրջ (պրոֆեմինիզմի դեմ կիրառելով պրո-ֆեմինիզմը ձևը )՝ պնդելով որ այն չափազանց շատ է հեռացնում եզրույթը բուն ֆեմինիզմից[21]։

Ֆեմինիստ տղամարդիկ հայտնի մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին մի շարք իրադարձություններ հանգեցրին լրատվության մեջ ֆեմինիստական խնդիրների շարունակական ներկայությանը։ Այդ թվում Վերադարձրեք մեր աղջիկներին և HeForShe քարոզարշավները, Գեմերգատ հակասությունը, Մալալա Յուսուֆզայի Խաղաղության Նոբելյան Մրցանակի հաղթանակը և Բիլ Քոսբիի և Յան Գոմեշիի դեմ իրականացված սեքսուալ բնույթի մեղադրանքները ։

Ջաստին Թրյուդո[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հրատարակեց միջազգային վերնագրեր Կանադայում գենդերային հավասարության առաջին կաբինետի ստեղծման համար[27]։ Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե ինչու է նա դա անում Թրյուդոն ասաց․ «Որովհետև սա 2015 թվականն է»[28]։ 2016 թվականի Համաշխարհային Տնտեսական ֆորումին Թրյուդոն նորից ստեղծեց վերնագրեր, երբ նա խոսեց իր որդիներին որպես ֆեմինիստ դաստիարակելու մասին և կոչ արեց տղամարդկանց չվախենալ արտասանել «ֆեմինիստ բառը»[29]։ Մի քանի ամիս անց Միացյալ Ազգերի Կազմակերպության կոնֆերանսին Թրյուդոն ասաց․ «Ես պատրաստվում եմ շարունակել բարձրաձայն և հստակ ասել, որ ես ֆեմինիստ եմ այնքան, քանի դեռ այն չի հանդիպել ուսերի թափահարմանը»[30]։ Հետագայում նա բացատրեց, թե ինչ էր դա նշանակում իր համար՝

Դա չպետք է լինի արձագանք ստեղծող մի բան։ Դա ուղղակի խոսում է այն մասին, որ ես հավատում եմ տղամարդկանց և կանանց հավասարությանը և, որ մենք դեռ հսկայական աշխատանք ունենք անելու, որպեսզի դրան հասնենք։ Դա նույնն է, ինչ ասելը, որ երկինքը կապույտ է, իսկ խոտերը կանաչ։
— Ջասթին Թրյուդո, Միացյալ ազգերի կոնֆերանս, 2016 թվական, մարտի 16

Շատ կանադացիներ տպավորված չէին Թրուդոյի կաբինետի ընտրությամբ՝ պնդելով, որ նրա գործողությունները հստակորեն քաղաքականապես մոտիվացված էին՝ ընտրելով գենդերային իրավասություն։ Եթե Թրյուդոն կանանց նշանակեր ի համեմատ խորհրդարանի անդամների թվի, կլինեին կաբինետի ութը իգական սեռի անդամներ, ոչ տասնհինգ։

Դա նշանակում է, որ յոթ կին ստացել են ծառայողական պաշտոնների բարձրացում՝ հիմնվելով միայն սեռի վրա։ Եվ դաշնային քաղաքականության պատահական դիտորդը կարող էր սահմանել, թե որ յոթ կին նախարարներն են նշանակվել իրենց իրավունակության մակարդակից բարձր[31]։

Ահա թե ինչպիսի տեսք ունի ֆեմինիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին Elle-ը The Fawcett Society-ի հետ համատեղ ստեղծեց վերնաշապիկներ «Ահա թե ինչպիսի տեսք ունի ֆեմինիզմը» գրառումով։

Հրապարակվեց A-list աստղերի նկարների շարք այդ վերնաշապիկներով[32]։ Վերնաշապիկների արտադրությունը քննադատվեց հակաֆեմինիստական լինելու համար due to sweat-shop labour[33]։ Չնայած քննադատմանը՝ արտահայտությունը դարձավ հայտնի։ Այն մեջբերվեց նախագահ Բարաք Օբամայի ելույթում 2016 թվականին ԱՄՆ Կանանց գագաթնաժողովում[34]։ 2017 թվականին 2 լուսանկարիչ՝ Քարի Լինե Ֆրութը և Սոֆի Շպինելը, հրապարակեցին այդ արտահայտությամբ իրերի լուսանկարների շարք[35][36]։

