Jump to content

Տիտոս Լաբիենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտոս Լաբիենոս
լատին․՝ T.Labienus
Ծնվել էմ. թ. ա. 98[1][2]
ԾննդավայրՉինգոլի
Մահացել էմարտի 17, մ. թ. ա. 45
Մահվան վայրMunda, Հռոմեական Իսպանիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ
Ամուսինանհայտ
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ
Զբաղեցրած պաշտոններԺողովրդական տրիբուն, Պրետոր և legatus legionis?
ԿուսակցությունՊոպուլյարներ
ԵրեխաներԿվինտուս Լաբիենուս[3]

Տիտոս Լաբիենուս (Titus Labienus, մ. թ. ա. 98[1][2], Չինգոլի - մարտի 17, մ. թ. ա. 45, Munda, Հռոմեական Իսպանիա), բարձրաստիճան զինվորական ուշ Հռոմեական Հանրապետությունում։ Նա ծառայել է որպես Պլեբսի տրիբուն մ.թ.ա. 63 թվականին։ Չնայած նրան, որ հիմնականում հիշատակվում էր որպես Հուլիոս Կեսարի լավագույն զորավարներից մեկը Գալիայում, իսկ նրա անունը հաճախ հիշատակվում է Հուլիոս Կեսարի ռազմական արշավների նոթերում, Լաբիենուսը նախընտրել է ընդդիմանալ Կեսարին Քաղաքացիական պատերազմի ժամանակ և անցնել օպտիմատների կողմը:

Լաբիենուսը սպանվել է Մունդայի ճակատամարտում: Նա հռոմեացի զորավար Կվինտուս Լաբիենուսի հայրն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտոս Լաբիենուսը, որի պրետորությունը եղել է մ.թ.ա. 60 կամ 59 թվականներին, ամենայն հավանականությամբ, ծնվել է մ.թ.ա. մոտ 100 թվականին[4]: Շատ աղբյուրներ ենթադրում են, որ նա եկել է Պիչենումի Չինգուլի քաղաքից: Նրա ընտանիքը հեծյալների (լատ.` eques ) արտոնյալ դասից է եղել։ Զինվորական աստիճանը բարձրանալու ցանկության ընթացքում, նա, ամենայն հավանականությամբ, վաղ կապեր է ունեցել Պոմպեյի հետ, որը Պիկենումի հովանավորն էր[4]: Նրա վաղ ծառայությունը եղել է մ.թ.ա. մոտ 78-75 թվականներին Կիլիկիայում` Պուբլիոս Սերվիլիուս Վատիա Իսաուրիկոսի ղեկավարությամբ, որտեղ նա կռվել է ծովահենների և իսավրական բլրի ցեղերի դեմ[5]:

Պլեբսի տրիբուն. Գայուս Ռաբիրիուսի դատավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք.ա. 63 թվականին Տիտոս Լաբիենուսը Պլեբսի տրիբուն էր և սերտ կապված էր Պոմպեոսի հետ։ Գայոս Հուլիոս Կեսարը նույնպես սերտորեն համագործակցում էր Պոմպեոսի հետ, ուստի նա և Լաբիենուսը երբեմն համագործակցում էին: Այս փոխազդեցությունների շնորհիվ այն, ի վերջո, վերածվել է Լաբիենուսի և Կեսարի միջև բարեկամության:

Կեսարի դրդմամբ Լաբիենուսը մեղադրում է սենատոր Գայոս Ռաբիրիուսին պետական դավաճանության` պերդուելիոյի մեջ (perduellio)՝ մ.թ.ա 100 թվականին տրիբուն Լյուսիուս Ապուլեյուս Սատուրնինուսի և նրա հորեղբոր՝ Տիտոս Լաբիենուսի սպանության համար։ Այս դատավարության նպատակն էր վարկաբեկել այսպես կոչված «Սենատուս կոնսուլտ հրամանագիրը» (senatus consultum ultimum)` սենատի արտակարգ միջոցը, որը սովորաբար օգտագործվում էր պոպուլյարների և կոմիտիաների ժողովների դեմ:

