Jump to content

Տհալի (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տհալի
Ենթատեսակplatter?
Հիմնականբրինձ, ձավար, ոսպ, բանջարեղեն և համեմունք
 Thali Վիքիպահեստում
Հնդկական բուսակերների Տհալի

Տհալի (հինդի՝ थाली), հնդկական և նեպալական խոհանոցների ավանդական կերակուր։ Նեպալում այն նաև հայտնի է դալ-բատ անունով (նեպալ.՝ दाल भात — դալ՝ ոսպապուր և բատ՝ շոգեխաշած բրինձ[1]

Կան տհալի պատրաստման բազմաթիվ տարբերակներ։ Ուտեստի բաղադրությունը կախված է տարածաշրջանից, ավանդույթներից և հասանելի ապրանքատեսակներից։ Տհալիի հիմնական բաղադրիչներն են՝ շոգեխաշած բրինձ և դալ (ոսպից խիտ ապուր-խյուս)։ Տարածաշրջաններում, որտեղ բրինձ չի աճում, փոխարենը կարող են օգտագործել այլ ձավարեղեն, օրինակ՝ հնդկաձավարը։

Տհալին մատուցվում է կլոր սկուտեղի վրա (տհալի բառը թարգմանաբար նշանակում է սկուտեղ), կենտրոնում բրինձն է, իսկ շրջապատում մետաղյա տարաներ են, որոնցում լցված են դալ, բանջարեղեն, կարի, տարբեր խավարտներ և համեմունքներ։ Տհալին կարող է ներառել նաև չատնի, հնդկական պիկուլ և կարմիր պղպեղ։ Տհալին մատուցվում է նաև լոշիկներով (օրինակ՝ պապադամ կամ չապատի) և մածունով (սուր համի մեղմացման համար)։

Որպես կանոն տհալին բաղկացած է բուսական բաղադրիչներից, սակայն կան նաև տարբերակներ՝ կենդանական բաղադրիչներով՝ օրինակ հավով։

Տհալիի համար կան հատուկ ափսեներ՝ խոշոր և կլոր մետաղական ամաններ։ Այդպիսի ամաններ օգտագործելու ժամանակ անհրաժեշտ չեն տարաներ և սկուտեղներ․ այդ ժամանակ տհալիի բաղադրիչները հրամցնում են ափսեի ամբողջ հատվածներում։ Հարավային Հնդկաստանում այն երբեմն դասավորում են բանանի տերևների վրա։

Նեպալում ընդունված է տհալին ուտել ձեռքերով, բայց զբոսաշրջիկների համար սովորաբար տրամադրում են խոհանոցային համապատասխան իրեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Дал-бат». nepalyeti.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]