Լինելով Հռոմի ամենահին հաղթակամարը՝ այն որպես նախատիպ է ծառայել նոր ժամանակների շատ այլ կամարների կառուցման համար։ Հուշակոթողի բարձրությունը 15,4 մետր է, լայնությունը՝ 13,5 մետր։
Շինարարության մեջ օգտագործված հիմնական հումքը Ատտիկեից բերված հատուկ տեսակի մարմարն էր։ Հաղթակամարի անկյուններում փորագրված է հաղթանակի աստվածուհի Վիկտորյայի չորս պատկեր։ Կամարի ներս ընկած հատվածի գլխավոր զարդարանքները երկու խորաքանդակներն են։ Առաջինը պատկերում է Երուսաղեմից բերած ռազմավարներով երթը, երկրորդը՝ Տիտոս կայսերը քառաձի մարտակառքով։ Նմանատիպ պատկերով զարդարված է եղել հաղթակամարի նաև վերին մասը, սակայն. դժբախտաբար, այն չի պահպանվել մինչև մեր օրերը։
Միջնադարում Տիտոսի հաղթակամարը կործանման վտանգի տակ էր, Ֆրագիպանի ընտանիքը այն վերափոխելով վերածում է քառաթև աշտարակի[4]։ Հռոմի պապ Պիոս VII-ի նախաձեռնությամբ՝ 1821 թվականին հուշակոթողի վերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կամարի վերակառուցված հատվածն արդեն ոչ թե մարմարից էր, այլ տրավերտինից։ Վերակագնողական այս գործունեությունից հետո կամարի վրա ևս մեկ մակագրություն է հայտնվում՝ ի պատիվ Պիոս VII-ի ու նրա հիանալի նախաձեռնության[4][5]։
Երուսաղեմի գրավումից հետո ստրուկի կարգավիճակով ավելի քան 50 000 հրեա է բերվել Հռոմ։ Այս հրեաների մեծ մասը մասնակցել է Տիտոսի հաղթակամարի կառուցման աշխատանքներին։ Հին հռոմեացիների համար կամարը երկնքի խորհրդանիշ էր, իսկ կամարի վրա պատկերված հրամանատարը կամ առաջնորդը խորհրդանշում էր կյանքի հաղթանակը մահվան հանդեպ։
Տիտոսի հաղթակամարը հիշատակվում է միջնադարյան հռոմեացի պատմիչ Միրաբիլա Ուրբիսի ձեռագրերում[6][7]։
(Insigne religionis atque artis, monumentum, vetustate fatiscens: Pius Septimus, Pontifex Maximus, novis operibus priscum exemplar imitantibus fulciri servarique iussit. Anno sacri principatus eius XXIV)
«Այս հուշարձանը, որ նշանավոր է թե հավատքի և թե արվեստի մեջ, խամրել է ժամանակի ընթացքում։ Պիոս VII Նորին Սրբազնություն պոնտացի։ Վերականգնված է հնագույն նմուշի վրա, որը պահպանվել է և ամրացվել Նորին Սրբազնության կառավարման 24-րդ տարում»
↑The Buildings of Europe: Rome, page 33, Christopher Woodward, 1995; ISBN 0-7190-4032-9.
↑[1](անգլ.), "Arcus septem lucernarum Titi et Vespasiani, ubi est candelabrum Moysi cum arca habens septem brachia in piede turris cartulariae" (լատ.), Mirabilia Urbis Romae, page 4