Հավասար վճարման պահպանում Հոլիվուդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ պայթյունի տեսությունը հեռուստասերիալի 5 աստղեր, այդ թվում 4 արական սեռի (Ջիմ Փարսոնսը, Ջոնի Գալեկին, Կունալ Նայարը և Սայմոն Հելբերգը) որոշեցին կրճատել աշխատավարձը, որպեսզի իրենց ավելի ուշ միացած 2 կին կոլեգաները կարողանային ավելի բարձր աշխատավարձ ստանալ 11 և 12 եթերաշրջանների ընթացքում։ Ներկայիս աշխատավարձը կազմում է $900,000, ընդ որում առաջնակարգ դերասանական կազմինը՝ 1 մլն․ դոլլար յուրաքանչյուր էպիզոդի համար, այն պարագայում, երբ Մայիմ Բիալիկը և Մելիսսա Րաուխը յուրաքանչյուր էպիզոդի համար ստանում են $100,000[37]։ Անամոթները հեռուստասերիալի դերասանուհի Էմմա Րոսսումը դադարեցրեց 8-րդ եթերաշրջանի նկարահանումները, երբ վերանայեց իր պայմանագիրը հավասար վարձատրության համար Ուիլյամ Հ․ Մեյսի հետ։ Նա նույնիսկ պահանջեց ավելի շատ վարձատրություն այն տարիների համար, երբ ավելի քիչ էր վաստակում[38]։ Երբ TMZ հանդիպեց այդ իրականությանը Ուիլյամ Հ․ Մեյսին պատասխանեց․ «Հիմա ամենահարմար ժամանակն է, այդպես չէ՞» և «Նա աշխատում է այնքան քրտնաջան, որքան ես, նա արժանի է»[39]։

Բրեդլի Քուփերը պատասխանեց իր կոլեգա Ջեննիֆեր Լոուրենսի «Ինչու՞ են այս տղաներն անում ավելին, քան ես» ակնարկին՝ խոստանալով կիսվել իր աշխատավարձի մասին ինֆորմացիայով իր կին-կոլեգաների հետ, որպեսզի նվազեցնի գենդերային տարակարծությունը[40]։

2017 թվականի Կանանց քայլերթին աջակցող տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Լեջենդը հաճախել է Յուտահ նահանգի Մայթեր Փորթ Սիթի քաղաքի Գլխավոր Զբոսայգում տեղի ունեցած Կանանց Քայլերթին 2017 թվականի հունվարի 21-ին[41]։ Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ միացել է քայլերթին, որպեսզի համերաշխություն ցուցաբերի աշխարհի բոլոր քայլերթների նկատմամբ և հավասարության մասին իրազեկվածությունը բարձրացնի, որպեսզի ապահովագրված լինի, որ վերջին հազարամյակում կանանց կողմից հասած ամբողջ առաջընթացը հետընթաց չի ապրել նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք[42]։

Շատ արական սեռի ազատական առաջնորդներ և քաղաքական գործիչներ ևս մասնակցություն ունեցան քայլերթին։ Այդ թվում՝ Բեռնի Սանդերսը բեմ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 21 Վերմոնտում կայացած Կանանց քայլերթին։ Նա խոսեց հավասար աշխատավարձով և հավասար պայմաններով աշխատանքի մասին, առողջապահության, ընտանիքի պլանավորման և երկրի միավորման մասին[43]։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին նույնպես միացավ Կանանց Քայլերթին Վաշինգտոն ԿՇ-ում[44]։

