Տիտանների գրոհը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիտանների գրոհը (այլ կիրառումներ)
Տիտանների գրոհը
ճապ.՝ 進撃の巨人
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ժանրֆանտաստիկ
դրամա
ՀիմքՏիտանների գրոհը
Թվական2015
Լեզուճապոներեն
ՌեժիսորՍինձի Խիգուտի
ՊրոդյուսերՅուձի Իսադա
Գենկի Կավամուրա
Սցենարի հեղինակՀաձիմե Իսայամա
Յուսուկե Վատանաբե
Տոմոխիրո Մատիյամա
ԴերակատարներHaruma Miura?, Hiroki Hasegawa?, Կիկո Միձուհարա, Kanata Hongō?, Takahiro Miura?, Nanami Sakuraba? և Satoru Matsuo?
ՕպերատորՍյեձի Էհարա
ԵրաժշտությունՍիրո Սագիսու
Սիրո Վասիձու
ԿինոընկերությունToho Pictures[1]
Տևողություն98 րոպե
ՀաջորդAttack on Titan: End of the World?
IMDbID 2072230
Պաշտոնական կայքէջ

«Տիտանների գրոհը» (ճապ.՝ 進撃の巨人 Shingeki no Kyojin), ճապոներեն գեղարվեստական ֆիլմ, որը հիմնված է Հաջիմե Իսայամիայի «Տիտանների գրոհը» մանգայի վրա։ Ֆիլմը բաժանված է երկու մասի[2], առաջին մասը թողարկվել է Ճապոնիայում՝ 2015 թվականի օգոստոսի1-ին, իսկ երկրորդ մասը՝ «Տիտանների Գրոհը։ Աշխարհի վերջ» (ճապ. 進撃の巨人 エンド オブ ザ ワールド Shingeki no Kyojin: Endo obu za Wārudo) լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 19-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարյուր տարի առաջ մարդկանց ամենասարսափելի մղձավանջը եղել են Տիտանները, որոնք եկել էին անհայտ վայրից։ Նրանք մարդկությանը օգտագործում էին ընդամենը սնունդի համար։ Երբ մարդիկ իրենց քաղաքների շուրջ կառուցեցին Մարիա, Ռոզա և Սինա պատերը, կյանքը փոխվեց, այնտեղ տեղ գտավ անդորրը և անհոգությունը։ Սակայն, ինչպես պարզվեց, ժամանակավորապես։

Ֆիլմի գլխավոր հերսներ Էրեն Յեգերը, Միկասա Աքերմանը և Արմին Արլեթը առաջինն էին, ովքեր հանդիպել էին Հսկա տիտանին (անգլ.՝ Colossus Titan), որի ոտքի հարվածով էլ քաղաքի պատի մեջ մի մեծ անցք է բացվում, որն էլ հնարավորություն է տալիս տիտաններին սողոսկել քաղաք և հագեցնել իրենց մեկ դար տևած արյունի ծարավը։ Էրենը կորցնում է Միկասային, ով պաշտպանում էր երեխաներին, և տիտանների դեմ միայնակ է դուրս գալիս։

Արմինը և Էրենը գնում են Ռոզա պատի մոտ և նամակ են գրում այն բանակին, որը միակն էր, ով կարող էր ոչնչացնել տիտաններին՝ Ուղղահայաց Մանևրելու Սարքավորման միջոցով։ Բազմաթիվ գաղտնիքներ և հանելուկներ, դավաճանություններ և արյուններ, որոնք իզուր են թափվել։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարումա Միուրա — Էրեն Յեգեր[3]
  • Կիկո Միջուհարա — Միկասա Աքերման[3]
  • Կանատա Հոնգո — Արմին Արլերթ[3]
  • Հիրոկի Հասեգավա — Սիկիսիմա[3]
  • Տակահիրո Միուրա — Ժան Կիրշտեին[3]
  • Նանամի Սակուրաբա — Սաշա Բլաուզ[3]
  • Սատորու Մացուո — Սաննագի[3]
  • Սյու Վատանաբե — Ֆուկուսի[4]
  • Այամե Միսակի — Հիանա[4]
  • Ռինա Տակեդա — Լիլ[4]
  • Սատոմի Իսիհարա — Հանջի[3]
  • Պիեռ Տակի — Սոուդա[3]
  • Ջյուն Կունիմուրա — Կուբալ[3]

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին մասի շահույթը կազմել է 30,8 միլիոն դոլար[5], իսկ երկրորդ մասի շահույթը՝ 15,2 միլիոն դոլար[6], որը ընդհանուր կազմում է 46 միլիոն դոլար։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chen, Piera (2015 թ․ օգոստոսի 20). «'Attack on Titan' ('Shingeki no Kyojin'): Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «Live-Action Attack on Titan Confirmed for 2 Films». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Official Character Posters». Toho. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Official Character Posters». Toho. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Attack on Titan: Part 1 (2015) - International Box Office Results - Box Office Mojo». www.boxofficemojo.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  6. «Attack on Titan: Part 2 (2015) - International Box Office Results - Box Office Mojo». www.boxofficemojo.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]