Տինո կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տինո կղզի, գտնվում է Լիգուրյան ծովում, Սպեցիայի ծովածոցի արևմուտքում, իր տարածքով մտնում է Վեներյան նավահանգիստի կոմունայի մեջ: Պալմարիա կղզուց հեռու է 500 մետր, իսկ ցամաքից՝ 2,5 կիլոմետր:

1997թ. Տինո կղզին, մյուս կղզիների՝ Պալմարիայի և Տինետտոյի, Վեներյան նավահանգստի և Չինկվե-Տերրեի հետ մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

Նկարագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր չափսի և իր դիրքի շնորհիվ Տինո կղզին կարող է «միջակա» համարվել Ծովածոցի երեք կղզիների մեջ: Նրա հյուսիսում գտնվում է Պալմարիան՝ ամենաընդարձակ կղզին, իսկ հարավում՝ Տինետտո կղզին՝ իր տարածքով ամենափոքրը: Այս երկու կղզիները միասին Տինո կղզուց հեռու են ընդամենը մի քանի տասնյակ մետրով:

Կղզու մակերեսը կազմում է 0.13 կմ², իսկ եզրագիծը՝ մոտ 2 կմ:

Սբ. Վեներիոն՝ Սպեցիա ծովածոցի հովանավորը, ծնվել է Պալմարիա կղզում, և ապրել է կղզու ճգնարանում մինչև իր կյանքի վերջը՝ 630 թվականը: Իսկ 1961թ. նա համարվել է Իտալիայի լապտերագործների և ծովային լուսավորություն ապահովողների հովանավորը:

Նրա հիշատակին Լուչիոյի կողմից ննրա գերեզմանի վրա կառուցվել է մի փոքրիկ սրբատեղի (VII դար), իսկ ավելի ուշ՝ XI դարում, Լունիի եպիսկոպոսը այնտեղ կառուցում է Բենեդիկտյանների վանքը, որը աննախադեպ մեծ համբավ է վայելում և տեղացի և հարևան երկրների ազնվականներն իրենց գոհունակությունն են հայտնում վանքին:

Հռոմի պապ Եվգենիո IV-ի (գահակալել է 1431թ. մարտի 11-ից մինչև 1447թ. փետրվարի 23) հանձնարարությամբ 1435 թվականին բենեդիկտյան վանականներին փոխարինելու են գալիս Օլիվետացիները: Վանքի ավերակները դեռևս տեսանելի են կղզու հյուսիսային ափում:

XIX դարի մի փարոս էլ կառուցվել է կղզու գագաթին:

Միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ֆլորան բավականին բազմազան է և բաղկացած է հիմնականում միջերկրական թավուտներից և կաղնիների անտառից:

Մյուս կարևոր բուսական կազմավորումներից են թավուտները և իշակաթնուկները (լատ.uphorbia dendroides) նաև ծովի ամենամոտ ժայռերի վրա աճող հատկանշական ծովային հոռոմ-սամիթը (լատ. Crithmum maritimum):

Բացի բազմատեսակ բուսատեսակներից՝ այսեղ աճում են նաև ծովային մոխրածաղիկը (իտալ. Senecio Cineraria), եղջերավոր խաշխաշը (լատ. Glacium flavum), ցախը (լատ. Spartium junceum), հոտենտոտյան թզենին (լատ. Carpobrotus acinaciformis), վեներյան տերեփուկը, կարմիր կատվախոտը (լատ. Centranthus ruber), ռուտան (լատ. Ruta graveolens) և այլն:

Կան նաև ուրիշ բուրավետ բուսատեսակներ՝ ուրց (լատ. Thimus vulgaris), մրտենի սովորական (լատ. Myrtus communis), հազրեվարդ բուժիչ (լատ. Rosmarinus officinalis) և մավրիտանական ամպելոդեսմա (իտալ.l'ampelodesma mauritanica):

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրտենի (լատ. Myrtus communis)

Կղզու ֆաունան շատ նման է Պալմարիա կղզու ֆաունային, որը պայմանավորված է այդ երկու կղզիների հարևան լինելու հանգամանքով:

Կղզու վրա տարածված է արտասովոր սողունների ֆաունան, այդ թվում՝ եվրոպական թեփուկազուրկ գեկոնները՝ ամենափոքր եվրոպական քարաթոթոշները, հեշտությամբ ճանաչվում են իրենց մեջքի մասի ելունդների օգնությամբ: Բացի Տինո և Տինետտո կղզիներից՝ քարաթոթոշներ հանդիպում են նաև Լիգուրյան ծովի այլ մասերում:

Թռչուններից հիշատակության են արժանի մկնորսը (լատ. Falco tinnunculus), սապսանը (լատ. Falco peregrinus), լորաճուռակը (լատ. Accipiter nisus), կարմիր չիլ կաքավը (լատ. Alectoris rufa), արծաթափայլ որորները (լատ. Larus argentatus, Larus michahellis), սև ագռավը (լատ. Corvus corax), կապույտ քարակեռնեխը (լատ.Monticola solitarius) փոմփոլավոր ջրագռավը (լատ. Phalacrocorax aristotelis):

