Տղամարդը լոգասենյակում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տղամարդը լոգասենյակում
Gustave Caillebotte -Man at His Bath.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կայբոտ
տարի1884
բարձրություն144,8 սանտիմետր[1]
լայնություն114,3 սանտիմետր[1]
ժանրmale nude? և կենցաղային ժանր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԲոստոնի գեղարվեստի թանգարան[2]
հավաքածուԲոստոնի գեղարվեստի թանգարան
հիմնական թեմալվացում
կայք

«Տղամարդը լոգասենյակում» (ֆր.՝ Homme au bain, անգլ.՝ Man at his bath), ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կայբոտի (Gustave Caillebotte, 1848-1894) վրձնին պատկանող կտավ: Նկարը ստեղծվել է 1884 թվականին: Պահպանվում և ցուցադրվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում: Նկարի չափերն են՝ 144,8×114,3 սմ[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տղամարդը լոգասենյակում» նկարը Գյուստավ Կայբոտը ստեղծել է 1884 թվականին: 1888 թվականին այն ուղարկվում է բրյուսելյան «Ընկերություն ХХ» (Les XX или Les Vingt) կողմից կազմակերպած ցուցահանդեսին: Քանի որ նկարում պատկերված է ադամամերկ տղամարդու մարմին, ցուցահանդեսի կազմակերպիչները լուրջ խնդիրների առաջ կանգնեցին դրա ցուցադրության հարցում: Ուստի այն հանվեց ընդհանուր ցուցադրության դահլիճից և տեղափոխվեց այցելուների համար անհասանելի մի սենյակ[4][5]:

Գյուստավ Կայբոտի մահից հետո, հաջորդ՝ 1894 թվականին, նկարը որպես սեփականություն անցավ նրա հարազատներին: Մինչև 1967 թվականը այն մնաց Փարիզում, որպես Շարդո[3] ընտանիքի սեփականություն (Chardeaux, Մարսիալ Կայբոտի՝ Նկարչի եղբոր ժառանգներն էին Շարդոները: 1967 թվականին նկարը վաճառվեց Բերնար Լորենսոյին (Bernard Lorenceau, Brame & Lorenceauպատկերասրահի համատեր): Վերջինս հենց նույն տարում վերավաճառեց կտավը մի անհատական հավաքորդի Շվեյցարիայից[3]: Ըստ մի շարք աղբյուրների այն գտնվում էր Սամյուել Ժոզեֆովիցի (Samuel Josefowitz) հավաքածուում, ով ապրում էր Լոզանում[6]:

2011 թվականին «Տղամարդը լոգասենյակում» ստեղծագործությունը գնվեց Բոստոնի գեղարվեստի թանգարանի կողմից 17 միլիոն ամերիկյան դոլարով: Որպեսզի թանգարանը հավաքի համապատասխան գումարը, ստիպված «Սոթբիս» աճուրդի տանը վաճառքի հանեց թվով ութ նկարներ[7][8][9], որոնց թվում Ռենուարի, Մոնեի, Պոլ Գոգենի, Պիսսարոյի, Սիսլեյի (2), Մոֆրայի և Վասիլի Վերեշչագինի կտավներից[10]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է մերկ տղամարդ: Նա կանգնած է թիկունքով դեպի դիտողը: Տղամարդը մանրամասնորեն չորացնում է մարմինը սպիտակ սրբիչի օգնությամբ: Ըստ էության, նա նոր է ավարտել լոգանք ընդունելը, որը երևում է հատակին թաց ոտնահետքերի առկայությամբ: Տղամարդու հանդերձանքը դրված է փայտյա աթոռին, որը դրված է սպիտակ վարագույրի տակ: Մյուս սպիտակ սրբիչը (կամ էլ հանդերձանքի մի կտորը) ընկած է հատակին՝ տղամարդու աջ կողմում: Իսկ բուն վաննան գտնվում է նկարի աջ կողմում՝ սենյակի անկյունում[4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.mfa.org/collections/object/man-at-his-bath-537982
  2. 2,0 2,1 2,2 http://www.mfa.org/collections/object/man-at-his-bath-537982
  3. 3,0 3,1 3,2 «Man at His Bath, by Gustave Caillebotte» (HTML)։ Museum of Fine Arts, Boston։ Վերցված է 15.08.2014 
  4. 4,0 4,1 Norma Broude Outing Impressionism: Homosexuality and Homosocial Bonding in the Work by Caillebotte and Bazille (in: Gustave Caillebotte and the Fashioning of Identity in Impressionist Paris) / Norma Broude. — New Brunswick: Rutgers University Press, 2002. — С. 152. — 233 с. — ISBN 9-780-81353-018-5
  5. 5,0 5,1 Alan Krell Dirt and Desire: Troubled Waters in Realist Practice (in: Impressions of French Modernity: Art and Literature in France 1850—1900) / Richard Hobbs. — Manchester: Manchester University Press, 1998. — С. 147. — 214 с. — ISBN 9-780-71905-287-3
  6. «Files description: Man at His Bath, by Gustave Caillebotte» (HTML)։ MIT — dome.mit.edu։ Վերցված է 17.08.2014 
  7. Alan Wirzbicki (19 сентября 2011)։ «Gustave Caillebotte's "Man at His Bath" a savvy addition to MFA collection» (HTML)։ www.boston.com։ Վերցված է 17.08.2014 
  8. Sebastian Smee (19 сентября 2011)։ «For masterpiece, MFA will sell 8 in collection — Millions are needed to buy Caillebotte work» (HTML)։ The Boston Globe — www.bostonglobe.com։ Վերցված է 17.08.2014 
  9. Оксана Нараленкова (12 октября 2011)։ «Sotheby’s выставляет на торги самую крупную коллекцию работ Александра Бенуа» (HTML)։ Российская газета — www.rg.ru։ Վերցված է 17.08.2014 
  10. «Museum of Fine Arts, Boston acquires Gustave Caillebotte's "Man At His Bath"» (HTML)։ artdaily.com։ Վերցված է 07.09.2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]