Լաբիենուսը Ռաբիրիուսի դեմ օգտագործում է նախկինում օգտագործված և վաղուց հնացած դումվիրի[6] հնացած ընթացակարգը: Ընթացակարգը շրջանցում էր սովորական քրեական իրավունքը, և Ռաբիրիուսին կարող էին դատել առանց պաշտպանության: Քանի որ տրիբունները անձեռնմխելի էին` սրբազան (sacrosanct), մեկին սպանելը դիտվում էր որպես աստվածների դեմ արարք: Այսպիսով, մեղավորին պատժելը կդիտվեր որպես մաքրում` աստվածներին հանգստացնելու համար: Նման սպանությունը այնչափ խորը պղծություն էր, այնքան խորը, որ սովորական քրեական դատավարությունն ավելորդ էր, և պետք էր անհապաղ մաքրում կատարել` աստվածների բարկությունից խուսափելու համար: Դումվիրներին (duumviri) հանձնարարվում է մեղադրել ակնհայտ հանցանքի պատրվակով և խարազանման (Scourging) միջոցով մաքրել մեղավորին։

Ռաբիրիուսը դիմեց Ցենտուրիատի ժողովին (Centuriate Assembly), իսկ Ցիցերոնը հանդես է գալիս ի պաշտպանություն նրա[7]։ Այնուամենայնիվ, նախքան ժողովը կհասցներ քվեարկել, կոնսուլ Մետելլուս Սելերը օգտագործում է իր լիազորությունները որպես ավգուր, որպեսզի պնդի, որ տեսել են վատ նախանշաններ և իջեցնում է դրոշը Յանիկուլումից. ինչը համարժեք էր ժողովի լուծարման հրահանգի[8]: Դա հետաձգեց դատավարությունը։ Ռաբիրիուսը, ի վերջո, դատապարտվեց աքսորի` չկարողանալով վճարել տուգանքը[9]:

Նույն թվականին Լաբիենուսը պլեբիսցիտ է անցկացնում՝ ժողովրդին վերադարձնելով հովվապետական (պոնտիֆ -pontiff) ընտրությունները։ Դա անուղղակիորեն ապահովում է Կեսարի համար Պոնտիֆեքս Մաքսիմուսի (Pontifex maximus - Գերագույն հովվապետ) արժանապատվությունը, քանի որ այդ գործում Լաբիենուսին աջակցել էր (Dio Cassius xxxvii. 37)[10]:

Լաբիենուսն ավելի շատ զինվոր էր, քան քաղաքական գործիչ և իր պաշտոնը հիմնականում օգտագործում էր որպես դարպաս՝ իր համար բարձր զինվորական հրամանատարության պաշտոններ ապահովելու համար: Որպես Տրիբուն պաշտոնավարելն ավարտելուց հետո Լաբիենուսը Գալլիայում ծառայում էր որպես Կեսարի լեգատ (երկրորդ հրամանատար), և այդ պատճառով նա զբաղեցնում էր Կեսարի տեղը, երբ նա Գալլիայի սահմաններից դուրս էր գտնվում[10]:

Լեյտենանտ Կեսարի օրոք Գալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Կեսարի ավագ լեգատ Գալլիայում նրա արշավանքի ժամանակ, Լաբիենուսը միակ լեգատն էր, ում հիշատակել է Կեսարն իր առաջին արշավի մասին գրվածքներում[11]: Նա հմուտ հեծելազորի հրամանատար էր։

Լաբիենուսը ղեկավարում էր Վեսոնտիոյի ձմեռային զորաբնակատեղերը, մ.թ.ա. 58 թվականին։ Նա նաև լիովին ղեկավարում էր լեգեոնները Գալլիայում Կեսարի բացակայության ժամանակ, որպես նրա legatus pro praetore (Հին Հռոմում` դեսպանորդ)[12]: Նա ուներ այս արտոնությունը, երբ Կեսարը արդարադատություն էր իրականացնում Սիզալպյան Գալլիայում, ինչպես նաև Կեսարի երկրորդ արշավանքի ժամանակ Բրիտանիայում (մ.թ.ա. 54 թվականին)[13]:

Ք.ա. 57 թվականին, Բելգիայի արշավանքի ժամանակ, Սաբիսի մոտ Ատրեբատների և Ներվիների դեմ ճակատամարտում Լաբիենուսը, որը ղեկավարում էր 9-րդ և 10-րդ լեգեոնները, ջախջախեց հակառակորդ Ատրեբատների զորքին և անցավ թշնամու ճամբարը գրավելու[14]: Այնտեղից 10-րդ լեգեոնն ուղղեց Ներվիների գծի թիկունքի դեմ, մինչ նրանք Կեսարի մնացած բանակի հետ կշրջեին ճակատամարտի ընթացքը` ապահովելով Կեսարի հաղթանակը[15]:

