Տկուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տկուցք, տակուցք, սպիրտային արտադրության մնացուկ, որն օգտագործվում է որպես կեր։ Սննդարարությունը և բաղադրությունը ըստ սպիրտի հումքի (եգիպտացորեն, կարտոֆիլ, մաթ, աշորա և այլն) տարբեր է։ Թարմ տկուցքը պարունակում է 3,2-ից (կարտոֆիլի տկուցք) մինչև 12,2 (եգիպտացորենի տկուցք) կերային միավոր և 0,6–1,7 կգ մարսելի պրոտեին 100 կգ կերում, չոր տկուցքը համապատասխանաբար՝ 60,2–102 և 12,6–14,9։ Թարմ տկուցքը պարունակում է 92–94% ջուր և 6–8% չոր նյութեր։ Այն սովորաբար խառնում են կոպիտ կերերի հետ և տալիս կենդանիներին (բտվողներին՝ 70, 80, մատղաշներին՝ 40–50, կաթով սնվողներին՝ 30, բանող ձիերին՝ 12–18 չ)։ Կաթնաթթուն և քացախաթթուն չեզոքացնելու նպատակով տկուցքին ավելացնում են կավիճ։ Տկուցքը պահպանելու համար սառեցնում են, սիլոսացնում և չորացնում։ Չորացրած տկուցքը լավ է պահպանվում և փոխադրունակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։