Տղամարդի՜կ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդի՜կ
ռուս.՝ Мужики!..
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսկրա Բաբիչ[1]
Սցենարի հեղինակԻսկրա Բաբիչ
ԴերակատարներԱլեքսանդր Միխայլով
ԵրաժշտությունՎլադիմիր Կոմարով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն97 րոպե

«Տղամարդի՛կ» (ռուս.՝ «Мужики́!..»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[2], 1982 թվականի կինովարձույթի առաջատարներից մեկը։ «Սովետսկի էկրան» հանդեսի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 1982 թվականի լավագույն ֆիլմ։ Մասնակցել է Բեռլինի 32-րդ կինոփառատոնին՝ արժանանալով հատուկ հիշատակման[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Զուբովը (Ալեքսանդր Միխայլով) ապրում ու աշխատում է անդրբևեռային քաղաքում։ Նա այնտեղ է տեղափոխվել 12 տարի առաջ՝ բանակում ժամկետային ծառայության ավարտից անմիջապես հետո, ինչից առաջ նույնիսկ չի գնացել հայրենի գյուղ, որտեղ նրան սպասում էր իր հարսնացուն՝ Նաստյան։ Դրա պատճառն այն էր, որ Պավելին ուղղված նամակում մայրը գրել էր, թե Նաստյան դավաճանել է նրան և երեխայի է սպասում հայտնի չէ թե ումից։ Այդ պատճառով նա չի վերադարձել տուն և մնացել է աշխատելու հյուսիսում։

Հոր ծանր հիվանդության վերաբերյալ հեռագիրը Պավելին ստիպում է այցելել ծնողներին։ Պարզվում է, որ հայրն առողջ է (նա պարզապես դիմել է խորամանկության, որպեսզի որդուն ստիպի գալ), իսկ Նաստյան կարճ ժամանակ առաջ մահացել էր՝ որբ թողնելով երեք երեխաներին։ Մայրը խոստովանում է Պավելին, որ սխալվել է՝ ուղարկելով այն չարաբաստիկ նամակը. Նաստիան սիրում էր Պավելին, և հենց նա էլ եղել է Նաստյայի դստեր՝ Պոլինայի հայրը։ Ավելի ուշ ամուսնանալով հարբեցող նկարչի հետ՝ Նաստյան ունեցել է մեկ որդի՝ Պավլիկին և ծննդատնից վերցրել է լքված երեխային՝ Ստյոպկային։ Նկարիչ Պյոտրը՝ Պոլինայի խորթ հայրը և փոքր Պավլիկի հայրը, տարվել է հարբցողությամբ ու թողել ընտանիքը, և երեխաները չունեն չափահաս աշխատունակ ազգականներ, իսկ Պավելի ծնողներին թույլ չեն տալիս որդեգրել երեխաներին, որովհետև նրանք տարիքով մեծ են։ Երեխաներին սպասում է կյանք մանկատներում, ամենայն հավանականությամբ՝ տարբեր կառույցներում, քանի որ Պավլիկն ու Ստյոպկան դեռ նախադպրոցական տարիքի են, իսկ Ստյոպկան, որն արդեն չորդ տարեկան է, դեռ չի խոսում, թեև շատ լավ է լսում, ամեն ինչ հասկանում է և չունի ֆիզիկական թերություններ, որոնք նրանք կխանգարեին խոսել, այդ պատճառով էլ նրան հավանաբար կուղարկեն հատուկ մանկատուն։ Խնամակալության մարմինների ներկայացուցիչը պնդում է, որ երեխաները պետք է շտապ գրանցվեն մանկատներում, քանի որ աղջկա վրա դրված են տնային տնտեսության և եղբայրների խնամքի հոգսերը, իսկ երեխաները չեն կարող միայնակ ապրել։ Պավելը որոշում է դստերն իր հետ տանել հյուսիս, սակայն Պոլինան կտրուկ հայտարարում է, որ միայնակ չի գնա, և չի կարող բաժանվել իր եղբայրներից։ Եվ եթե նրանց ուղարկեն մանկատներ, ապա ինքը գոնե կմնա նրանց մոտ, որպեսզի կարողանա այցելել նրանց։

