Տիրոջ Համբարձման տաճար (Դոնի Ռոստով)
Տիրոջ Համբարձման տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia? |
Ճարտարապետ | Grigory Vasilyev? |
Ճարտարապետական ոճ | Նորբյուզանդական ոճ և կեղծռուսական ոճ |
Հիմնադրված | 1913 |
![]() | |
![]() | |
hram-voznesenie.ru |
Տիրոջ Համբարձման տաճար (ռուս.՝ Храм Вознесения Господня), ուղղափառ տաճար, որը 1910-1913 թվականներին կառուցվել է Դոնի Ռոստովի Եղբայրական գերեզմանատանը։ Տաճարի շինարարությունն իրականացվել է վաճառականներ Գերասիմովի, Մյասնիկովի և Սաֆոնովի միջոցներով՝ ճարտարապետ Գրիգորի Վասիլևի ղեկավարությամբ[1]։ Գլխավոր խորանն օծված է ի պատիվ Տիրոջ Համբարձման, կողմնայինները՝ ի պատիվ Ադրիանի ու Նատալյայի և Հովհաննես առաքյալի[2]։ Եկեղեցին ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ [3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1892 թվականին, խոլերայի համաճարակից հետո, քաղաքային գծից դուրս առաջացավ գերեզմանատուն, որը ստացավ Եղբայրական անունը։ Այն դարձավ Դոնի Ռոստովի ամենամեծ գերեզմանոցը։ Սկզբնական շրջանում այնտեղ չկար նույնիսկ մատուռ[1]։
1891-1908 թվականներին Նոր Շուկայի հրապարակում կառուցվում էր Ալեքսանդր Նևսկի մայր տաճարը։ Այդ ժամանակահատվածում նրա մոտ գտնվում էր ժամանակավոր՝ քարե եկեղեցի, որը կառուցվել էր Սերգեյ Զագոսկինի նախագծով։ Տաճարի օծումից հետո որոշվեց չքանդել այդ եկեղեցին ամբողջությամբ, այլ ապամոնտաժել և շինանյութը տեղափոխել Եղբայրական գերեզմանատուն՝ այնտեղ նոր տաճար կառուցելու համար[1]։
Տաճարի տեղափոխությունն իրականացվեց վաճառականներ Գերասիմովի, Մյասնիկովի և Սաֆոնովի միջոցներով։ Շինարարությունն իրականացվել է քաղաքային ճարտարապետ Գրիգորի Վասիլևի ղեկավարությամբ[1]։
Տաճարի ճարտարապետության մեջ եղել են նորբյուզանդական և նորռուսական ոճերի տարրեր։ Սկզբնապես տաճարն ուներ մեկ մեծ և չորս փոքր գմբեթ։ Ճակատի ձևավորման համար օգտագործվել էր աղյուսե երեսապատում։ Արևմտյան մուտքի վերևում վրանաձև զանգակատունն էր։ Տաճարի հիմնական ծավալն ավարտում էր գմբեթը։ Տաճարի չափերը՝ 38×20 մետր[1]։
1929 թվականին տաճարը փակվեց։ Նրա տարածքը դարձավ «Դինամո» մարզադաշտի պահեստ։ 1933 թվականին, Ուսպենսկայա համայնքի՝ իշխանություններին դիմելուց հետո, տաճարում վերսկսվեցին ծիսակատարությունները։ 1937 թվականին տաճարը կրկին փակվեց։ 1930-1940-ական թվականներին քանդվեցին զանգակատունը և տաճարի գմբեթը։ 1942 թվականին, գերմանական օկուպացիայի ժամանակ, տաճարը կրկին բացվեց։ Տաճարի պաշտոնական բացումը կայացավ 1946 թվականին, և այդ ժամանակից ի վեր ծիսակատարությունները չեն դադարել[4]։
1990-ական թվականների վերջում կատարվել են վերականգնողական աշխատանքներ, որոնց ընթացքում վերականգնվել են զանգակատունն ու գմբեթը։ 2000-ական թվականների երկրորդ կեսին իրականացվել է տաճարի ներքին ձևավորման վերակառուցումը[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 73—75. — ISBN 5-98155-014-7
- ↑ «Вознесенский храм г. Ростова-на-Дону»։ rostoveparhia.ru։ Վերցված է 2013-09-01
- ↑ «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-08-28
- ↑ 4,0 4,1 «История прихода»։ hram-voznesenie.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2013-09-01