Պրոֆեմինիստական արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի նաև Միացյալ Ազգերի համերաշխության շարժում՝ ուղղված գենդերային հավասարությանը , որը խրախուսում է տղամարդկանց դառնալ կանանց հավասարազոր գործընկերներ[45]։ HeForShe արշավը նպատակ ունի կոչ անելու բոլորին ունենալ իր ներդրումը գենդերային հավասարության միջոցով հասարակության վերաիմաստավորման հարցում։ Սկսած HeForShe քարոզարշավի սկզբնավորման շրջանից Միացյալ Ազգերի Կին դեսպանները էմմա Ութսոնի և աշխարհի հազարավոր տղամարդկանց հետ նպատակադրված են գենդերային հավասարություն հաստատել[46]։ Ընդհանուր առմամբ բելլ հուքսը եզրակացնում է, որ գենդերային խնդիրները միայն կանանց համար չեն, ինչպես հավատացած են շատ տղամարդիկ, այլ բոլորի համար են։ Այդ պատճառով էլ, ինչքան ավելի երկար մենք աշխատենք միասին , այդքան ավելի բարեկարգ կլինի մեր հասարակությունը։ ՄԱԿ-ի HeForShe քարոզարշավի համար գենդերային հավասարության վերաբերյալ էմմա Ուտսոնի հուզիչ ելույթը ՄԱԿ-ում ցույց է տալիս առաջին տպավորությունը «HeForShe» արտահայտությունից[47]։

Ուսմունք տղամարդկանց մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արականությունն ուսումնասիրող գիտնականները ձգտում են ընդլայնել սեռերի մասին գիտական դատողությունները տղամարդկանց մասին ուսմունքների միջոցով։ Մինչդեռ որոշ ֆեմինիստներ պնդում են, որ գիտական առարկաների մեծ մասը, բացառությամբ կանանց մասին ուսմունքների, կարելի է համարել «տղամարդկանց մասին ուսմունք», քանի որ նրանք պնդում են, որ կրթական ծրագրի բովանդակությունը հիմնականում կազմված է տղամարդկանց առարկաներից , արականություն ուսումնասիրող գիտնականները[48] պնդում են, որ արական սեռի մասին ուսումնասիրությունները հատուկ վերլուծում են տղամարդկանց գենդերային փորձառությունները։ Տղամարդկանց մասին ուսմունքի կենտրոնը այն հասկոցողությունն է, որ «գենդեր» չի նշանակում «իգական սեռ», ինչպես և «ռասա» չի նշանակում «սևամորթ»։ Տղամարդկանց մասին ուսումնասիրությունները, որպես կանոն, միջդիսցիպլինար են և ընդգրկում են ֆեմինիստական հայեցակարգը՝ «անձնականը քաղաքական է»։ Արականությունն ուսումնասիրող գիտնականները ձգտում են նպաստել կանանց ուսումնասիրությունների միջոցով ստեղծված գենդերային հարցի շուրջ երկխոսությանը։

Գոյություն ունեն տարբեր փաստարկներ և շարժումներ, որոնք աջակցում են գենդերային հավասարության պատճառին, քանի որ վերջինս վերաբերվում է ֆեմինիզմին։ Ջեքսոն Քետցը ենթադրում է, որ մենք պատասխանատվություն ենք կրում օգնել երիտասարդներին ստեղծելու մի հասարակություն, որը թույլ չի տա ապագա սերունդներին ունենալ գենդերային հավասարության ներկայիս խնդիրները[49]։ Սեռերի մասին ուսմունքները հաճախ անվանում են կանանց խնդիրներ։ Կանանց խնդիրները երբեմն դիտարկվում են որպես խնդիրներ, որոնց մեջ իրենց ներդրումն ունեն տղամարդիկ։ Քետցը պնդում է, որ կանանց խնդիրները պետք է լինեն նաև տղամարդկանցը։ Քետցը հավատում է, որ երկու սեռերի աշխատելը միասին առաջացնում է փոփոխություն, որը հետագա սերունդները կարող են օգտագործել նմանատիպ ողբերգությունից խուսափելու համար[50]։

Մենք պարտք ենք երիտասարդ տղամարդկանց։ Այս տղաները չէին ընտրել լինել տղամարդ այն մշակույթում, որը նրանց ասում է, որ տղամարդկությունը որոշակի ուղի է։ Մենք ունենք ընտրության հնարավորություն և պատասխանատվություն նրանց առաջ։

