Jump to content

Տիտո Գոբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտո Գոբի
Բնօրինակ անունիտալ.՝ Tito Gobbi
Ծնվել էհոկտեմբերի 24, 1913(1913-10-24)[1][2][3][…]
Բասանո դել Գրապա, Վիչենցա, Վենետո, Իտալիա[4]
Երկիր Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մահացել էմարտի 5, 1984(1984-03-05)[1][3][5][…] (70 տարեկան)
Հռոմ, Իտալիա[6]
ԳերեզմանԿամպո Վերանո[7]
Ժանրերօպերա
Մասնագիտությունդերասան, օպերային երգիչ և կինոդերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
 Tito Gobbi Վիքիպահեստում

Տիտո Գոբի (իտալ.՝ Tito Gobbi, հոկտեմբերի 24, 1913(1913-10-24)[1][2][3][…], Բասանո դել Գրապա, Վիչենցա, Վենետո, Իտալիա[4] - մարտի 5, 1984(1984-03-05)[1][3][5][…], Հռոմ, Իտալիա[6]), իտալացի օպերային երգիչ (բարիտոն), օպերային բեմադրիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական կրթություն է ստացել Պադուայի համալսարանում։ Գուբիոյի քաղաքային թատրոնի բեմում առաջին հրապարակային ելույթը թվագրվում է 1935 թվականի մայիսի 15-ով. այդ օրը նա հանդես եկավ Ռոդոլֆոյի դերերգով Բելլինիի «Սոմնամբուլա» օպերայում[8]։ Նույն թվականի երեք բեմադրություններում Գոբին երգել է բասով, սակայն արդեն 1936 թվականին վերջնականապես անցել է բարիտոնի կարիերային։ 1936 թվականի հունվարի 15-ից երրորդական դերերով ելույթ է ունեցել Միլանի «Լա Սկալա» թատրոնում[8]։

1936 թվականին Վիեննայում կայացած վոկալիստների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։ Նույն թվականի հունիսին Հռոմի Ադրիանո թատրոնում ստացել է Ժորժ Ժերմոնի գլխավոր դերերգը Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայում։ 1937 թվականին նկարահանվել է նրա մասնակցությամբ 26 ֆիլմ-օպերաներից առաջինը՝ Ջուզեպպե Բեչչեի «Կոնդոտիերները», որի նկարահանումը տևել է յոթ ամիս։

1937 թ.-ից մինչև 1950-ականների վերջը մշտապես երգել է Հռոմի Teatro dell’Opera թատրոնում, 1938 թվականի մայիսից կատարել է գլխավոր դերերգեր (Մարսել «Բոհեմում», Դանկայրո «Կարմենում»)[8]։ Բազմիցս ելույթ է ունեցել Բենիտո Մուսոլինիի իշխանության օրոք Կարակալլայի հասարակական բաղնիքների տարածքում հաճախ բեմադրված զանգվածային բացօթյա ներկայացումներում։

Յուրացրել է ինչպես իտալական բելկանտոյի երգացանկը, այնպես էլ իտալացի ժամանակակից կոմպոզիտորների, Ռիխարդ Վագների, Սերգեյ Պրոկոֆևի օպերաները։ 1941 թվականին առաջին անգամ ելույթ ունեցավ Վենետիկում, Պալերմոյում և Բեռլինում։ 1942 թվականի ապրիլի 4-ին առաջին անգամ հանդես եկավ որպես Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի մեներգիչ՝ կատարելով Բելկորեի դերերգը Գաետանո Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում։

Պատերազմից հետո՝ 1948 թվականի փետրվարին, առաջին անգամ ելույթ ունեցավ Լոնդոնում և Լիվերպուլում և լոնդոնյան EMI Abbey Road ստուդիայում ձայնագրեց մեներգերի շարք։ Նույն թվականին կատարեց համաշխարհային շրջագայություն ԱՄՆ, ՀԱՀ և Շվեդիա։

1950-1951 թվականներին մենահամերգներով կրկին ելույթ է ունեցել Լոնդոնում, ինչպես նաև Զալցբուրգում, Վիսբադենում, Մյունխենում և այլ քաղաքներում, կատարել է կես տարի տևող շրջագայություն Հարավային Ամերիկայում։ 1950-ականների կեսերից Գոբին գրեթե ողջ թատերաշրջանն անցկացնում էր համաշխարհային շրջագայություններում՝ հազվադեպ հայտնվելով իտալական բեմերում։ Այդ ժամանակահատվածում առավել սիրված էին Յագոյի («Օթելլո») և Սկարպիայի («Տոսկա») դերերգերը։ Ամբողջ կյանքի ընթացքում Սկարպիայի դերերգով Գոբին հանդես է եկել ավելի քան 900 անգամ (ներառյալ համերգային կատարումները և Ֆրանկո Ձեֆիրելիի 1964 թվականի կինոնկարը[9]։

1960-ականների վերջին Տիտո Գոբիի ձայնը սկսեց կորցնել հնչերանգի ճոխությունը, երգիչը կրճատեց մենահամերգները և սկսեց զբաղվել օպերային ռեժիսուրայով՝ աշխատելով «Չիկագոյի քնարական օպերայում» (Lyric Opera of Chicago)։ Նրա առաջին բեմադրությունը եղավ Պուչչինիի «Ջանի Սկիկին» (1970), որտեղ ինքը կատարում էր գլխավոր դերերգը։ Գոբիի բեմադրությամբ Չիկագոյի խումբը կատարում էր «Տոսկա», «Ֆալստաֆ», «Պարահանդես-դիմակահանդես» և դասական այլ օպերաներ։

Վերջին անգամ մաեստրոն մենակատարի դերով (Ֆալստաֆ) հանդես է եկել 1977 թվականին Ամստերդամում[8]։

Հայտնի է որպես Ջուզեպպե Վերդիի օպերային հերոսների լավագույն մեկնաբան (Ռիգոլետտո, Ժերմոն, Ամոնասրո, Յագո, Ֆալստաֆ, Սիմոն Բոկկանեգրա, Ռենատո՝ «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», «Սիմոն Բոկանեգրա», «Պարահանդես-դիմակահանդես» օպերաներում)։

Նկարահանվել է երաժշտական կինոնկարներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Гобби Тито // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #124071473 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Find A Grave — 1996.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Ֆրենկ Հեմիլթոն։ «Տիտո Գոբիի ելույթների ժամանակագրությունը»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. «Ֆրենկ Հեմիլթոն։ «Տիտո Գոբիի երգացանկը»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտո Գոբի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 141