Տիպ 56
Տիպ 56 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | ինքնաձիգ |
Երկիր | ![]() ![]() |
Ծառայության ընդունման տարի | 1956 |
Պատերազմներ | Սառը պատերազմ |
Արտադրող | Norinco |
Արտադրված է | 15 000 000 |
Փամփուշտի տեսակ | 7,62×39 մմ |
Տիպ 56, չինական ավտոմատ, Կալաշնիկովի ինքնաձիգի լիցենզավորված պատճենը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպ 56 ինքնաձիգը Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի սպառազինության մեջ ընդգրկվել է 1956 թվականին համանուն կարաբինի հետ միասին, որը Սիմոնովի ինքնալիցքավորվող կարաբինի տարբերակ է։ Մինչև 1973 թվականն արտադրվել է 66 գործարանում, ապա թողարկումը շարունակել է Norinco ընկերությունը։ 1980-ական թվականների սկզբին սկսվել է ՉԺԱԲ-ի աստիճանական վերազինումը Տիպ 81 ինքնաձիգով, որը նույնպես Կալաշնիկովի ինքնաձիգի տարբերակն է։ Սակայն Norinco ընկերությունը շարունակել է Տիպ 56 ինքնաձիգի արտադրությունն արտահանման նպատակներով։
Իրանում Defense Industries Organization ընկերությունը 1980-ական թվականների վերջին ձեռնարկել է KL-7,62 ինքնաձիգների արտադրությունը, որը Տիպ 56 ինքնաձիգի չարտոնագրված տարբերակն է։ Առաջին թողարկումների ինքնաձիգները չեն տարբերվել չինականներից, սակայն հետագայում փայտե դետալները փոխարինվել են պլաստիկով, ինչը հանգեցրել է ինքնաձիգի չափերի ու զանգվածային չափանիշների փոփոխության։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիպ 56 ինքնաձիգն ընդհանուր առմամբ նման է Կալաշնիկովի ինքնաձիգին, բացառությամբ չհանվող ասեղնավոր եռակողմ սվինի, որը երթի ժամանակ ծալվում է ներքև-հետ։ Վաղ թողարկման ինքնաձիգների մոտ բացակայել է փողի ակոսների, գազախցիկի ու փակաղակային խմբի քրոմապատումը, ինչը նվազեցրել է տվյալ դետալների դիմացկունությունը։ Ընդհանուր առմամբ տվյալ զենքի արտադրության որակը, ինչպես չինական բոլոր զենքերի դեպքում, եղել է ոչ բարձր և զիջել է խորհրդային զենքերին։
Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Type 56 – բազային տարբերակ ֆիքսված փայտե կոթով,
- Type 56-1 – պահեստային մետաղե ոթով տարբերակ (ԱԿՍ-ի պատճեն),
- Type 56-2 – Type 56-1 ինքնաձիգի կատարելագործված տաբերակ արտահանման համար, որը դրանից տարբերվում է սվինի բացակայությամբ և ծալովի կոթով, որը նման է Տիպ 81-ի կոթին,
- Type 56C (QBZ56C) – Type 56-2 ինքնաձիգի տարբերակ 280 մմ երկարությամբ փողով, որը նախատեսված է Չինաստանի ռազմածովային նավատորմի, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների սպառազինման համար,
- Type 56S (Sporter) – ինքնալից տարբերակ (7,62×39 մմ փամփուշտներով) քաղաքացիական շուկայի համար,
- Type 84S (Sporter) – ինքնալից տարբերակ (ՆԱՏՕ 5,56×45 մմ փամփուշտներով) քաղաքացիական շուկայի համար,
- KL-7,62 – Տիպ 56-ի իրանական չարտոնագրված տարբերակ,
- KLS – փիքսված կոթով տարբերակ,
- KLF – ներքև-առաջ ծալվող կոթով տարբերակ,
- KLT – կողքի ծալվող կոթով տարբերակ։
Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆղանստան[1]
Ալբանիա[2]
Հայաստան
Բանգլադեշ[3]
Բենին[4][5]
Բոլիվիա[6]
Բոսնիա և Հերցեգովինա[5]
Կամբոջա[7][8]
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն [5]
Չադ
Չինաստան[9]
Խորվաթիա
Ջիբութի
Եթովպիա
Էստոնիա[5][10]
Ֆինլանդիա[5][11]
Գաբոն
Գայանա
Հնդկաստան
Ինդոնեզիա
Իրան[5]
Իրաք[5][12][13]
Իրաքյան Քուրդիստան[14]
Կոտ դ'Իվուար[5]
Քենիա[5][15]
Կոսովո
Լաոս[2]
Լիբիա
Մադագասկար
Մալի[5]
Մալթա[2]
Մեքսիկա
Մարոկկո
Մյանմա
Նիկարագուա
Նիգերիա[5]
Հյուսիսային Կորեա[2]
Պակիստան[2]
Պաղեստինյան ազգային վարչություն
Ռուանդա[5][16]
Սիեռա Լեոնե[5]
Սոմալի[5]
Հարավային Սուդան[17]
-
Ուգանդա
-
Աֆղանստան
-
Իրան
-
Եթովպիա
Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիպ 56-ը ՉԺԱԲ Բժիշկ և Գրոհային դասերի հիմական ինքնաձիգն է Battlefield 2 խաղում։
- Fallout խաղերի շարքում Տիպ 56-ին նման ինքնաձիգ առկա է ՉԺԱԲ-ի սպառազինությա մեջ մինչև Հայրենական մեծ պատերազմը։ Երրորդ մասում այն կոչվում է չինական ինքնաձիգ։