Լաբիենուսին վերագրվում է նաև Կեսարի հակառակորդ տրիվիրների (Treveri, գալլիական ցեղ) պարտությունը Ինդուտիոմարուսի օրոք: Լաբիենուսը օրեր անցկացրեց իրենց ճամբարում ամրացված իր բանակի հետ, մինչդեռ Ինդուտիոմարուսը ամեն օր հալածում էր նրան՝ փորձելով վախեցնել և բարոյալքել: Լաբիենուսը սպասեց հարմար պահի, երբ Ինդուտիոմարուսը և նրա ուժերը անկազմակերպ վերադառնում էին իրենց ճամբարը, որպեսզի իր հեծելազորը երկու դարպասներով ուղարկի։ Լաբիենուսը նրանց հրամայեց նախ սպանել Ինդուտիոմարուսին, այնուհետև հետդարձի ճանապարհին սպանել նրանից հետ մնացած զորքը։ Լաբիենուսի մարդիկ հաջողեցին, իսկ նրանց առաջնորդի մահից հետո տրիվիրի բանակը ցրվեց[16]:

Հետագայում տրիվիրիների ուժերը վերախմբավորվեցին Ինդուտիոմարուսի հարազատների մոտ և շարժվեցին դեպի Լաբիենուսի վրա` ճամբար դնելով գետի մյուս կողմում նրա լեգեոնների մոտ՝ սպասելով գերմանացիների կողմից համալրման: Լաբիենուսը ձևացրեց, թե նահանջում է, հրապուրելով տրիվիրիներին անցնել գետը, որից հետո շրջվեց և իր մարդկանց համայեց հարձակվել: Նման անբարենպաստ դիրքում գտնվելով՝ տրիվիրիների ուժերը ջախջախվեցին։ Դա լսելուց հետո համարում եկած գերմանացները հետ շրջվեցին[17]:

Լաբիենուսի հաղթանակը փարիզիների (Parisii) նկատմամբ Լուտեցիայում` Լուտեցիայի ճակատամարտում նրա մարտավարական հանճարի ևս մեկ օրինակ է: Հինգ կոհորտայի հետ ուղարկելով դեպի Ագեդինկում քաղաք, և ինքն էլ երեք լեգեոններով անցնելով Սեկուանա գետը, նա խաբեց թշնամուն՝ մտածելով, որ նա բաժանել է իր բանակը և անցնում է գետը երեք տեղով[18]: Թշնամու բանակը բաժանվեց երեք մասի և հետապնդեց Լաբիենուսին: Հիմնական մասը հանդիպեց Լաբիենուսին, որին նա հետո շրջապատեց իր մնացած լեգեոններով: Այնուհետև նա իր հեծելազորով ոչնչացրեց ամրացումները[19]:

Մ.թ.ա. 51 թվականի սեպտեմբերին Կեսարը Լաբիենուսին նշանակեց Սիզալպյան Գալլիայի կառավարիչ[20]:

Կեսարից հեռացում, Պոմպեոսի ղեկավարությամբ քաղաքացիական պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Կեսարը հատեց Ռուբիկոնը, Լաբիենուսը թողեց իր պաշտոնը Սիզալպյան Գալլիայում և միացավ Պոմպեոսին[21]: Նրան ցնծությամբ դիմավորեցին Պոմպեոսի կողմում[10] և նա իր հետ բերեց մի քանի գալլական և գերմանական հեծելազոր։ Նա նաև տիրապետում էր Կեսարի ռազմական հզորության տեղեկություններին[22]:

Պոմպեյը Լաբիենուսին նշանակեց հեծելազորի հրամանատար (magister equitum): Լաբիենուսը փորձեց համոզել Պոմպեոսին դիմակայել Կեսարին Իտալիայում և չնահանջել դեպի Հիսպանիա (Պիրենեյան թերակղզի, որը ներառում է ժամանակակից Իսպանիան և Պորտուգալիան)՝ վերախմբավորվելու համար՝ պնդելով, որ Կեսարի բանակը նոսրացել է և թուլացել Գալլիական արշավանքից հետո[23]:

