Տիպայնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիպայնացում

  • գրականության և արվեստի մեջ, տիպականի մարմնացումը։
  • Տեխնիկայում, միջոցառումների համակարգ, որոնց նպատակը մեքենաների արտադրությունը, շենքերի և կառույցների շինարարությունը, տեխնոլոգիական պրոցեսների կատարումը փոքր թվով ընտրված տիպերի հանգեցնելն է։

Մեքենաների դետալների, շենքերի և տիպայնացուման կառույցների տարրերի միատեսականացման և ստանդարտացման անհրաժեշտ պայմանն է։ Մեքենաների կոնստրուկցիաների տիպայնմացման շնորհիվ հնարավոր է ընտրել առավել կատարյալ կոնստրուկցիա և դրա հիման վրա կազմակերպել հոսքազանգվածային կամ մասնագիտացված սերիական արտադրություն։ Տիպայնմացման շինարարության ինդուստրացման, շենքերի և կառույցների արժեքի իջեցման, որակի բարձրացման և կառուցման ժամկետների կրճատման կարևորագույն պայմանն է։ Տեխնոլոգիական պրոցեսների տիպայնմացման հնարավորություն է տալիս ընտրել առավել ռացիոնալ և բարձր արտադրողականության պրոցեսներ ու դրանք կիրառել նմանատիպ շինվածքների մշակման կամ պատրաստման համար, օգտագործելով տիպային հանդերձանքը, գործիքները և սարքավորումը։ Տիպայնացումը նպաստում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, նյութական ռեսուրսների խնայողությանը, արտադրանքների արժեքների իջեցմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 12