— Ջեքսոն Քետց, EDxFiDiWomen կոնֆերանս, 2012 թվական, նոյեմբեր

Վերջին հարցումները[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Gallup-ի հարցումը ցույց տվեց, որ Ամերիկացի տղամարդկանց 20% իրենց համարում են ֆեմինիստ, իսկ 75% ասում են, որ իրենք այդպիսին չեն[51]։ 2005 թվականին անցկացված CBS հարցման արդյունքում պարզվել է, որ Միացյալ Նահանգներում տղամարդկանց 24% -ը պնդում է, որ «ֆեմինիստ» տերմինը վիրավորանք է։ 5 տղամարդուց 4 հրաժարվեցին իրենց ֆեմինիստ ճանաչել, բայց ավելի մանրամասն սահմանումից հետո քանակը հինգից դարձավ երկու։ Համեմատած 1983 և 1999 թվականներին անցկացրած հարցումների արդյունքների հետ՝ ավելի ու ավելի շատ տղամարդիկ են ասում, որ ֆեմինիզմը բարելավել է նրանց կյանքը, աննախադեպ, բայց աննշան արդյունքով՝ 47% համաձայնությամբ․ 60% հավատում է, որ հզոր կանանց շարժումը այլևս անհրաժեշտ չէր[52]։ Այնուամենայնիվ, 2010 թ.-ին Բրիտանիայի YouGov- ի հարցումը պարզեց, որ տղամարդկանց միայն 16% -ն է իրեն նկարագրել որպես ֆեմինիստ, 54% հայտարարել է որ նրանք ֆեմինիստ չեն, իսկ 8%-ը հատուկ հայտարարում են իրենց որպես հակաֆեմինիստ[53]։