- Ինքնաձիգն առկա է «7.62» խաղում, ընդ որում՝ այն ունի սվին-դանակ, որը հնարավոր չէ հանել, ինչպես ԱԿ ընտանիքի այլ ինքնաձիգների դեպքում։
- Grand Theft Auto։ San Andreas-ում առկա է АК-47 անվանումով, ինչպես նաև Grand Theft Auto V-ում կա ինքնաձիգ, որն արդեն կոչվում է հենց type 56։
- «Ռեմբո 4» ֆիլմում այս ինքնաձիգով զինված են Բիրմայի բանակ զինվորները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Michael Bracken (2007-03-17)։ «An Afghanistan National Police (ANP) instructor demonstrates to ANP…»։ Defenseimagery.mil (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2019-01-07
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Jones, Richard D. Jane's Infantry Weapons 2009/2010 / Terry Gander (Ed.), Leland S. Ness (Ed.). — 35 ed. — L: Jane's Information Group, 2009. — 944 p. — (Jane's Infantry Weapons). — ISBN 978-0-7106-2869-5(անգլ.)
- ↑ «Type 56 Semi-Automatic Rifle»։ BDMilitary.com (անգլերեն)։ 2013-09-23։ Վերցված է 2019-01-07(չաշխատող հղում) Paywall
- ↑ «Beninese soldiers training with a Type 56»։ Marines.mil (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2019-01-07
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Staff Writer (2018-09-24)։ «Norinco Type 56 (AK47) Assault Rifle»։ MilitaryFactory.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-07
- ↑ «Bolivia Land Forces military equipment and vehicles Bolivian Army»։ Armyrecognition.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-07
- ↑ Christina Wille (2006-07)։ «How Many Weapons Are There in Cambodia?» (pdf)։ Small Arms Survey (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին։ Վերցված է 2019-01-07
- ↑ 20th Century Military Uniforms / Unwin, Charles C.; Vanessa U., Mike R.. — 2nd. — Kent: Grange Books, 2002. — ISBN 0760730946
- ↑ 9,0 9,1 Miller, David The Illustrated Directory of 20th Century Guns. — 1 ed. — Ladysmith: Salamander Books Ltd., 2001. — 480 p. — (Illustrated Directory Series). — ISBN 978-1840652451(անգլ.)
- ↑ 猎猫 (2006-04-05)։ «散布在世界各个角落里的中国轻兵器!(图片)»։ bbs.tiexue.net/ (չինարեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-15-ին։ Վերցված է 2019-01-07
- ↑ scofield40 (2009-02-12)։ «56-2式冲锋枪(原版)详解»։ bbs.tiexue.net/ (չինարեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-15-ին։ Վերցված է 2019-01-07
- ↑ U.S. Army։ «U.S. Army Staff Sgt. Kevin Sipes practices dismounted movements with a member of the Iraqi Army…»։ Flickr (անգլերեն)։ Վերցված է 2019-01-07
- ↑ U.S. Army։ «Photo»։ Flickr (անգլերեն)։ Արխիվացված է flickr.com/photos/familymwr օրիգինալից 2015-01-22-ին։ Վերցված է 2019-01-09
- ↑ Matt Cetti-Roberts & Kevin Knodell (2014-08-21)։ «How Much Does a Gun Cost in Kurdistan?»։ Medium.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-07
- ↑ «Gunmen Kill Dozens in Terror Attack at Kenyan Mall» (անգլերեն)։ New York Times։ 2013-09-21։ Վերցված է 2019-01-07
- ↑ Damien Fruchart (2007)։ «United Nations Arms Embargoes Their Impact on Arms Flows and Target Behaviour. Case study: Rwanda, 1994–present» (pdf)։ Stockholm International Peace Research Institute (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-15-ին։ Վերցված է 2019-01-07
- ↑ «S Sudan rebels 'control key state'»։ BBC News (անգլերեն)։ 2013-12-21
- ↑ «Firearms MAZ / 7.62 Submachine Gun»։ MIC (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-17-ին։ Վերցված է 2019-01-07
- ↑ Alejandro Licea (2007-01-30)։ «Tajik NCOs learning new responsibilities during U.S.-led exchange»։ DVIDS (անգլերեն)։ Վերցված է 2019-01-07
- ↑ «Exércitos dos países da CPLP»։ ForumDefesa.com (պորտուգալերեն)։ 2014-07-22։ Վերցված է 2019-01-07
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sullivan, Roy F. New Rifle. // Infantry. — November-December 1974. — Vol. 64 — No. 6.