Jump to content

Տիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրո
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրSalmoneus?[1][2][3]
ՄայրԱլկիդիկե
ԱմուսինCretheus?, Սիսիփոս և Պոսեյդոն
ԿողակիցՊոսեյդոն
ԶավակներՊելիաս[4][5][6], Neleus?[7][8][9][…], Էսոն, Ամիֆաոն և Pheres?

Տյուրո կամ Տիրո, (հին հունարեն՝ Τυρώ), հունական դիցաբանության կերպար, Պոսեյդոնի սիրուհին, Կրեթեւսի կինը, Պելիասի և Նելեւսի մայրը։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյուրոն Այոլոսյանների ցեղից արքա Սաղմոնեւսի (որը Էլիդայում Սալմոնիա քաղաքի հիմնադիրն էր) դուստրն է։ Հորական կողմից սերում է Հեղինից և Պրոմեթևսից։ Նրա մայրը Ալկիդիկեն էր՝ Արկադիայի արքա Աղեւսի դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Սաղմոնևսը մահացել է՝ Զևսի կայծակից խոցվելով, Զևսը Տիրոյին է տվել Թեսալիայի Իոլկոսի թագավոր Կրեթևսին, ով նրա հորեղբայրն էր[10] (ըստ այլ վարկածի՝ Տիրոն նախ ապրել է իր այլ հորեղբոր՝ Դեիոնևսի հետ)[11]։ Արքայադուստրը սիրահարվել է գետերի աստված Էնիպևսին, բայց դա փոխադարձ չէր։ Հարմար առիթից օգտվելով՝ Պոսեյդոնը, որը սիրահարված էր Տիրոյին, Էնիպևսի կերպարանքն է ընդունում և տիրանում նրան։ Պոսեյդոնից Տիրոն ունեցել է երկվորյակ Նեղևսին և Պեղիասին[12]։

Հետագա իրադարձությունների մասին անտիկ գրողները տարբեր բաներ են գրում[13]։ Ըստ Փերեկյուդեսի և Կեղծ-Ապոլոդորոսի՝ Տիրոն թաքցրել է իր որդիների ծնունդը։ Նա իր զավակներին թողել է դաշտում, որտեղ նրանց գտել է մի հովիվ և որդեգրել։ Սակայն Հոմերոսը գրում է, որ Պոսեյդոնը[14] հրամայում է Տիրոյին՝ երեխաներին սիրով մեծացնել և ոչ ոքին չասել, թե ով է նրանց հայրը։ Թագուհին շուտով ամուսնանում է Կրեթևսի հետ (համաձայն մեկ այլ վարկածի, նա մինչև Պոսեյդոնից հղիանալը արդեն ամուսնացած է եղել), իսկ երկվորյակները ծնվել էին պալատում և դաստիարակվել, որպես Իոլկոսի արքայի օրինական որդիներ։ Վերջապես, համաձայն Դիոդորոս Սիկիլիացու, Տիրոն երկվորյակներին ունեցել է առանց ինչ-որ մեկից թաքցնելու և պատմել է, որ նրանք Պոսեյդոնի որդիներն են։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել դեռևս Սաղմոնևսի կենդանության օրոք, սակայն նա չի հավատացել իր դստերը։ Այս իրադարձություններից հետո հենց նրա վատ վերաբերմունքն էլ դարձել է Տիրոյի մահվան պատճառը[15]։

Կրեթևսից Տիրոն ունեցել է երեք որդի՝ Եսոնին, Փերեսին և Ամիթաոնին[16]։ Հաջորդող տարիներին, ըստ մի վարկածի, նրա կյանքը փչացրել է ոմն Սիդերո, ով կամ Կրեթևսի երկրորդ կինն էր, կամ էլ՝ Տիրոյի խորթ մայրը, վերջինս նրան ամեն կերպ անպատվում էր։ Բայց Պեղիասը և Նեղևսը՝ դառնալով չափահաս գտնում են իրենց մորը և սպանում Սիդերոյին[17]։

Ըստ առասպելի մի վարկածի, Տիրոն ունեցել է ևս երկու որդի՝ կորնթոսյան հերոս Սիզիփոսից, սակայն սպանել է նրանց կամ «գուշակ Ապոլլոնի[18] հրամանով», կամ էլ՝ «հանուն հոր»։ Ստեփանոս Բյուզանդացին փսատում է Տիրոյի դուստր Փալլանեի մասին, ով հիմնել է նույնանուն քաղաք Թեսալիայում[19]։

Պահպանվել է Պոլիգնոտոսի Դելֆիում արված նկարի Պավսանիասի արած նկարագրությունը, որտեղ Տիրոն նստել էր ժայռի վրա Հադեսում[20]։ Հոմերոսը իր «Ոդիսականում» Տիրոյին անվանում է ամենախելացի կանանցից մեկը Ալկմենեի և Միկենեի հետ (չնայած բոլոր նրանք, պոետի կարծիքով, զիջում էին Պենելոպային)[19]։ Թե ինչի հետ էր կապված նմանատիպ բարձր գնահատականը, ոչ ոքի հայտնի չէ[21]։

Տիրոն դարձել է անտիկ պիեսների շարքի գլխավոր հերոսուհին։ Մասնավորապես, երկու նույնանուն Սոփոկլեսի ողբերգությունները, որից պահպանվել են մի շարք դրվագներ, սակայն հայտնի չէ՝ դա նույն սյուժեի մշակումն է, թե պատմություն առասպելական կենսագրության տարբեր դրվագների մասին։ Տիրոն հայտնվում է Աստիդամանտի և Կաարկինոսի նույն անվանումով լիովին կորած ողբերգություններում[22]։

  1. «Аполлодор. Мифологическая библиотека». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Гесиод. Каталог женщин». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Гай Юлий Гигин. Мифы». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Гомер. Одиссея». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Диодор Сицилийский. Историческая библиотека». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Павсаний. Описание Эллады». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Грейвс Р. Мифы Древней Греции. — Екатеринбург: У-Фактория, 2005. — 1008 с. — ISBN 5-9709-0136-9
  2. Radke G. Tyro // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — Կաղապար:Stuttg. : J. B. Metzler, 1948. — Bd. II, 14. — Kol. 1869—1875.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Любкер Ф. Aeolus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 33—34.
  2. Любкер Ф. Enipeus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 471.
  3. Любкер Ф. Salmoneus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1182.
  4. Любкер Ф. Pelias (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 998—999.
  5. Тиро (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 233.
  6. Н. О. Пелий (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIII. — С. 113.
  7. Нелей (ռուս.) // Нарушевич — Ньютон — 1916. — Т. 28. — С. 278.
  8. Любкер Ф. Neleus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 911.
  9. Нелей (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXа. — С. 866.
  10. Гесиод, Каталог женщин, 30
  11. Tyro, 1948, s. 1873
  12. Tyro, 1948, s. 1869—1870
  13. Гомер, Одиссея, XI, 235—252
  14. Tyro, 1948, s. 1870—1871
  15. Диодор Сицилийский, VI, фр. 7
  16. Диодор Сицилийский, IV, 68, 3
  17. Tyro, 1948, s. 1872—1873
  18. Гигин, Мифы, 239
  19. 19,0 19,1 Tyro, 1948, s. 1870
  20. Павсаний, X, 29, 7
  21. Гомер, Одиссея, II, 120
  22. Tyro, 1948, s. 1871—1872