Տիմոֆեյ Դեդեօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիմոֆեյ Դեդեօղլու
մարտի 4, 1898(1898-03-04) - 1989
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՊարգևներԼենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Տիմոֆեյ Վլադիմիրի Դեդեօղլու (մարտի 4, 1898, Թիֆլիս), գվարդիայի գեներալ-մայոր (1942 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին ավարտել է Կարմիր հրամանատարների դպրոցը (Խարկով), 1940 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային, 1942 թվականին՝ Կ․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայի (Ուֆա) դասընթացները։ 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին կռվել է Դենիկինի, Վրանգելի, սպիտակ լեհերի դեմ։ Ծառայել է Ի․ Ցակիրի 45-րդ դիվիզիայում, ապա՝ Գ․ Կոտովսկու բրիգադում։ 1939 թվականին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Բելառուսիայի, 1940 թվականին՝ Բեսարաբիայի ազատագրմանը։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մարտնչել է Հարավ-Արևմտյան, Կենտրոնական, Հարավային և Առաջին բելառուսական ռազմաճակատներում։ Եղել է հեծյալ դիվիզիայի հրամանատար, հեծյալ կորպուսի հրամանատարի տեղակալ։ Ետպատերազմյան տարիներին ծառայել է Օդեսայի ռազմական օկրուգում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5-րդ, Սուվորովի 2-րդ, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 324 CC-BY-SA-icon-80x15.png