Բայց Լաբիենուսի անհաջողությունները Պոմպեոսի օրոք նույնքան շատ էին, որքան նրա հաջողությունը Կեսարի օրոք։ Ֆարսալոսի ճակատամարտում կրած պարտությունից հետո, որտեղ նա ղեկավարում էր հեծելազորը, նա փախավ Կերկիրա, իսկ Պոմպեոսի մահվան մասին լսելուց հետո գնաց Աֆրիկա[10]: Նա վստահություն ստեղծեց Պոմպեոսի հետևորդների մեջ՝ ստելով՝, թե Կեսարը մահացու վերք է ստացել Ֆարսալոսի ճակատամարտում[24]: Նա կարողացավ մեծաթիվ ուժի միջոցով մի փոքր զսպել Կեսարին Ռուսպինայի ճակատամարտում մ.թ.ա. 46 թվականին[25]: Իր զորքերը խիտ դասավորելով, նա խաբեց Կեսարին, տպավորություն ստեղծելով, թե ինքը միայն հետևակ ունի, և կարողացավ ջախջախել Կեսարի հեծելազորին` շրջապատելով նրա բանակը: Սակայն Լաբիենուսը չկարողացավ հաղթել Կեսարի ուժերին, և ստիպված եղավ հեռանալ դաշտից։ Թափսուսի ճակատամարտում կրած պարտությունից հետո նա միացավ կրտսեր Գնեոս Պոմպեյուսին Հիսպանիայում[10]:

Լաբիենուսը մահացավ Մունդայի ճակատամարտում, որտեղ Կեսարի և Պոմպեոսի որդիների բանակների միջև պայքարը հավասար էր: Կեսարի դաշնակից Բոգուդ թագավորը թիկունքից իր զորքով մոտեցավ պոմպեացիներին: Լաբիենուսն այդ ժամանակ ղեկավարում էր Պոմպեացիների հեծելազորային ջոկատը, և դա տեսնելով, հեծելազորին հանեց առաջնագծից՝ իրեն դիմավորելու։ Պոմպեյան լեգեոնները սխալմամբ մեկնաբանեցին դա որպես նահանջ, հուսահատվեցին և սկսեցին ցրվել[26]: Պոմպեացիները հսկայական կորուստներ ունեցան արձակման ժամանակ, որում սպանվեց ինքը՝ Լաբենիուսը։ Այս պարտությամբ ավարտվեց Կեսարի քաղաքացիական պատերազմը: Ըստ Ապիանոսի, նրա գլուխը բերվել են Կեսարի մոտ, որն այնուհետև մարդկանց ուղարկել է իր հին ընկերոջ մարմինը գտնելու և մեծ պատիվներով թաղել է նրան:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անծանոթ կնոջ հետ ամուսնությունից Տիտոսը որդի է ունեցել, որը բռնապետ Կեսարի սպանությունից հետո, մ.թ.ա. 44 թվականին, իրեն հանրապետական ​​է դրսևորել և միացել Բրուտոսին և Կասիուսին, իսկ Փիլիպպեի ճակատամարտից հետո պարթև թագավոր Որոդես II-ի և նրա որդու՝ Բակուրի հետ հուսահատ դիմադրություն է ցույց տվեց եռապետներին։

