Տիֆլոհոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիֆլոհոգեբանութւյունը (հուն․՝ τυθλος՝ կույր) ուղղակի թարգամանությամբ կույրերի հոգեբանություն։ Այժմ այս տերմինը լայն կիրառություն է ձեռք բերել և իր նշանակությամբ հարում է ոչ միայն կույրերին, այլև թույլ տեսնողներին։

Այսպիսով, տիֆլոհոգեբանության ուսումնասիրման օբյեկտը համարվում են տեսողության խանգարումով անձիք (տոտալ կույրեր-տեսողության սրությունը 0, թույլ տեսնողնոր՝ 0,2 և այլն)։ Տիֆլոհոգեբանութւյունը հոգեբանական գիտության ինքնուրույն բնագավառ է։ Ինչպես յուրաքանչյուր գիտություն այն ևս ունի իր ուսւոմնասիրման առարկան, որը համարվում է տեսողության խանգարումով անձի հոգեկանը։ Կույրերի և թույլ տեսնողների հոգեկանը սուբեկտիվ և օբյոկտիվ ամբողջություն է։ Նրանում արտացոլվում է օբեկտիվ իրականությունը։ Յուրաքանչյուր իրադարձություն, յուրաքանչյուր միտք մարդկանց գիտակցությունում տարբեր ձևով է բեկվում կախված փորձից, գիտելիքներից, պահանջմուքներից, հոգեկան և ֆիզիկական վիճակներից։ Գիտակցությունում առաջացած պատկերները, մտքերը արտացոլում են օբյեկտիվ իրականությունը։ Կույրերի հոգեկանի ուսումնասիրման բարդությունը կայանում է նարանում, որ այս բնորոշման տակ համապատասխանող քանակակազմը շատ տարբեր է, ինչպես հիվանդության բնյթով, այնպես էլ տեսողական գործառույթի խանգարման աստիճանով։ Տեսողության սրությունը աչքի այն ընդունակությունն է, որ կարողանում է տեսնել երկու լուսավոր կետերը առանձին առանձին նրանց միջև մինիմալ հեռավորության դեպքում։ Ելնելով տեսողության սրության իջեցման աստիճանից, լավ տեսնող աչքի վրա օգտագործելով շտկման սովորական միջոցները առանձնացնում են

  • կույրեր-տեսողության սրությունը 0-ից մինչև 0,04 ներառյալ
  • թույլ տեսնողներ-տեսողության սրությունը 0,05-ից մինչև 0,2։

Կույերը իրենց հերթին բաժանվում են

  • բացարձակ կամ տոտալ կույեր
  • մասնակի կամ պարցիալ կույրեր, տեսողության սրությունը 0,005-ից մինչև 0,04։ Նորմալ տեսողության մյուս կարևոր պայմանը համարվում է տեսադաշտը, այսինքն անշարժ հայցքի դեպքում տեսանելի են միաժամանակ տարածության բոլոր կետերը։ Տեսադաշտը ավելի է նեղանում առարկայական տեսողության դեպում։ Հոգեկենի զարգացման համար մեծ նշանակություն ունի կուրության առաջացման ժամանակը։ Ըստ այդ գործոնի տարբերում են ի ծնե կույրեր և կուրացածներ։ Վերը նշվածը երևում է, թե որքան բարդ է տիֆլոհոգեբանություն առարկան։ Այդ պատճառով տեսողության խանագարումով երեխայի հոգեկանի գիտական օբյեկտիվ ուսւոմնասիրումը համարվում է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնվում այն գործոնների ամբողջությունը, որոնք ազդում են մարդու հոգեկան գործոնների վրա[1]։

Տիֆլոհոգեբանության խնդիրները և կապը գիտությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիֆլոհոգեբանություն առարկան բավականին հստակ բնորոշում է իր հիմնական խնդիրը, որն է տեսողության խանգարումով անձանց գործունեության, նրա զարգացման առանձնահատկությունների ուսւոմնասիրումը։ Նշված խմդիրները պետք է լուծվեն հետևյալ տեսանկյուներում