Վերջին ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին տղամարդկանց ֆեմինիզմի ընկալման որակական ուսումնասիրությունը ցույց տվեցին գծային բանականության տարածված օրինաչափությունները։ Հետազոտողները պարզել են, որ մասնակիցները հայտնաբերել են ֆեմինիզմի երկու ժանր և ֆեմինիստների երկու տեսակ և անվանել են նրանց «Ջեկիլ և Հայդ»։ Մասնակիցները ֆեմինիզմը և ֆեմինիստները դասակարգում էին որպես «լավ» կամ «հրեշավոր»[54]։ 2016 թվականին ուսումնասիրությունը կրկնվեց հետազոտողների նոր խմբի կողմից պարզելու համար, որ նրանք գոյատևում են որպես «անհիմն ֆեմինիզմ» և «արդար ֆեմինիզմ»[55]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robertson, Stacey (2000). Parker Pillsbury : radical abolitionist, male feminist. Ithaca, N.Y.: Cornell University Press. ISBN 9780801436345.
  2. DuBois, Ellen (1999) [1978]. Feminism and suffrage: the emergence of an independent women's movement in America, 1848-1869. Ithaca, N.Y.: Cornell University Press. էջ 102. ISBN 9780801486418.
  3. «Parker Pillsbury». americanabolitionist.liberalarts.iupui.edu. American Abolitionism. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Murphy, Peter F., ed. (2004). Feminism and masculinities. Oxford New York: Oxford University Press. ISBN 9780199267248.
  5. Campos Boralevi, Lea (1984). Bentham and the oppressed. Berlin New York: Walter De Gruyter Inc. ISBN 9783110099744.
  6. Sumner Maine, Henry (1861). Ancient law. London Toronto: J.M. Dent. OCLC 70417123.
  7. 7,0 7,1 7,2 Kimmel, Michael S. (1992), «Introduction», in Kimmel, Michael S. (ed.), Against the tide: pro-feminist men in the United States, 1776-1990: a documentary history, Boston, Massachusetts: Beacon Press, էջեր 1–51, ISBN 9780807067604. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  8. Messner, Michael (1997), "Men and masculinities", in Messner, Michael, ed. (1997 թ․ մարտի 20). Politics of masculinities: men in movements. Thousand Oaks, California: Sage. էջ 9. ISBN 9780803955776.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Pelak, Cynthia Fabrizio; Taylor, Verta; Whittier, Nancy (2006), "Gender movements", in Saltzman Chafetz, Janet, ed. (2006 թ․ նոյեմբերի 22). Handbook of the sociology of gender. New York: Springer. էջ 168. ISBN 9780387362182.
  10. Mirsky, Seth (1996), "Three arguments for the elimination of masculinity", in Krondorfer, Björn, ed. (1996). Men's bodies, men's gods: male identities in a (post- ) Christian culture. New York: New York University Press. էջեր 27–39. ISBN 9780814746691.
  11. Carrigan, Tim; Connell, Bob; Lee, John (1985 թ․ սեպտեմբեր). «Toward a new sociology of masculinity». Theory & Society. 14 (5): 551–604. doi:10.1007/BF00160017. JSTOR 657315.
  12. Men's rights activists referred to as "masculinists":
  13. Citations:
  14. 14,0 14,1 14,2 14,3 Messner, Michael (2002). Taking the field: women, men, and sports. Minneapolis: University of Minnesota Press. ISBN 9780816634491.
  15. Tarrant, Shira (2009). Men and feminism. Berkeley, California: Seal Press. ISBN 9781580052580.
  16. Further citations:
  17. de Beauvoir, Simone (2015) [1949]. Borde, Constance; Malovany-Chevallier, Sheila (eds.). The second sex. London: Vintage Books. ISBN 9780099595731.
  18. For example Paul Smith and Alice Jardine:
  19. Carbado, Devon (1999). Black men on race, gender, and sexuality: a critical reader. New York: New York University Press. ISBN 9780814790427.
  20. Heath, Stephen (2012) [1985], "Men in feminism: men and feminist theory", in Smith, Paul; Jardine, Alice (eds.). Men in feminism. London: Routledge. էջեր 41–46. ISBN 9780415754217. Pdf of original text.
  21. 21,0 21,1 Brod, Harry (2013) [1998], "To be a man, or not to be a man — that is the feminist question", in Digby, Tom, ed. (2013 թ․ հոկտեմբերի 28). Men doing feminism. New York: Routledge. էջեր 197–212. ISBN 9781135772154.
  22. 22,0 22,1 hooks, bell (2015) [1984], "Men: comrades in struggle", in hooks, bell (ed.). Feminist theory: from margin to center. New York: Routledge. էջեր 68–83. ISBN 9781138821668.
  23. Owens, Lisa Lucile (2013). «Coerced parenthood as family Policy: Feminism, the moral agency of women, and men's 'right to choose'». Alabama Civil Rights & Civil Liberties Law Review. University of Alabama School of Law. 5 (1): 1–34. SSRN 2439294. Pdf.
  24. hooks, bell (2015) [1984]. Feminist theory: from margin to center. New York: Routledge. ISBN 9781138821668.
  25. Belleau, Marie-Claire (2007), "L'intersectionnalité: feminisms in a divided world; Québec-Canada", in Orr, Deborah, ed. (2007). Feminist politics: identity, difference, and agency. Lanham, Maryland: Rowman & Littlefield Publishers. էջեր 51–63. ISBN 9780742547780.
