Տիմոնը և Պումբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիմոնը և Պումբան
The Lion King's Timon & Pumbaa
TimonPumbaa.jpg
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրսիթքոմ
ՍտեղծողDisney Television Animation
ՁայնագրումՆաթան Լեյն
ԵրաժշտությունStephen James Taylor?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
Հեռուստաալիքհեռուստատեսային սինդիկացիա[1] և CBS[1]
Եթերաշրջաններ3
Սերիաների քանակ85
ՊրոդյուսերՌոբերտ Թեյլոր
ԸնկերությունDisney Television Animation
Սերիայի տևողություն30 րոպե

The Lion King's Timon & Pumbaa (սովորաբար անվանվում է Տիմոն և Պումբա), ամերիկյան մուլտիպլիկացիոն հեռուստատեսային սերիալ, որը ստեղծվել է «Walt Disney» ընկերության կողմից։ Մուլտֆիլմը՝ Դիսնեյյան The Lion King ֆիլմից է (1994 թ.), որտեղ չկան շատ մուլտիպլիկացիոն կերպարներ, իսկ գլխավոր դերերում Տիմոնն ու Պումբան են։ Ցուցադրվել է 3 սեզոն՝ սկսած 1995 թվականի սեպտեմբերի 8-ից, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 24-ը։ Դա Lion King-ի առաջին միջոցն էր մարդկանց ցուցադրելու, թե ինչպես մարդիկ չեն ներկայացվում ֆիլմում։ Դա այն երկու հեռուստատեսային ֆիլմերից մեկն է, որը հիմնված է ֆիլմի վրա, իսկ երկրորդը՝ «The Lion Guard.»-ն է։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն սկսում են Տիմոնը՝ մանգուստը, և Պումբան՝ վարազը։ Այս երկու կերպարներն էլ Disney-ի The Lion King մուլտիպլիկացիոն ֆիլմից և դրա շարունակությունից են։ Նախնական ֆիլմի համար ներառվել են դերեր՝ աշխարհի զանազան երկրների ջունգլիներում արկածների համար, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսպանիան:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաները թողարկվել են 1995 թվականի սեպտեմբերի 8-ին ու ցուցադրվել ուրբաթ օրերին՝ The Disney Afternoon-ով։ 8 օր անց՝ սերիաները սկսեցին ցուցադրվել նաև շաբաթ օրերի առավոտյան՝ CBS-ով։ Այս շոուն CBS-ով թողարկված վերջին արտադրանքներից էր, որն ուներ փոխադարձ համաձայնություն՝ Disney-ի հետ։ Disney-ը կգներ ABC-ի հեռուստաալիքը, նույն տարում՝ 1996 թվականին, երբ այս շոուն (Disney-ի մյուս արտադրանքները հեռարձակվում էին CBS-ով) չլքեին հեռուստատեսությունը։ 1995 թվականին Westinghouse-ը ձեռք է բերել CBS-ը 5.4 բիլիոն դոլլարով։ Որպես ռադիոյի և հեռուստատեսության կայանների գլխավոր ռադիոհաղորդումների սեփականատերերից մեկը՝ Westinghouse-ը, 1920 թվականից սկսած աշխատում էր կայանի օպերատորից դառնալ գլխավոր մեդիա կազմակերպության՝ CBS-ի գնմամբ[2]: 1998 թվականին սցենարիստների կազմում փոփոխություն եղավ և նոր տնօրեն նշանակվեց, ինչն էլ նշանակում էր, որ շոուի նպատակաուղղվածությունը գլխավորապես ուղղվեց դեպի երեխաներին, քան ընտանիքի այլ անդամներին։ Սրա արդյունքը եղավ այն, որ շոուն մերժվեց և խափանվեց։

Սթիվեն Ջեյմս Թեյլորի կողմից դրված երաժշտությունը առանձնանում էր նրանով, որ ստեղծված էր աֆրիկյան մեղեդու ներքո՝ քսիլոֆոնի ու թիթեղյա սրինգների նվագակցությամբ:

