Տղամարդը լոգասենյակում (նկար, Կայբոտ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կայբոտ |
տարի | 1884 |
բարձրություն | 144,8 սանտիմետր[1] |
լայնություն | 114,3 սանտիմետր[1] |
ժանր | նյու և կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Բոստոնի գեղարվեստի թանգարան[2] |
հավաքածու | Բոստոնի գեղարվեստի թանգարան |
հիմնական թեմա | լվացում |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Տղամարդը լոգասենյակում» (ֆր.՝ Homme au bain, անգլ.՝ Man at his bath), ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կայբոտի (Gustave Caillebotte, 1848-1894) վրձնին պատկանող կտավ։ Նկարը ստեղծվել է 1884 թվականին։ Պահպանվում և ցուցադրվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում։ Նկարի չափերն են՝ 144,8×114,3 սմ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տղամարդը լոգասենյակում» նկարը Գյուստավ Կայբոտը ստեղծել է 1884 թվականին։ 1888 թվականին այն ուղարկվում է բրյուսելյան «Ընկերություն ХХ» (Les XX или Les Vingt) կողմից կազմակերպած ցուցահանդեսին։ Քանի որ նկարում պատկերված է ադամամերկ տղամարդու մարմին, ցուցահանդեսի կազմակերպիչները լուրջ խնդիրների առաջ կանգնեցին դրա ցուցադրության հարցում։ Ուստի այն հանվեց ընդհանուր ցուցադրության դահլիճից և տեղափոխվեց այցելուների համար անհասանելի մի սենյակ[4][5]։
Գյուստավ Կայբոտի մահից հետո, հաջորդ՝ 1894 թվականին, նկարը որպես սեփականություն անցավ նրա հարազատներին։ Մինչև 1967 թվականը այն մնաց Փարիզում, որպես Շարդո[3] ընտանիքի սեփականություն (Chardeaux, Մարսիալ Կայբոտի՝ Նկարչի եղբոր ժառանգներն էին Շարդոները։ 1967 թվականին նկարը վաճառվեց Բերնար Լորենսոյին (Bernard Lorenceau, Brame & Lorenceauպատկերասրահի համատեր)։ Վերջինս հենց նույն տարում վերավաճառեց կտավը մի անհատական հավաքորդի Շվեյցարիայից[3]։ Ըստ մի շարք աղբյուրների այն գտնվում էր Սամյուել Ժոզեֆովիցի (Samuel Josefowitz) հավաքածուում, ով ապրում էր Լոզանում[6]։
2011 թվականին «Տղամարդը լոգասենյակում» ստեղծագործությունը գնվեց Բոստոնի գեղարվեստի թանգարանի կողմից 17 միլիոն ամերիկյան դոլարով։ Որպեսզի թանգարանը հավաքի համապատասխան գումարը, ստիպված «Սոթբիս» աճուրդի տանը վաճառքի հանեց թվով ութ նկարներ[7][8][9], որոնց թվում Ռենուարի, Մոնեի, Պոլ Գոգենի, Պիսսարոյի, Սիսլեյի (2), Մոֆրայի և Վասիլի Վերեշչագինի կտավներից[10]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է մերկ տղամարդ։ Նա կանգնած է թիկունքով դեպի դիտողը։ Տղամարդը մանրամասնորեն չորացնում է մարմինը սպիտակ սրբիչի օգնությամբ։ Ըստ էության, նա նոր է ավարտել լոգանք ընդունելը, որը երևում է հատակին թաց ոտնահետքերի առկայությամբ։ Տղամարդու հանդերձանքը դրված է փայտյա աթոռին, որը դրված է սպիտակ վարագույրի տակ։ Մյուս սպիտակ սրբիչը (կամ էլ հանդերձանքի մի կտորը) ընկած է հատակին՝ տղամարդու աջ կողմում։ Իսկ բուն վաննան գտնվում է նկարի աջ կողմում՝ սենյակի անկյունում[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.mfa.org/collections/object/man-at-his-bath-537982
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.mfa.org/collections/object/man-at-his-bath-537982
- ↑ 3,0 3,1 3,2 «Man at His Bath, by Gustave Caillebotte» (HTML). Museum of Fine Arts, Boston. Վերցված է 15.08.2014-ին.
- ↑ 4,0 4,1 Norma Broude Outing Impressionism: Homosexuality and Homosocial Bonding in the Work by Caillebotte and Bazille (in: Gustave Caillebotte and the Fashioning of Identity in Impressionist Paris) / Norma Broude. — New Brunswick: Rutgers University Press, 2002. — С. 152. — 233 с. — ISBN 9-780-81353-018-5
- ↑ 5,0 5,1 Alan Krell Dirt and Desire: Troubled Waters in Realist Practice (in: Impressions of French Modernity: Art and Literature in France 1850—1900) / Richard Hobbs. — Manchester: Manchester University Press, 1998. — С. 147. — 214 с. — ISBN 9-780-71905-287-3
- ↑ «Files description: Man at His Bath, by Gustave Caillebotte» (HTML). MIT — dome.mit.edu. Վերցված է 17.08.2014-ին.
- ↑ Alan Wirzbicki (19 сентября 2011). «Gustave Caillebotte's "Man at His Bath" a savvy addition to MFA collection» (HTML). www.boston.com. Վերցված է 17.08.2014-ին.
- ↑ Sebastian Smee (19 сентября 2011). «For masterpiece, MFA will sell 8 in collection — Millions are needed to buy Caillebotte work» (HTML). The Boston Globe — www.bostonglobe.com. Վերցված է 17.08.2014-ին.
- ↑ Оксана Нараленкова (12 октября 2011). «Sotheby's выставляет на торги самую крупную коллекцию работ Александра Бенуа» (HTML). Российская газета — www.rg.ru. Վերցված է 17.08.2014-ին.
- ↑ «Museum of Fine Arts, Boston acquires Gustave Caillebotte's "Man At His Bath"» (HTML). artdaily.com. Վերցված է 07.09.2014-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Man at His Bath, 1884, Gustave Caillebotte, Google Cultural Institute, www.google.com/culturalinstitute
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տղամարդը լոգասենյակում (նկար, Կայբոտ) կատեգորիայում։ |