Տիյտ Կուուզիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիյտ Կուուզիկ
Բնօրինակ անունէստ․՝ Tiit Kuusik
Ծնվել էսեպտեմբերի 11 (24), 1911
Պյառնու, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 15, 1990(1990-08-15) (78 տարեկանում)
Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ՇրջանավարտԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա

Տիյտ (Դիտրիխ Յանովիչ) Կուուզիկ (էստ․՝ Tiit Kuusik, օգոստոսի 29 (սեպտեմբերի 11 (24), 1911, Պյառնու, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 15, 1990(1990-08-15), Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի խորհրդային երգիչ (բարիտոնԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954

1938 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիան։ 1940 թվականին և 1944 թվականից՝ Էստոնական օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Լավագույն դերերգերից են Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Ռիգոլետտո (Վերդիի «Ռիգոլետտո»), Ռայա, Ռամբո (Է. Կապպի «Ազատության երգիչը», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952, «Վրիժառության կրակներ»)։ 1947 թվականից՝ Տալլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Լենինի շքանշանի դափնեկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 36 CC-BY-SA-icon-80x15.png