  26. Ervin Funk, Russ (1997). «The power of naming: men in feminism». Feminista!: The Journal of Feminist Construction. 1 (4). Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 21.{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  27. Murphy, Jessica (2015 թ․ նոյեմբերի 4). «Trudeau gives Canada first cabinet with equal number of men and women». The Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  28. Browne, Rachel (2015 թ․ նոյեմբերի 4). «'Because It's 2015': why Justin Trudeau pushed for gender parity in his cabinet». VICE News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  29. Staff writer (2016 թ․ հունվարի 22). «Justin Trudeau talks about raising sons 'to be a feminist, just like dad' at World Economic Forum». National Post (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  30. Panetta, Alexander (2016 թ․ մարտի 16). «'I am a feminist,' Trudeau tells UN crowd». Toronto Star. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  31. «MALCOLM: Real women aren't fooled by Trudeau's fake feminism». Toronto Sun. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  32. Brog, Annabel (2014 թ․ հոկտեմբերի 30). «Call yourself a feminist?». Elle (UK) (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  33. Katebi, Hoda. «This Is What A Feminist Looks Like: the feminist shirt controversy». Conscious magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  34. Lim, Clarissa-Jan (2016 թ․ հունիսի 15). «Obama reveals something about himself he's never shared before, but many have suspected». A Plus. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  35. Lim, Clarissa-Jan (2017 թ․ մարտի 8). «It's 2017, and this is what feminists look like». A Plus. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  36. «This is what a feminist looks like». shamelessphoto.com (ամերիկյան անգլերեն). Shameless Photography. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  37. Carey Purcell, Mic (2017 թ․ մարտի 3). «Here's how much money the cast of the 'Big Bang Theory' makes per episode». INSIDER (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  38. Brunner, Jeryl (2016 թ․ դեկտեմբերի 31). «Why Emmy Rossum was wise to demand pay equality on 'Shameless' - and the real issue for TV actresses». Forbes. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  39. William H. Macy (2016 թ․ դեկտեմբերի 13). William H. Macy says Emmy Rossum deserves equal pay (Video). TMZ. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  40. Ruiz, Michelle (2015 թ․ հոկտեմբերի 19). «The Bradley Cooper effect: why women should share their salary information». Vogue (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  41. «Celebrities attend Women's Marches around the world». CBS News (անգլերեն). 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  42. John Legend (2017 թ․ հունվարի 22). John Legend at Women's March (Video). The Red Carpet Awards via YouTube. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  43. Bernie Sanders (2017 թ․ հունվարի 22). Bernie Sanders - Women's March Speech in Vermont (01/21/17) (Video). spreadthebern via YouTube. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  44. Reilly, Katie (2017 թ․ հունվարի 21). «John Kerry joins Women's March on Washington while walking his dog». Time (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  45. Macleod, Duncan (2014 թ․ սեպտեմբերի 26). «Emma Watson launches He For She movement». theinspirationroom.com (ամերիկյան անգլերեն). The Inspiration Room. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  46. «Our Mission». heforshe.org (անգլերեն). HeforShe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  47. hooks, bell; Watson, Emma (2016 թ․ փետրվարի 18). «Emma Watson and bell hooks talk feminism, confidence and the importance of reading». Paper (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  48. Brod, Harry (2002), "Studying masculinities as superordinate studies", in Gardiner, Judith, ed. (2002). Masculinity studies & feminist theory: new directions. New York: Columbia University Press. էջեր 161–175. ISBN 9780231122795.
  49. Lindsey, T. M. (2008 թ․ հունիսի 3). «Jackson Katz: Violence against women is a men's issue». Rewire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  50. Jackson Katz (2012 թ․ նոյեմբերի 30). Violence against women—it's a men's issue (Video and transcript). TEDxFiDiWomen Conference. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  51. Gallup, Jr., George (2002), "Job equity for women", in Gallup, Jr., George, ed. (2002). The Gallup poll: public opinion 2001. Wilmington, Delaware: Scholarly Resources Inc. էջ 152. ISBN 9780842050012.
  52. Alfano, Sean (2005 թ․ հոկտեմբերի 22). «Poll: Women's Movement Worthwhile». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  53. «YouGov Survey Results: Women + equality» (PDF). YouGov. 2010 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  54. Edley, Nigel; Wetherell, Margaret (2001 թ․ նոյեմբեր). «Jekyll and Hyde: men's constructions of feminism and feminists» (PDF). Feminism & Psychology. 11 (4): 439–457. doi:10.1177/0959353501011004002.
  55. Calder-Dawe, Octavia; Gavey, Nicola (2016 թ․ նոյեմբեր). «Jekyll and Hyde revisited: Young people's constructions of feminism, feminists and the practice of "reasonable feminism"». Feminism & Psychology. 26 (4): 487–507. doi:10.1177/0959353516660993.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [Note 1] Men's rights activists cited by Wood, J.T. (2011) include:
  • [Note 2] Men's rights activists cited by Khan, J.S. (2009) include:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]