Սկսած 2009 թվականի փետրվարի 8-ից՝ դուրս եկավ հեռուստատեսությունից 3 տարով։ Ինչևէ, այն եթեր վերադարձավ 2012 թվականի մարտի 23-ին՝ Disney Junior հեռուստաալիքով։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիմոն (ձայնը՝ Նաթան Լեյն՝ սկզբնական շրջանում, այնուհետև՝ Քեիվին Սքոն կամ Քուինթոն Ֆլինն)` շոուի 2 գլխավոր հերոսներից մեկը:
  • Պումբա (ձայնը՝ Էռնի Սաբելլա)՝ շոուի 2 գլխավոր հերոսներից մեկը:
  • Սիմբա (ձայնը՝ Քեմ Քլերք)` Տիմոնի ու Պումբայի ընկերն ու նրանց որդեգրած տղան։
  • Զազու (ձայնը՝ Մայքլ Գուհ-ի)` գոռոզ թռչուն, ով աշխատում է Սիմբայի համար:
  • Շենզի,Բանզայի և Էդ (ձայնը՝ Թրես ՄքՆեիլ-ի, Ռոբ Փոլսըն-ի և Ջիմ Քյումինգս-ի)՝ 3 բորենիներ, որոնք սովորաբար ծախսում են իրենց ժամանակը՝ սնունդ հայթայթելու համար, չնայած նրանց փորձերը:
  • Ռաֆիկի (ձայնը՝ Ռոբերտ Ջիլլյում-ի) ` ով տալիս է լավ խորհուրդներ և ժամանակ առ ժամանակ կատակների թիրախում է։
  • Քուինթ (ձայնը՝ Քորեյ Բըրթըն-ի)՝ Տիմոնի ու Պումբայի ոխերիմ թշնամին և սերիաների գլխավոր ախոյանը։ Նա շատ զզվելի մարդ է և նրա դերը փոփոխվում է էպիզոդից էպիզոդ։
  • Սփիդի դը Սնեիլ (ձայնը՝ Քորեյ Բըրթըն-ի՝ իր բարքերով նման Բինգ Քրոսբի-ին)՝ արագընթաց կապույտ խխունջ, որը կարողանում է խոսել և երգել։ Ի ծնե՝ Տիմոնն ու Պումբան պլանավորում էին ուտել նրան, բայց դրա փոխարեն, վերջում նրանք դարձան ընկերներ։ Նրանք սովորաբար օգնության էին հասնում Խխունջին, երբ վերջինս դժվար իրավիճակներում էր հայտնվում։
  • Բոս Բիեյվըր (ձայնը՝ Բրեդ Ջերըթ-ի)՝ կուղբ, որի փիլիսոփայական կյանքը Հակունա Մատատայի հակադրությունն է։ Նա գնահատում է քրտնաջան աշխատանքը և երբեմն չափազանց անտաշ ծառայող է։ Նա նաև ընդգծում է ապահով աշխատանքային պայմանների կարևորությունը։
  • Իրվին (ձայնը՝ Շառլ Էդլըր-ի)՝ պինգվին, որի վատ տեսքը թվում է սարսափելի ծիծաղելի։ Տիմոնն ու Պումբան դարձան նրա ընկերները, երբ նրանք Անտարկտիդայի ծանծաղուտի մեջ խրված էին, իսկ Իրվան ուներ 2 լրացուցիչ նավի տոմս։ Նրանք կփորձեն խուսափել ողջ գներից։
  • Թուքան Դան (ձայնը՝ Ջեֆֆ Բենըթ-ի)՝ հանցագործ տուկան, որը փնտրվում է ոստիկանության կողմից։ Նա հայտնի է որպես համոզիչ ստախոս և միշտ հասցնում է խաբել Տիմոնին ու Պումբային։
  • Սմոլդըր դը Բիըր (ձայնը՝ Ջիմ Քյումինգս-ի)՝ մեծ արջ՝ շատ փոքր խառնվածքով, որի ետևից են ընկնում հաճախ Տիմոնն ու Պումբան։ Նա հաճախ սպառնում է, բայց մի էպիզոդ ցույց է տալիս, որ նա հաճելի մարդ է՝ խորը ներքին աշխարհով։
  • 3 բնիկները (ձայնը՝ Ջեֆֆ Բեննըթ-ի)՝ 3 բնիկներ, ովքեր իրոք համալսարանի ուսանողներ են։ Նրանց «առաջնորդը» նույնպես համալսարանի ուսանող է, որը սովորաբար նախորդում է իր խոսքերին՝ «Բունգալա, բունգալա» ։

Տնային վիդեո թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

VHS թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

US թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

6 VHS ժապավենատուփ, որոնք պարունակում էին 18 էպիզոդներ այն սերիաներից, որոնք թողարկվել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ «Տիմոնի և Պումբայի վայրի արկածները» անվան ներքո։

VHS անունը Էպիզոդի անվանումը Թողարկման ամսաթիվը
Grub's On "Saskatchewan Catch"

"French Fried"
"The Laughing Hyenas: Big Top Breakfast"

1996 թ., հունվարի 30
Hangin' With Baby "Never Everglades"

