Տիմոֆեյ Միլովանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիմոֆեյ Միլովանով
Тимофій Милованов КМУ.jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ և Ազգային համալսարան «Կիև-Մոգիլայական ակադեմիա»
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր մարտի 15, 1975(1975-03-15) (45 տարեկան)
Ծննդավայր Կիև, ԽՍՀՄ

Տիմոֆեյ Միլովանով (ուկր.՝ Милованов Тимофій Сергійович[1]), ուկրաինացի պետական գործիչ և տնտեսագետ: Ուկրաինայի էկոնոմիկայի, առևտրի և գյուղատնտեսության զարգացման նախարար 2019 թվականի օգոստոսի 29-ից[2]:

Միկրոէկոնոմիկայի և խաղերի տեսության մասնագետ[3]: Փիլիսոփայության դոկտոր (2004 թվականից), Կիևի տնտեսագիտության դպրոցի պատվավոր նախագահ (Київська школа економіки), Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ): Ուկրաինայի ազգային բանկի խորհրդի ղեկավարի տեղակալ (2016 թվականից):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է №145 գիտական վարժարանը (Կիև): Ավարտել Է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի կառավարման ամբիոնը` կառավարում մասնագիտությամբ (1997 թվականին)[4]: 1999 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Կիևո-Մոգիլյան ակադեմիայի տնտեսագիտության և կրթության կոնսորցիումում (EERC, Economics Education and Research Consortium)։ 2001 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի ևս մեկ աստիճան (M.S.)՝ Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանում (ԱՄՆ), և այնտեղ 2004 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (Ph.D.):

Բոննի համալսարանի (Գերմանիա) հետդոկ և կրտսեր պրոֆեսոր: ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր: ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի դասախոս: 2013 թվականից դոցենտ, 2015 թվականից ասոցացված պրոֆեսոր Փիթսբուրգի համալսարանի (ԱՄՆ) մշտական պայմանագրի դոցենտ:

2015 թվականին Կիևի տնտեսագիտության դպրոցի միջազգային ակադեմիական խորհրդի անդամ է, 2016 թվականին Կիևի տնտեսագիտության դպրոցի նախագահի պաշտոնակատար, այժմ նրա պատվավոր նախագահը:

2016 թվականի հուլիսին Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ հինգ տարի ժամկետով նշանակվել է Ուկրաինայի ազգային բանկի խորհրդի անդամ (նա դարձել է խորհրդարանի անդամ՝ Ազգային բանկի խորհրդի անդամների թեկնածուների առաջին բաց ընտրության միջոցով), նույն թվականի հոկտեմբերից Ուկրաինայի ազգային բանկի խորհրդի ղեկավարի տեղակալ:

2014 թվականից VoxUkraine-ի համահիմնադիրն ու խմբագիրն է: 2015-2016 թվականներից աշխատել է Review of Economic Design-ի խմբագրի տեղակալ:

Հրապարակվել է Review of Economic Studies-ում, Journal of Economic Theory-ում, American Economic Journal-ում, International Economic Review-ում[5][6]:

2014 թվականին Ֆորբսի վարկածով ընդգրկվել է Top Economic Thinkers-ի ցուցակում: 2014 և 2015 թվականներին ընդգրկվել է լավագույն ուկրաինացի տնտեսագետների ցանկում՝ ըստ Forbes Ukraine-ի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]