Գեղարվեստական անձնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լաբիենուսը ներկայացված է բրիտանացի գրող Կոն Իգգուլդենի «Պատերազմի աստվածները» (The Gods of War) վեպում, թեև դիրքը փոքրացված է, քանի որ Կեսարի երկրորդ հրամանատարի պատմական դիրքը զբաղեցնում է Մարկուս Յունիուս Բրուտուսը, ում հարաբերությունները Կեսարի հետ նշանակալի ընդլայնված են։
  • Լաբիենուսը կարևոր երկրորդական կերպար էր ավստրալացի գրող Քոլին ՄակՔալոյի «Հռոմի վարպետները» (Masters of Rome) ավելի վաղ վեպերում: Դրանցում նա առաջին անգամ հայտնվում է Ռաբիրիուսի դատավարությունում, բայց դա տեղի է ունենում ավելի ուշ քաղաքական տարում, քան պատմականորեն հայտնի է, իսկ դատավարությունը կազմակերպում է Կեսարը՝ արձագանքելով Ցիցերոնի որոշմանը. Կատիլինի մի քանի դավադիրներին առանց դատավարության մահապատժի ենթարկել քանի դեռ «Senatus Consultum Ultimum»-ն ուժի մեջ է, այլ ոչ թե որպես նախնական նախազգուշացում նման գործողության դեմ նախքան հրամանագրի ուժի մեջ մտնելը: Այնուհետև Լաբիենուսն ունենում է դժվար ժամանակներ, քանի որ նա առաջացրել էր Պոմպեոսի անբարյացակամությանը` իր կնոջ` գերագույն պոնտիֆիկ և կոնսուլ Կվինտա Մուսիա Սցեվոլի (Quintus Mucius Scaevola Pontifex) դուստր, և, հետևաբար, Հռոմի ազնվականության անդամ Մուսիա Տերցիայի հետ սիրավեպի պատճառով, որին նա տեղափոխել էր Պիցենումում գտնվող իր ընդարձակ կալվածքները: Լաբիենուսը ներկայացվում է որպես շատ ընդունակ, բայց կատաղի և դաժան զինվոր և հրամանատար, ով հմտությամբ հաղթում է Գալլիայի մարտերում, բայց ում դաժանությունը որոշակիորեն վանում է Կեսարի գալլական դաշնակիցներին և այդպիսով, ի սկզբանե, մարտերի պատճառ դառնում: ՄակՔալոն իրադարձությունների մի փոքր այլ մեկնաբանում է տալիս, և Կեսարը խուսափում է Լաբիենուսից՝ Լաբիենուսի մղելով Պոմպեյի մոտ: Վեպերում Կեսարը հրաժարվում է Լաբիենուսից, երբ գործը հասնում է քաղաքացիական պատերազմին, չցանկանալով նրան իր կողքին տեսնել, քանի որ նա չափազանց դաժան էր և անկանխատեսելի:
  • Լաբիենուսը նկարահանվել է նաև BBC One-ի նկարահանած Հին Հռոմ. կայսրության վերելքն ու անկումը (Ancient Rome: The Rise and Fall of an Empire#Episode one: Caesar) վավերագրական դրամայում:
  • Լաբիենուսը Սիմոն Թուրնեյի «Marius' Mules» սերիալում կարևոր կերպար է:
  • Լաբիենուսը ներկայացված է Պրետորիանս տեսախաղում: Նա խաղային կերպար է մի քանի առաքելություններում, որոնք տեղի են ունենում Գալլական պատերազմներում: Եվ վերջապես նորից հայտնվում է որպես գլխավոր հակառակորդ վերջին առաքելության մեջ, որի գործողությունները տեղի են ունենում Քաղաքացիական պատերազմի վերջում[27]: Խաղային տարբերակում Լաբիենուսը չի մահանում Մունդայի ճակատամարտում, այլ կարողացել է փախչել Պոմպեոսի ճամբար, որտեղ նա տալիս է իր վերջին ճակատամարտը[28]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Лабиены (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1914. — Т. 14. — С. 447—448.
  2. 2,0 2,1 Google Books(բազմ․) — 2005.
  3. Лабиен (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVII. — С. 181.
  4. 4,0 4,1 Tyrrell (3)
  5. Tyrrell (4)
  6. duumviri - հնագույն դատական ​​հաստատություն, որը գոյություն ուներ դեռևս Հին Հռոմի թագավորների օրոք և հայտնի էր իր դաժանությամբ: Այսպես էին անվանում Հին Հռոմում երկու անձանց, որոնց պետությունը միասնաբար ինչ-որ գործ էր վստահում:
  7. «Cicero: Pro C.Rabirio Postumo». www.attalus.org. Վերցված է 2025-01-19-ին.
  8. «Rabirius, Gaius - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2025-01-19-ին.
  9. Tyrrell (9)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Chisholm, 1911
  11. Tyrrell (19)
  12. Dio (41.4.3)
  13. Bellum Gallicum (5.8)
  14. BG (2.23)
  15. BG (2.26)
  16. BG (5.57)
  17. BG (6.8)
  18. BG (7.61)
  19. BG (7.62)
  20. BG (8.52)
  21. M. Tullius Cicero (Fam, 16.12)
  22. John Leach, Pompey the Great, p. 176.
  23. Tyrrell (31)
  24. Sextus Julius Frontinius: Stratagems Book II
  25. Bellum Africum Book 41
  26. Dio (43.38)
  27. timski. «Praetorians – Guide and Walkthrough». gamefaqs.gamespot.com. Վերցված է April 9, 2023-ին.
  28. JÀSHÁN. «Praetorians HD Remaster - Just One... More... Fight (Hard)». youtube.com. Վերցված է April 9, 2023-ին.
  • Caesar's Bellum Africum
  • Caesar's Bellum Civile
  • Caesar's Bellum Gallicum
  • Cassius Dio's Roman History
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Labienus» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). Cambridge University Press. էջ 6.
  • Cicero, Epistulae ad Familiares
  • Sextus Julius Frontinus
  • Tyrrell, William B. Biography of Titus Labienus, Caesar's Lieutenant in Gaul. Diss. Michigan State Univ., 1970. 10 May 2007 <http://www.msu.edu/~tyrrell/Labienus.pdf >.