Արքայական ոլոր (լատ. Larus michahellis) Տինո կղզու ամենա հաճախ հանդիպող թռչուններից

Կղզում հատկապես բարձր է թռչունների առկայությունը՝ մարդկանց բացարձակ բացակայության պատճառով, և այնպես է ստացվել, որ թռչունները (հատկապես որորները) ավելի շատ սկսել են բներ կառուցել նաև կղզու ամենաաներևակայելի հատվածներում:

20մմ տրամաչափով Սքոտտի գնդացիրով զինված գերմանական զինվոր Պալմարիա կղզում հաստատված մի դիքում Տինո կղզուն դեմ դիմաց. Սպեցիայի ծովածոց:

Հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Տինո կղզուց 17 մղոն դեպի հարավ ընկած հատվածում իրականացված ստորջրյա պեղումների ժամանակ ծովի մակերևույթից 400 մ խորության վրա հայտնաբերվել են Ք.ա. IV-III դարերում խորտակված հռոմեական նավերի մնացորդները, որոնք բեռնավորված են եղել գինու սափորներով, և այդ նավը ուղևորվելիս է եղել դեպի Գալլիա:

Տեսարան Տինո կղզուց

Կղզու ներկայիս կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին միշտ մեկուսացված է եղել և հենց այդ պատճառով է, որ ներկայիս կառույցները քիչ են, իսկ մինչ օրս կանգուն մնացած կառույցներն էլ ունեն ռազմական նշանակություն. այդ կառույցներից են՝ Ջ. Ռոնկայի հրետանաձգային գումարտակը, փարոսը, Սբ. Վեներիոյի վանքի ավերակները և մի փոքրիկ տնակ, որը վերածել են փոքրիկ թանգարանի[1]:

Ռազմական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուցե կղզու մեկուսացման պատճառով էր, որ Տինո կղզում 1920թ. բացակայում էր պաշտպանական տեղադրությունը (ո՛չ ջենովական տիրապետության ժամանակ, և ո՛չ էլ նապոլեոնական տիրապետության ժամանակ պաշտպանական որևէ նախագիծ չիրականացվեց, չնայած որ իմպերատոր Նապոլեոն Բոնապարտը այն օգտակար էր համարում): Պաշտպանական առաջին գծերի կառուցումը թվագրվում է 1920-ական թվականներին Ռեջիա Մարինայի օպերայից հյուսիս-արևմուտք ընկած կղզու հատվածում, և դա Ջ. Ռոնկայի հրետանաձգային գումարտակն էր, հետո մի շքախումբ ուղեկցվում է երկրորդական շինարարություններ անցկացնելու հրետանաձգային գումարտակի աշխատունակության համար այսինքն՝ ստորերկրյա ապաստանը օգտագործվել է որպես հրաձգության փոխակերպիչ պրոյեկտներ իրականացնելու համար որպեսզի բացահայտվի պահեստարանի բենզինների պաշարների չափաքանակը:[1] Այս ամենը բարդացվել էր որպեսզի ապահովվեր անվտանգություն հնարավոր ծովային հարձակումներից (կառուցման դարաշրջանում դեռ չկային ռմբակոծությունների ենթակա ինքնաթիռներ) որը տեղակայված էր որպեսզի ապահովվեր կղզու ամեն մի հատված: Բացի չորս աշտարակների կրակակետերի տեղափոխությունը տարբեր բարձունքներ, տարբեր դիրքեր երաշխավորում էր բարձր կրակակետերի ծածկույթներ (նավահանգիստի ներքին մասը ծածկված էր №4 «լաթի կտորներով» որովհետև այնուամենայնիվ ծովածոցում կար բավականաչափ թնդանոթներ որով երաշխավորված էր կրակակետերի ծածկույթները)[1]:

Կրոնական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս միակ կրոնական շենքը Սբ. Վեներիոյի մենաստանն է:

Առաջին մատուռ-ուխտատեղին կառուցվել է[2] VII դարում մի վայրում, որտեղ գտնվում էր անապատական Սբ. Վեներիոյի մարմինը, ով ծնվել էր Պալմարիայում՝ Սպեցիայի կղզեխմբի մեծագույն կղզում[2]:

Մյուս մենաստանը առաջին մատուռի ձևափոխության արդյունքն է, որը կառուցվել է բենեդիկտյան վանականների կողմից XI դարում[2], լքված վանքը փրկվել է Օլիվետյան վանականների կողմից XV դարում[2] (որոնք տեղափոխվում են այդտեղ և հաստատվում են վանական նոր Վարինանոյի[3] շրջանոuմ), բայց այդ շինությունը դանդաղ անկում է ապրում[2]: Միջնադարյան հին շինությունների մեջ տեսանելի են եկեղեցու ճակատը և շրջանաձև պատը, հռոմեական ոճով վանքը:

