Jump to content

Տիտլիս

Տիտլիս
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորԲեռն և Օբվալդեն
ԼեռնաշղթաUri Alps?
Բարձրությունը ծովի մակարդակից3238 մետր
Հարաբերական
բարձրություն
1014 մետր
Նյութկրաքար
46°46′19″N 8°26′16″E / 46.771944444444°N 8.4377777777778°E / 46.771944444444; 8.4377777777778

Տիտլիս (գերմ.՝ Titlis), 3238 մետր բարձրությամբ լեռ Կենտրոնական Շվեյցարիայում, լեռնային առողջարան և ձմեռային սպորտի սիրահարների համար հայտնի հանգստավայր։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտլիս լեռը Ուրնեն Ալպերի մաս է կազմում և գտնվում է Բեռն և Օբվալդեն կանտոնների սահմանին՝ հյուսիսում Էնգելբերգ համայնքի և հարավում Գադմեն հովտի միջև։ Բարձրությունը 3238 մետր է։ Տիտլիսը 20 կիլոմետր երկարությամբ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է։ Նրա հարավային և արևելյան լանջերը գրեթե ուղղաձիգ են, արևմուտքում լեռը նեղ լշղթայով կապված է լեռնաշղթային և միայն հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Էնգելբերգ, Տիտլիսի լանջերը մեղմ են և ձևավորում են միմյանց մեջ անցնող երկու տեռասներ։ Դահուկային և սահնակային սպորտով զբաղվելու համար ամենահարմար վայրերը գտնվում են Նիդվալդեն կանտոնի տարածքում՝ Տիտլիսի ստորոտում։ Զբոսաշրջիկների մեծ մասը ձմռանը այդտեղ է հանգստանում։ 1913 թվականից Էնգելբերգ համայնքը և Տիտլիս լեռը միացված են կախովի ճոպանուղով։ 1967 թվականին բացվել է ճոպանուղի նաև դեպի Կլայն-Տիտլիս գագաթը (բարձրությունը 3020 մետր)։ Այս տարածաշրջան հասնելու ամենահարմար միջոցը Լյուցերնից դեպի Շտանս ուղղությամբ գնացող երկաթուղու գիծն է։

Տիտլիս լեռան գագաթը ծածկված է 1,2 կմ² մակերեսով սառցադաշտով։ Վերջին տասնամյակներում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների (գլոբալ տաքացում) հետևանքով նրա ձնածածկույթը անընդհատ նվազում է։

Որոշ աղբյուրների համաձայն՝ Տիտլիսի գագաթը առաջինը անգամ նվաճած մարդը եղել է Էնգելբերգի վանքի մի վանական (1739 թվականին): Այլ աղբյուրների համաձայն՝ լեռն առաջին անգամ նվաճել է չորս լեռնային զբոսաշրջիկներից բաղկացած խումբը (1744 թվական)։ 1904 թվականի հունվարին Էնգելբերգի բնակիչներ Յոզեֆ Կուստերը և Վիլլի Ամրեյնն առաջին անգամ դահուկներով բարձրացել են լեռը։

2012 թվականի դեկտեմբերին Տիտլիս լեռան վրա՝ 3041 մետր բարձրության վրա, բացվել է 100 մետր երկարությամբ կախովի կամուրջ, որը Եվրոպայում ամենաբարձրն է (Տիտլիսի ժայռային զբոսանք): Կամուրջը կառուցվել է 500 մետր խորությամբ անդունդի վրա։ Դրա մի ծայրը տանում է դեպի «Այս-Ֆլայեր» ճոպանուղու կայարան, իսկ մյուս ծայրին կարելի է հասնել լեռան հարավային կողմում գտնվող սառցադաշտի միջով կտրված 140 մետրանոց անցուղով[1][2]:

Ծամոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. A. Pawlowski (2012 թ․ դեկտեմբերի 11). «Europe's highest suspension bridge opens in Swiss Alps» (անգլերեն). NBC News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  2. «Don't look down! World's 'scariest' and highest suspension bridge opens 1,500ft above a glacier in the Swiss Alps» (անգլերեն). Daily Mail. 2012 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]