Տխուր վալս (Միրզոյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տխուր վալս
Պիեսի նոտաները
Տեսակպիես
ԿոմպոզիտորԷդվարդ Միրզոյան
Տևողություն3ր 37 վրկ
Ստեղծման տարեթիվ1984
Առաջնախաղի տարեթիվ1985
Առաջնախաղի վայրՄոսկվա
ՊատվիրատուԱլֆոնս Լեդյուկ
Մասն է«Ալբոմ թոռնիկիս»
ՆախորդԽաղ
ՀաջորդՏոկկատինա

Տխուր վալս, երաժշտական պիես «Ալբոմ թոռնիկիս» դաշնամուրային ստեղծագործությունների շարքից, որի հեղինակը հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն է։ Պիեսը գրվել է ֆրանսիացի հրատարակիչ Ալֆոնս Լեդյուկի պատվերով 1984 թվականին, իսկ առաջին անգամ հնչել է 1984 թվականին՝ Մոսկվայում[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տխուր վալս» պիեսը գրված է պարզ եռամաս ձևով, որում առավել, քան նախորդ պիեսներում, շեշտվում են լադային հարմոնիաների փոխընդմիջվող անցկացումները։ Պիեսի թեման գրավիչ է, գեղեցիկ, քնքուշ ու թախծոտ։ Պիեսում լադային հնչյունաշարի շարժման վրա տոները միանում են լադային կապերով։ «Տխուր վալսում» հիմնականում օգտագործված է սեկունդային ելևէջների սկզբունքը, որն էլ ստեղծում է երաժշտության նուրբ, տխուր տրամադրությունը։

Պիեսի հնչողությունը մեղմ է` p – pp – mf - pp[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ «ԱԼԲՈՄ ԹՈՌՆԻԿԻՍ» և «ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՊԱՐԸ» ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄՊՈԶԻՑԻՈՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ , ԱՆՆԱ ԹԱՄԻՐՕՂԼՅԱՆ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]