Արդի[3] դարաշրջանում իրագործվեցին հնագիտական պեղումներ և կառույցների հետազոտություններ. աշխղեկների կողմից Լիգուրիայի հնախուզության զարգացման նպատակով, որը ապացուցվել և արձանագրվել է[3], հիմնականում բազմաբսիդ վայրերում, Վաղ Միջնադարյան տեղերը թվագրում է V և VI դարերի միջև[3]:

Օլիվետացիների վանքում տեղակայված է Տինո կղզու հնագիտական թանգարանը[3], որտեղ բազմապիսի իրերի մեջ ցուցադրված են սափորներ, հռոմեական մետաղադրամներ և այլ վարդապետերի ձեռքի գործեր, ինչպես օրինակ՝ կավե կուժ՝ բազմագույն գրչաքարերից և ափսե՝ հախճապակուց[3]:

Քաղաքացիական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավամատույցը և փարոսը՝ որպես ոչ խիստ ռազմական կառույցներ, պահպանվել են, սակայն երկուսն էլ անմիջապես կառավարվում և ղեկավարվում են Ոստիկանական Հրամատարության կողմից:
Փարոսի շենքը նորդասական ամուր շինարարության օրինակ է, թեև ժամանակի ընթացքում ենթարկվել է տարբեր փոփոխությունների: Այնուամենայնիվ, նա չի կորցրել իր շքեղությունը, և գրավում է այցելուների ուշադրությունը:

Հանգուցյալ արքա Կառլ Ալբերտը ցանկանում էր այս աշխատանքի կառուցումը և այդ նպատակով օգտագործվում էր վառելիք, փարոսի աշխատունակության համար, օգտագործեցին ձեթ, հետո օգտագործվեց նաև ածուխ: 1884թ. կառուցվում է այլ աշտարակ, որը սկզբնականից ավելի բարձր էր, որի գագաթի վրա հարմարեցված էր տեսանելի փայլող ոսպնաձև ապակիներ, որով էլեկտրականությամբ սնուցվում էր երկու շոգեմեքենաները: Քանի որ այս համակարգը լույսերի փնջերի արդյունաբերությանը փոխանցում էր մեծ հզորություն, 1912թ. գործարանը փոխարինվում է նավթի գոլորշիով:

Էլեկտրական էներգիայի շնորհիվ փարոսը էլեկտրաֆիկացվեց, մինչդեռ ամբողջական ավտոմացումը տեղի ունեցավ 1985թ.:

Ներկայումս փարոսը ամբողջապես կառավարվում և ղեկավարվում է Ծովային Ոստիկանության Փարոսների Գոտիների Ղեկավարության կողմից, որը հիմնված է Սպեցիայում (ղեկավարություն, որը հոգ է տանում Ալտո Տիրենոյի բոլոր փարոսների մասին):

Երեկոյան Լերիչիում (որի մի մասը գտնվում է Սպեցիայի ծովածոցի հակադիր մասում, մի մասը՝ Չինկվե-Տերրեում) կարելի է տեսնել փայլակները ծովի մթության ժամանակ:

Մյուս կարևոր շինություններից է Սբ. Վեներիոյի հուշադամբարանը (Հուշադամբարանը դամբարանային հուշարձան է, որը կանգնեցվում է, որպեսզի հիշեն որևէ անձնավորության կամ մարդկանց խմբերի, որոնք թաղվել են ուրիշ տեղում): Քանզի սուրբը թաղված է ներկա Սբ. Պիետրոյի և Պրոսպերո եկեղեցու ավանում (Ռեջիո Էմելիոյում), որտեղ հիմա շարունակ հսկվում է:

Սբ. Վեներիոյի տոնախմբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու փարոսը
Բանաստեղծների ծովածոց (Սպեցիայի ծովածոց) Տինո կղզու տարածքում (ձախից երկրորդը)

Տինո կղզում ամենակարևորը սեպտեմբերի 13-ին նշվող Սբ. Վեներիոյի տոնն է: Այս տոնախմբության ժամանակ Սպեցիայում տեղի է ունենում ծովային տոնախմբություն, որի ժամանակ սրբի արձանը տեղափոխում են Սպեցիայից դեպի Տինո: Հետո օրհնում են ձկնորսական նավերը: Քանի որ կղզու տարածքը ամբողջովին հայտարարված ոստիկանական տարածք է, այս օրը և հաջորդ կիրակին միակ ամսաթվերն են այցելության համար: Բացի այդ՝ ցուցադրվում են Սբ. Վեներիոյի գանգի մասունքները (միակ մասը, որը 1959թ. տրամադրվել է Ջիովաննի XXIII պապին, հետո վերադարձվել է Սպեցիայի նորաստեղծ թեմին):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Interprogetto

Կաղապար:Arcipelago spezzino Կաղապար:Patrimoni Unesco Կաղապար:Controllo di autorità Կաղապար:Portale

Categoria:Golfo della Spezia Tino Categoria:Patrimoni dell'umanità d'Italia