Տիպական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիպական, օբյեկտիվ աշխարհի տվյալ կոնկրետ համակարգի համար կանոնիկը, նմուշայինը, առավել հավանականը։ Տիպական հասկացությունը զարգացվել է գերազանցապես XIX դարի գրական տեսություններում (Վ․ Բելինսկի, Ի․ Տեն, Դ․ Բրանդես և այլք)՝ կապված հիշյալ դարաշրջանի ռեալիստ, արվեստին հատուկ գծերի իմաստավորման հետ․ այս առումով բնութագրական է Ֆրիդրիխ Էնգելսի՝ 1888 թ.-ին Մ․ Հարկնեսին գրած նամակում արտահայտված այն միտքը, թե ռեալիզմը ենթադրում է «տիպական հանգամանքներում այակաե բնավորությունների ճշմարտացի վերարտադրություն»։ Տիպական անհատականությունների ստեղծումը դժվարին պրոցես է, որը նշվում է «տիպականացում» տերմինով։

Տիպականացումը հաճախ հասկացվում է որպես մի շարք տիպական գծերի համադրում՝ մարդկային մեկ կերպարում։ Բայց ավելի էական է մեկ ուրիշ պրոցես, երբ ծավալվում և ավարտի են հասցվում այն հնարավորությունները, որ արվեստագետը տեսել է իրեն ծանոթ իրական մարդկանց մեջ։ Տիպական բնավորություններում, նրանց փոխգործողություններում, հանգամանքների հետ նրանց կապի մեջ էլ մարմնավորվում է անհատի և հասարակության կոնկրետ հարաբերակցության գեղարվեստական ճանաչումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 12