Տիրանիտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pokebola-pokeball-png-0.png
Տիրանիտար
Tyranitar*
Պոկեմոնների ազգային ցանկում

Tyranitar 248.png
Տիրանիտարի արտաքին տեսքը
Կերպարապես դինոզավր
Կարգաթիվ #248
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ գիգանոտոզավր (Bufo bufo)
Տեսակ Այս պոկեմոնը քար է
Այս պոկեմոնը մութ է
Զանգված 202 կգ
Հասակ 2 մ
Արտաքին բնութագրիչ հսկայական մարմին
Գլխավոր առանձնահատկություն ծանրաքարշ պոչ
Հիմնական բնակավայր լեռնային գոտիներ
Նախասիրություն լեռներ տապալել
Տեխնիկա
Զարգացման մակարդակ բարձրագույն մակարդակ
Սկզբնական մակարդակ Լարվիտար
Զարգացած մակարդակ Պուպիտար
Գերզարգացած մակարդակ Տիրանիտար
Go-up.svg Մեգա Տիրանիտար
Զարգացման ձև մեգա քար
Հատկությունների փոփոխություն Պուպիտարի քար պոկեմոնի հատկանիշները փոխարկվում են մութի
Տեխնիկական հնարքներ Ավազի հոսք (Sand Stream)
Գլխավոր տեխնիկա գրոհ (134 %)
Թուլություն
Պոկեմարզիչ Ալվա
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ International Pokémon logo.svg տեղեկաքարտ

Տիրանիտար (ճապ.՝ バンギラス, անգլ.՝ Tyranitar), քար և մութ տեսակի պոկեմոն: Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար: Գերհզոր պոկեմոններ Չարիզարդի և Ալակազամի հետ միասին (երեքն էլ պոկեմոնի զարգացման բարձրագույն մակարդակի են) ձևավորում է թիմ «A.C.T.»-ն[1]:

Տիրանիտարի կարգաթիվը պոկեմոնների ցանկում՝ #248[2]: Համարվում է Լարվիտարի զարգացման ամենավերջին մակարդակը: Հասակը կազմում է 200 սմ, իսկ քաշը՝ 202 կգ[2]:

Լարվիտարը զարգանալով դառնում է Պուպիտար, իսկ Պուպիտարը՝ Տիրանիտար: Մեգա քարի առյակության դեպքում Տիրանիտարը կարող է վերածվել Մեգա Տիրանիտարի[3][4]:

Նկարագրություն և հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանիտարը քար և մութ տեսակի պոկեմոն է[2]: Լարվիտար պոկեմոնի զարգացման երկրորդ՝ ամենավերջին ձևն է: Տիրանիտարի և Լարվիտարի միջանկյալ ձևը Պուպիտարն է: Լարվիտարից Պուպիտար հատկությունները գրեթե չեն փոխվում, սակայն ամրապնդվում են քար և հող պոկեմոնին բնորոշ հատկանիշները: Պուպիտարից Տիրանիտար հատկությունները կտրուկ փոխվում են: Տիրանիտարի մոտ հող հատկությունները վերանում են և ի հայտ են գալիս մութ պոկեմոնին բնորոշ ձևակերպումներ:

Տիրանիտարը գիգանոտոզավր է: Պոկեմոնների պաշտոնական ցանկում նախորդում է Լուգիային և հաջորդում Պուպիտարին: Ըստ պոկեդեքսի՝ Տիրանիտարը այնքան հզոր է, որ բույն կառուցելու համար կարող է նույնիսկ լեռներ տապալել: Այս պոկեմոնը բնակվում է լեռներում և ժամանակ առ ժամանակ լեռներում շրջելիս փնտրում է նոր հակառակորդներ[2]:

Ունի գորշ կանաչ, իսկ հաճախ նաև կանաչ գունավորում, մարմինը զրահապատ է: Երկուստեք իր կրծքավանդակի կենտրոնում, մեջքի վրա և ծնկներին ունի երկու եռանկյունաձև անցքեր: Պատրաստ է դիմակայել ցանկացած տեսակի փորձության: Զայրացած ժամանակ նա երկրի վրա կարող է ահռեի երկրաշարժ սահմանել և նույնիսկ փոխել լանդշաֆտը: Փորի հատվածում նկատվում է կապույտ զրահանման մարմին:

Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[4]: Հիմնական կարողությունները երկուսն են՝ ավազարձակումը և փակումը: Երկրորդ կարողության էությունն այն է, որ մրցակցության ժամանակ նա ավազահողմ կարող է բարձրացնել, որի միջոցով էլ կարողանում է հետ մղել դիմացինի հարվածը[2]:

Արագությունը վիճակագրության մեջ գտանահատվում է լավ:

Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն մարտական, միջատ, խոտ, հող, երկաթ, ջուր և փերի տեսակի պոկեմոնները[2][4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Team A.C.T. - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia»։ bulbapedia.bulbagarden.net (անգլերեն)։ Վերցված է 2018-10-14 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Տիրանիտար պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
  3. Տիրանիտար պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
  4. 4,0 4,1 4,2 #0248 Տիրանիտար, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]