Տիրամայր Լիտտա (Լեոնարդո դա Վինչիի կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տիրամայր Լիտտա
Leonardo da Vinci attributed - Madonna Litta.jpg
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի1490
բարձրություն42 սանտիմետր[1]
լայնություն33 սանտիմետր[1]
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութտեմպերա և փայտ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
կայք
Madonna Litta Վիքիպահեստում

«Տիրամայր Լիտտա» (իտալ.՝ Madonna Litta), վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող նկար, որը նա ստեղծել է 1490 թվականին: Նկարն այսօր պահպանվում ու ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո դա Վինչին այս աշխատանքը ստեղծվել է Միլանի կառավարիչների համար: Հետագայում այն անցնում է միլանյան արիտոկրատական ընտանիքներից մեկին՝ Լիտտաներին: Մի քանի հարյուրամյակ այս ստեղծագործությունը պահպանվեց Լիտտաների անհատական հավաքածուում:

Նկարը հենց սկզբում կոչվում էր ուղղակի «Տիրամայրը մանկան հետ»: Ժամանակակից անվանումը (ըստ Էրմիտաժի քարտագրացուցակի) առաջացել է նկարի վերջին տիրոջ՝ հերցոգ Անտոնիո Լիտտայի (1819-1866) ազգանունից: Վերջինս Միլանի՝ իրենց ընտանեկան պատկերասրահի տերն էր համարվում[2]:

1864 թվականին Անտոնիո Լիտտան դիմել է Էրմիտաժին, որպեսզի սա և մի քանի այլ նկարներ վաճառի թանգարանին: 1865 թվականին երեք այլ նկարների հետ միասին («Ապոլլոնի և Մարսի հակամատությունը»՝ Բրոնզինո, «Ամուրն կերակրող Վեներան»՝ Լավինի Ֆոնտանա) «Տիրամայր Լիտտան» Էրմիտաժը հերցոգ Լիտտայից գնեց 100 հազար ֆրանկով[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Աստվածամայրը, որը գրկել է մանուկ Հիսուսին: Մարիամ Աստվածածինը աջ կրծքից կերակրում է մանկանը: Նկարի ֆոնը իրենից ներկայացնում է պատ երկու կամարակապ պատուհաններով: Լույսը ներթափանցում է հենց այդ պատուհաններից. ուստի առավել մութ է երևում դիտողի համար: Պատուհաններից բացվում է բնանկարային տեսարան, որտեղ պատկերված են լեռներ ու ամպեր՝ հիմնականում կապտավուն երանգավորմամբ: Տիրամոր կերպարը ողողված է լույսով, որը գալիս է դիմացի ինչ-որ մի տեղից: Մարիամը նրբորեն ու մտազբաղորեն է նայում երեխային: Տիրամորը Լեոնարդոն վրձնել է կիսադեմով: Մարիամը չի ժպտում. միայն շրթունքների անկյուններում է թեթևակիորեն ուրվածգվել ժպիտը: Մանուկը մտացիր կերպով նայում է դիտողին՝ աջ ձեռքով բռնելով մոր կուրծքը: Իսկ ձախ ձեռքին թռչնակ է՝ փոքրիկ կարմրակատարիկ:

Վառ գեղարվեստական կերպարը փոքր դետալների տեսքով է պատկերել Լեոնարդո դա Վինչին: Նկարում երևում է այն դրամատիկ պահը, երբ մանուկը բաժանվում է մոր կրծքից: Տիրամոր հագին կարմիր շապիկ է՝ լայն բացվածքով պարանոցի շուրջը: Դրա վրա արված են հատուկ կտրվածքներ, որպեսզի առանց զգեստը հանելու, մայրը կրծքով հեշտությամբ կերակրի մանկանը: Հագուստի մաս են կազմում նաև կապույտ թիկնոցը՝ ոսկեգույն երիզով և թափանցիկ ոսկեկար գլխաշորը:

Լուվրում պահպանվող էսքիզը

Նկարի իսկությունը ապացուցող հիմքը գտնվում է փարիզյան Լուվրի թանգարանում: Այստեղ պահպանվում է Լեոնարդո դա Վինչիի կողմից ուրվագծած էսքիզը, որտեղ պատկերված է նույն Տիրամայր Լիտտան:

Շատ արվեստագետներ կասկածի տակ են առնում այն փաստը, թե Լեոնարդոն չի համարվում նկարի հեղինակը: Դա բացատրում են նրանով, որ Լեոնարդոյին բնորոշ չէ մանուկներին այդպիսի անբնական դիրքով նկարելը:

Կան ենթադրություններ, որ թեև նկարը վրձնել է Լեոնադրո դա Վինչինն, սակայն մանկան տեսարանը նրա ամենահայտնի աշակերտներից՝ Ջովանի Բոլտրաֆիոյի վրձնին է պատկանում:

Փաստագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս խորհրդային ռեժիսորներ Պավել Կոգանը և Սերգեյ Սոլովյովը 1966 թվականին համատեղ, թաքնված տեսախցիկով, նկարահանեցին փաստավավերագրական մի ֆիլմ, որի անունն էր «Նայեցեք դեմքին»: Ֆիլմը պատմում է Էրմիտաժի այցելուների մասին, ովքեր նայում են «Մադոննա Լիտային»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ульянов О. Г. Картина Леонардо да Винчи «Мадонна Литта» и древнейшее изображение Богоматери в катакомбах Св. Присциллы (Рим) (к 550-летию со дня рождения художника) // Искусство христианского мира. Вып. 7. М., 2003. С. 336—348.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]