Տինու Տրուբեցկի
Տինու Տրուբեցկի | |
---|---|
![]() Տինու Տրուբեցկի (2006) | |
Ի ծնե անուն | էստ․՝ Tõnu Trubetsky |
Նաև հայտնի է որպես | Tony Blackplait |
Ծնվել է | ապրիլի 24, 1963[1] (60 տարեկան) Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, կինոռեժիսոր, երգիչ, լրագրող, կոմպոզիտոր, գրող, կինոդերասան և քաղաքական գործիչ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
![]() |
Տինու Տրուբեցկի (էստ․՝ Tõnu Trubetsky, ծն. 24 ապրիլի, 1963, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է նաև որպես Տոնի Բլեքպլեյտ (անգլ.՝ Tony Blackplait), էստոնացի փանկ-ռոք/գլեմ-փանկ երաժիշտ, ռեժիսոր, գրող, անարխիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տինու Տրուբեցկին ծնվել է Տալլինում` էստոնացի Լեիլի Ռիկկի և Յանա Տրուբեցկիի ընտանիքում, ովքեր իրենց համարում էին իշխան Ն. Ն. Տրուբեցկոյի (1744-1820) սերունդները։ 1982 թվականին` թիվ 32 միջնակարգ դպրոցի թատերական դասարանն ավարտելուց հետո, զորակոչվել է խորհրդային բանակ։
Զորացրվելուց հետո Տինուն հայտնվում է արևմտաեվրոպական փանկ-ռոքի բեմում և հիմնում Vennaskond խումբը, որը ներկայումս համարվում է Էստոնիայի ամենահին ռոք-խումբը, որը գործել է առանց դադարի։ Բացի Vennaskond խմբից, նա եղել է Felis Ultramarinus (1986), Vürst Trubetsky & J.M.K.E. (1986-2009), The Un Concern (1988) և The Flowers of Romance (1999 թվականից) խմբերի մենակատարը։ Իսկ 1995 թվականին եղել է Operatsioon Õ խմբի կիթառահարը։
1992 թվականին՝ Ֆինլանդիայից Էստոնիա վերադառնալուց հետո, Տրուբեցկին եղել է ETKVL Kooperaator անվտանգության աշխատող, երբ ֆինն ռեժիսոր Պեկկա Կարյալայնեն նրան խնդրել է նկարահանվել իր «Hysteria» ֆիլմում։ Տրուբեցկին համաձայնել է և ֆիլմում կատարել Riga My Love երգը։
1993 թվականին Vennaskond թողարկել է իր առաջին հիթը՝ «Insener Garini Hüperboloid», իր միակ երգը, որը Տրուբեցկին չի գրել (այն գրել է Ալլան Վայնոլան)։
Տրուբեցկին 1992 թվականից Միջազգային ներում կազմակերպության, իսկ 1995 թվականից Էստոնիայի անիշխանականնրի լիգայի անդամ է։
Եղել է Էստոնիայի կանաչների կուսակցության անդամ, 2007 թվականին՝ նրա թեկնածուն Ռիյգիկոգուում, իսկ 2009 թվականին՝ Եվրախորհրդարանում[2]։
2010 թվականի օգոստոսի 5-ին դարձել է Էստոնիայի կենտրոնական կուսակցության անդամ[3]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Vürst Trubetsky & J. M. K. E.[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rotipüüdja (2000, MC, CD, Melodija/Kaljukotkas)
The Flowers of Romance[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sue Catwoman (The Flowers of Romance CDEP)|Sue Catwoman (2004, CDEP, MFM Records)
- Sue Catwoman (The Flowers of Romance album)|Sue Catwoman (2004, CD, The Flowers of Romance)
- Paris (The Flowers of Romance album)|Paris (2006, CD, Līgo)
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Pogo» (1989, Eesti Raamat)
- «Inglid ja kangelased» (Tõnu Trubetsky & Anti Pathique, 1992, Vennaskond)
- «Anarhia» (1994, Tiritamm)
- «Daam sinises» (Tõnu Trubetsky & Anti Pathique, 1994, Vennaskond)
- «Mina ja George» (1996, Vennaskond)
- «Trubetsky» (2000, Olion)
- «Inglid ja kangelased» (Tõnu Trubetsky, Anti Pathique, Juhan Habicht, 2002, Kirjastuskeskus)
- «Anarhistid» (2003, Kirjastuskeskus)
- «Susi jutud» (2007, Ajakirjade Kirjastus)
- «Eesti punk 1976-1990. Anarhia ENSV-s» (Tony Blackplait & Cat Bloomfield, 2009, Varrak)[4]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Vennaskond. Millennium» (1998, VHS, 90 min., Faama Film/Eesti Tõsielufilm/Trubetsky Pictures) {Film oli esindatud Soome filmifestivalil Pirkanmaan Viro-Viikko 10. - 17. 10. 1999.}
- «Vennaskond. Ma armastan Ameerikat» (2001, VHS, 140 min., DayDream Productions/Kaljukotkas/Trubetsky Pictures)
- «Vennaskond. Sügis Ida-Euroopas» (2004, 2DVD, 185 min., Vennaskond/DayDream/Trubetsky Pictures)
- «Vennaskond. New York» (2006, DVD, 140 min., Trubetsky Pictures)
- «Pirates of Destiny» (2007, DVD, 150 min., Trubetsky Pictures)
Դերասան, անիմատոր կամ երաժշտության հեղինակ և կատարող[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Serenaad» (անիմատոր, 1987)
- «Magus planeet» (անիմատոր, 1987)
- «Sõda» (անիմատոր, 1987)
- «Hysteria» (դերասան, 1992)
- «Ma armastasin sakslast» (դերասան, 1998)
- «Lihtne lugu, lõpuga» (երաժշտությունը՝ Vennaskond, 1999)
- «Moguči» (երաժշտությունը՝ Vennaskond, 2004)
- «Punklaulupidu» (2008)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Discogs — 2000.
- ↑ Tõnu Trubetsky kandideerib europarlamenti // DELFI, 12.03.2009 (էստոներեն)
- ↑ Փանկ-երաժիշտ Տինու Տրուբեցկին հարում է կենտրոնականներին // DELFI, 05.08.2010
- ↑ «EESTI PUNK 1976-1990»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-20-ին։ Վերցված է 2015-04-16
|