"To Kilimanjaro Bird"
"Rafiki Fables: Good Mousekeeping"

1996 թ., հունվարի 30
True Guts "The Pain in Spain"

"How to Beat the High Costa Rica"
"The Laughing Hyenas: Cooked Goose"

1996 թ., հունվարի 30
Don't Get Mad, Get Happy "Yosemite Remedy"

"Kenya Be My Friend"
"Rafiki Fables: The Sky is Calling"

1996 թ., մայիսի 8


Live & Learn! "The Law of the Jungle"

"Uganda Be an Elephant"
"Be More Pacific"

1996 թ., մայիսի 8
Quit Buggin' Me "Frantic Atlantic"

"Swiss Missed"
"Going Uruguay"

1996 թ., մայիսի 8

Եվրոպական և ավստրալական թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

VHS անունը Էպիզոդի անվանումը Թողարկման ամսաթիվը
Around the World with Timon & Pumbaa "Boara Boara"

"Yukon Con"
"Saskatchewan Catch"
"Stand by Me" (music video episode)
"Brazil Nuts"
"Truth or Zaire"
"Never Everglades"

1996 թ., սեպտեմբերի 12
Dining Out with Timon & Pumbaa "French Fried"

"Russia Hour"
"Swiss Missed"
"To Kilimanjaro Bird"
"Don't Break the China"
"Rocky Mountain Lie"
"Yummy, Yummy, Yummy" (music video episode)

1997 թ., օգոստոսի 15։ Թողարկվել է 2005 թ.-ի մարտի 14-ին
On Holiday with Timon & Pumbaa "Kenya Be My Friend"

"South Sea Sick"
"Uganda Be an Elephant"
"The Pain in Spain"
"How to Beat the High Costa Rica"
"You Ghana Join the Club"
"The Lion Sleeps Tonight" (music video episode)

1997 թ.-ի օգոստոսի 15։ Թողարկվել է 2005 թ.-ի մարտի 14-ին

DVD թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3 DVD-ներ՝ 21 էպիզոդներ այն սերիաներից, որոնք թողարկվել էին Եվրոպայում և Ճապոնիայում։

DVD անունը Էպիզոդի անվանումը Թողարկման ամսաթիվը
Around the World with Timon & Pumbaa "Boara Boara"

"Yukon Con"
"Saskatchewan Catch"
"Stand by Me" (music video episode)
"Brazil Nuts"
"Truth or Zaire"
"Never Everglades"

2004 թ., հունիսի 7
Dining Out with Timon & Pumbaa "French Fried"

"Russia Hour"
"Swiss Missed"
"To Kilimanjaro Bird"
"Don't Break the China"
"Rocky Mountain Lie"
"Yummy, Yummy, Yummy" (music video episode)

2005 թ., մարտի 14
On Holiday with Timon & Pumbaa "Kenya Be My Friend"

"South Sea Sick"
"Uganda Be an Elephant"
"The Pain in Spain"
"How to Beat the High Costa Rica"
"You Ghana Join the Club"
"The Lion Sleeps Tonight" (music video episode)

2005 թ. մարտի 14

Նշենք, որ այս սերիաներից ոչ մեկը չի թողարկվել DVD տեսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը Ձայնանիշ
Stand By Me Music video
Yummy, Yummy, Yummy Music video
The Lion Sleeps Tonight Music video
Alone Together From the episode "Once Upon a Timon"
Beethoven's Whiff Musical episode
Bumble in the Jungle Musical episode

Այլ միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը Հրատարակիչ Սարքահիմք Թողարկման ամսաթիվը
Timon & Pumbaa's Jungle Games THQ (SNES)

Disney Interactive (PC)

Super NES

Microsoft Windows

1995(Windows)

March 26, 1998 (SNES)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը Հեղինակը
"You're All Wet" Barbara Bazaldua
"Don't Break the China" Karen Kreider

Մրցակները և թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Daytime Emmy Awards

  • 1996 – Outstanding Performer in an Animated Program – Nathan Lane For playing "Timon". (Won)
  • 1997 – Outstanding Sound Mixing – Special Class – Deb Adair, Jim Hodson, Melissa Ellis, Michael Beiriger, Dan Hiland, Joseph D. Citarella, Allen L. Stone, and Michael Jiron (Won)
  • 1997 – Outstanding Individual in Animation – Kexx Singleton for ("Beethoven's Whiff") (Won)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Perlmutter D. The Lion King's Timon and Pumbaa // The Encyclopedia of American Animated Television ShowsRowman & Littlefield, 2018. — ISBN 1-5381-0373-7
  2. http://www.bcdb.com/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]