  • հոգեկանի զարգացման հիմնական օրինաչափությունների բացահայտման(նորմալ տեսնեղ և տեսողության խանգարումով անձ)
  • հոգեկան երևույթների առանձնահատուկ օրինաչափությունների ուսւոմնասիրում, որոնք բնորոշ են միայն կույրերին և թույլ տեսնողներին,
  • հոգեկանի զարգացման կախվածության որոշումը արատի առաջացման ժամանակից և պաթոլոգիայի աստիճանից
  • անոմալ զարգացման հատուկ առանձնահատկությունների բացահայտում։ Տիֆլոհոգեբանության խնդիրներից է նաև որոշել առանձին հոգեկան գործընթացների և նրանց առանձնահատկություների կախվածությունը տեսողկան վերլուծիչի ֆունկցիոնալ վիճակից, պահպանված վերլուծիչների դերը տեսողության խանգարումով անձանց հոգեկան գործունեությունում և այլն։ Կարևոր խնդիրներից է նաև մանկավարժական ներազդեցության տեսական հիմնավորումը, այսինքն տեսողական վերլուծիչի անոմալիաներով երեխաների համար ուսուցման և դաստիարակման մեթոդների մշակում։

Տիֆլոհոգեբանության կապը այլ գիտություների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիֆլոհոգեբանությունը կապված է մի շարք գիտություների հետ մանաորպես տիֆլոմանկավարժության, ուսուցման տարբեր հատուկ մեթոդիկաների հետ։ Այս գիտություների կապը փոխպայմանորվոծ է մի կողմից տիֆլոհոգեբանություն տալիս է կույերի և թույլ տեսնողների ուսոցման և դաստիարակման մեթոդների հոգեբանական հիմնվորում, մյուս կողմից գիտական տիֆլոմանկավարժությունը կարող է կատարելագործել իր դիդակտիկ սկզբունքները և մեթոդական հնարները ելնելով, տարիքային, անհատական, առանձնահատկություներից, որոնք ուսումնասիրում են տիֆլոհոգեբանությունում։

Տիֆլոհոգեբանությունը կապված է մանկավարժության հետ։ Յուրացնելով ընդհանուր և տիֆլոհոգեբանության գիտելիքները, արատաբանը կարող է ակտիվ ներգրավել ուսուցման և դաստիարակման գործընթացին և հասնել դրական արդյունքների։

Տիֆլոհոգեբանությունը կարևոր նշանակություն ունի նաև տիֆլոտեխնիկայի համար, հիմնվելով հոգեկան առանձնահատկությունների վրա կարելի է ստեղծել սարքեր, որոնց օգնությամբ տեսողության խանգարումով անձանց համար բացվում են արտաքին աշխարից տեղեկատվության ստացման նոր ուղիներ։

Տիֆլոհոգեբանությունը կապված է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ընդհանուր և տարքային հոգեբանության հետ։ Քանի որ անհրաժեշտ է իմանալ նորմալ տեսնողների անատոմիական, տարքային առանձնահատկություները և այն համեմատել տեսողության խանգարում ունեցող անձանց հետ։

Տիֆլոհոգեբանությունը կապված է նաև սոցիալական և բնական գիտություների հետ։

Տիֆլոհոգեբանության առաջացումը որպես հոգեբանական գիտության առանձին բնագավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույերերի հոգեկան կյանքի նկատմամբ հետաքրքրությունը եկել է դեռ վաղ ժամանակներից։ Փիլիսոփաները և գրողները փորձում էին բացատրել այն փաստը, թե ինչպես տեսողության բացկայության դեպքում մարդը կարող է ճանաչել աշխարհը և զարգանալ։ Տեսողության բացակյության դեպքում հոգեկան գործունեության մատերիալիստական բութագիրը առաջին անգամ տվել է ֆրանսացի լուսաորիչ Դենի Դիդրոն (1713-1784) ։ Ըստ Դիդրոյի տեսողության խանգարումով անձանց անհրաժեսշտ է պարբերաբար հատուկ ուսուցում։ Տարբեր թվականներին և տարբեր քաղաքներում բացվեցին կույերի համար հատուկ ուսուցման հաստատություններ (Փարիզում-1784 թ.,Լոնդոնում-1801 թ., Բեռլինում-1804 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ермаков В. П., Якунин Г. А. Основы тифлопедагогики: развитие, обучение и воспитание детей с нарушениями зрения: учебное пособие для студентов высших учебных заведений. — М., 2000.