Տիմոֆեյ Տերյաև
Տիմոֆեյ Տերյաև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1919 |
Վախճանվել է | մարտի 20, 2001 (81 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Q111592125? |
Տիմոֆեյ Ֆեոդորովիչ Տերյաև (ռուս.՝ Тимофей Фёдорович Теряев, օգոստոսի 3, 1919 - մարտի 20, 2001, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիմոֆեյ Տերյաևը ծնվել է 1919 թվականի օգոստոսի 3-ին Ռուսաստանի Օրյոլի մարզի Գալիչ գյուղում[1]։ 1921 թվականին Տերյաևների ընտանիքը Գալիչից տեղափոխվել է Նովոչերկասկ[1]։ 1927 թվականից մինչև 1937 թվականը Տիմոֆեյ Տերյաևը սովորել է միջնակարգ դպրոցում։ Աշխատել է որպես մրճահար։ Եղել է նկարիչ-ձևավորող Տոկարևի աշակերտը՝ ձևավորելով գովազդային վահանակներ կինոթատրոնի համար։ 1939 թվականից մինչև 1952 թվականը ծառայել է Հայաստանի սահմանապահ զորքերում։ 1953 թվականին Մարտիրոս Սարյանի երաշխավորմամբ ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ[2]։ 1964 թվականին դարձել է ՌԽՖՍՀ նկարիչների միության անդամ։ 1959 թվականին Տիմոֆեյ Տերյաևը կնոջ հետ տեղափոխվել է Ռոստովի մարզ։ Մշակույթի բաժինը Տերյաևին՝ որս թատերական նկարչի, ուղարկել է Ցիմլյանսկի ժողովրդական թատրոն։ 1959 թվականից մինչև 1981 թվականը Տիմոֆեյ Տերյաևը դասավանդել է Ռոստովի Մ․ Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանում։
Տիմոֆեյ Տերյաևը մահացել է 2001 թվականի մարտի 20-ին Դոնի Ռոստովում։
Հավաքածուներ, որտեղ պահվում են նկարչի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան, Դոնի Ռոստով
- Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
- Տագանրոգի գեղարվեստի թանգարան, Տագանրոգ[3]
- Աեքսանդր Տոկարևի հավաքածու, Ստարոչերկասկայա[4]
- Մասնավոր հավաքածուներ
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1961 – Համամիութենական թատերական միություն, Դոնի Ռոստով
- 1969 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
- 1979 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
- 1981 – Գեղարվեստի մանկական դպրոց, Նովոշախտինսկ
- 1983 – Ցուցահանդեսային սրահ, Շախտի
- 1984 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
- 1988 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
- 1989 – Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով
- 1993 – ???, Մոսկվա
- 2000 – Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով
- 2006 – Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
- 2009 – Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 – «М – Ж», Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
- 2008 – «Մահկանացու մասին արվեստում։ Նիկոլայ Կոնստանտինովի հիշատակին» (ռուս.՝ «О смертном в искусстве. Памяти Николая Константинова»), М-պատկերասրահ, Դոնի Ռոստով
- 2009 – «REMAKE». М-պատկերասրահ, Դոնի Ռոստով
Հայտնի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոնիդ Կաբարուխին[5]
- Վալերի Կուլչենկո
- Գալուստ Մովսեսյան
- Վալերի Չուբարով[6]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Դոնի Ռոստովի նոր կառուցվող շրջաններից մեկում լինելու է Տիմոֆեյ Տերյաևի անունով կոչված փողոց[7]։ Այդ որոշումն ընդունել է քաղաքի անվանումների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը[8]։ Փողոցը պետք է լինի Պլատովսկի միկրոշրջանում[8]՝ նկարիչ և երաժիշտ Սերգեյ Տիմոֆեևի անունը կրող փողոցի կողքին[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Медведев С. Тимофей Теряев: «Широкий зритель так и не узнал меня» Արխիվացված 2014-11-29 Wayback Machine // Кто главный. — 2011. — № 12 (71).
- ↑ Рязанов В. Художник должен быть чистый душой Արխիվացված 2014-11-29 Wayback Machine // Наше время. — 2009. — 31 июля.
- ↑ Таганрогская картинная галерея. Живопись, графика XVIII—XX веков / сост. Л. В. Зуева. — Таганрог: Айкэн, 1998. — 208 с. — ISBN 5-900948-05-6.
- ↑ А. Токарев. Объяснение в любви — Старочеркасск. Каталог выставки. — Ростов-на-Дону: Музей современного изобразительного искусства на Дмитровской, 2007. — 16 с.
- ↑ Скопцова Г. С. Из века в века: история РХУ в лицах. — Ростов-на-Дону: Изд. РХУ, 2009. — С. 321. — ISBN 978-5-9901759-1-4.
- ↑ Скопцова Г. С. Из века в века: история РХУ в лицах. — Ростов-на-Дону: Изд. РХУ, 2009. — С. 455. — ISBN 978-5-9901759-1-4.
- ↑ Собств. корр. Именем создателя ростовской группы «Пекин Роу-Роу» назовут улицу // bloknot-rostov.ru. — 2015. — 24 авг.
- ↑ 8,0 8,1 Ченчевик И. Скоро в Ростове-на-Дону появятся две новые улицы(չաշխատող հղում) / новости.ростов.рф. — 2015. — 24 авг.
- ↑ Дунаева А. Имя создателя группы «Пекин Роу Роу» получила улица в новом районе Ростова // http://161.ru Արխիվացված 2016-10-09 Wayback Machine. — 2015. — 24 авг.