Պավելի հեշտ չէ պատասխանատվություն ստանձնել ոչ միայն իր դստեր, այլև երկու տղաների համար։ Ձևակերպելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Պավելը հյուսիս է տանում ոչ միայն երեխաներին, այլև շանը։ Վերադառնալով անդրբևեռային իր բնակարան՝ նա տեսնում է, որ իր հետ ապրող կինը (Թամարա) հեռացել է իրենից՝ չնայած այն հանգամանքին, որ հեռախոսազրույցի ընթացքում նա ասել է միայն աղջկան բերելու վերաբերյալ՝ առանց տղաների մասին հիշատակելու։ Պոլինան Զուբովին «պապա» է անվանում, իսկ Ստյոպկան՝ բակում շների հարձակման հետևանքով առաջացած շոկից հետո հանկարծակի սկսում է խոսել։ Պավելի ընկերներն օգնում են երեխաներին հարմարվել նոր կենցաղային պայմաններին։ Այսպիսով, զրկվելով անձնական երջանկությունից, Պավելը ձեռք է բերում ծնողական երջանկություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Միխայլով – Պավել Զուբով
  • Իրինա Իվանովա – Պոլինա
  • Միխայիլ Բուզիլյով-Կրեցո[2]Ստյոպա
  • Պյոտր Կռիլով – Պավլիկ
  • Պյոտր Գլեբով – Մատվեյ Եգորովիչ Զուբով, Պավելի հայրը
  • Վերա Ալխովսկայա – Պոլինա Զախարովնա, Պավելի մայրը
  • Ալեքսանդր Պավլով – Սերգեյ
  • Անատոլի Սոլոնիցին – Պյոտր, նկարիչ, Պավլիկի հայրը
  • Մարիա Անդրիանովա – մորաքույր Ուստյուշա
  • Սվետլանա Տորմախովա – սոցիալական ծառայության տեսուչ
  • Լեոնարդ Բարդոլոմեև – Ռոման Գավրիլովիչ, կոլտնտեսության նախագահ
  • Տատյանա Մախովա – Վերա Իվանովնա, ուղոկցորդուհի
  • Աթանասի Կոչետկով – հորեղբայր Գրիշա
  • Ալեքսեյ Միխայլով – Լև Շամրայ
  • Դմիտրի Բուզիլյով – Արսլան Ասանով
  • Վերա Լեսկովա – վաճառողուհի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Վալենտին Միխայլով (Դյաչենկո), Իսկրա Բաբիչ
  • Ռեժիսոր՝ Իսկրա Բաբիչ
  • Օպերատոր՝ Սերգեյ Զայցև
  • Նկարիչ՝ Վասիլի Գոլիկով
  • Զգեստների նկարիչ՝ Նատալյա Իվանովա
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Կոմարով[4]

Նկարահանումների վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական տեսարանները նկարահանվել են Ստավրոպոլի շրջակայքում, Տատարկա գյուղում, նկարահանումներն իրականացվել են նաև Ստավրոպոլում, Նևիննոմիսկում։

Անդրբևեռային քաղաքի օդանավակայանի մոտ ավտոբուս բարձրանալու տեսարանը նկարահանվել է Մոսկվայում՝ Բոլայա Չերեմուշկինսկայա փողոցի 3 տան 2-րդ մասնաշենքի մոտ։

Ֆիլմի ավարտին շների հարձակման տեսարանը նկարահանվել է Մոսկվայում՝ Պրոֆսոյուզնայա փողոցի 91-րդ մասնաշենքի 1-ին մասնաշենքի բակում։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում են հետևյալ երգերը․

  • «Болото» (երկրաբանների հումորային երգ, կիթառի նվագակցությամբ երգում են երիտասարդները կայարանում)
  • «Раскинулось море широко» (երգում են Զոբկովի ընկերները կիթառի նվագակցությամբ)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարձույթի առաջատար (1982 թվական, 2-րդ տեղ) – 38,4 մլն հանդիսատես,
  • «Սովետսկի էկրան» հանդեսի հարցման համաձայն՝ 1982 թվականի լավագույն ֆիլմ[4], Ալեքսանդր Միխայլովը՝ «Տարվա լավագույն դերասան»,
  • ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ 1983 թվականին,
  • Մրցանակներ Արևմտյան Բեռլինի և Վանկուվերի կինոփառատոններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0133108/
  2. 2,0 2,1 «Տղամարդի՛կ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  3. «Berlinale: 1982 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 «Տղամարդի՛կ» ֆիլմը kinopoisk.ru կայքում