Տիմկան և Դիմկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմկան և Դիմկան
Տեսակմուլտֆիլմ
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Զինաիդա Նարիշկինա
ԵրաժշտությունԲորիս Սավելև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1975

Տիմկան և Դիմկան (ռուս.՝ Тимка и Димка), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը ստեղծվել է 1975 թվականին, «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է Դիմկա արջուկի և Տիմկա կատվիկի բարեկամության մասին, ովքեր ապրում էին մի տանը։ Տիմկան արթնանում է վաղ առավոտյան և անցնում է աշխատանքի, իսկ Դիմկան պատճառ էր փնտրում, որպեսզի ոչինչ չանի։ Տիմկան միշտ ներում էր արջուկին, որովհետև նա իր ընկերն էր։ Բայց երբ Դիմկան խմում է ամբողջ կաթը, որի համար կատվիկը գնացել էր հորաքույր կովի մոտ, նա շատ է նեղվում և որոշում է, որ հիմա իր հանգստանալու հերթն է, իսկ Դիմկային ուղարկում է իր փոխարեն մուկ բռնելու։ Պարզվում է, որ դա հեշտ չէր, և մկան համար նախատեսված վանդակի մեջ հայտնվում է արջուկը։ Տիմկան պետք եղած րոպեին գնում է օգնելու ընկերոջը, և Դիմկան հասկանում է, որ իրեն սխալ է պահել։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Մարիա Լուբյանիկովա
Սցենարի հեղինակ Մարիա Լուբյանիկովա
Բեմադրող նկարիչ Դ. Մոխով
Օպերատոր Գ. Կուրիննոյ
Նկարիչ Օ. Լյաշենկո,
Վ. Ելսուկով
Կոմպոզիտոր Բորիս Սավելև
Տեքստը երգում է Միխայիլ Պլյացկովսկի
Հնչյունային օպերատոր Բորիս Շանգին
Մոնտաժող Լ. Ցիպկինա
Ռեժիսորի օգնական Լ. Կոտինա
Նկարիչի օգնական Վ. Մոխովա
Օպերատորի օգնական Վ. Գլադկիյ
Լուսային վարպետ Ն. Կլիմովիչ
Խմբագիր Վ. Ելիսեև
Տնօրեն Թ. Կովալյովա
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա` Տիմկա / Դիմկա/ Մուկ
Զինաիդա Նարիշկինա` Կով հորաքույր

Երգ բարեկամության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում է շատ հայտնի «Իրական ընկերը» երգը (Ընկերությունը պինդ է, չի կոտրվում...): Տեքստի հեղինակը Միխայիլ Պլյացկովսկին է, կոմպոզիտորը` Բորիս Սավելևը։ Երգը մտնում է շատ մանկական երգերի հավաքածուների մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիմկան և Դիմկան» «Мультики» կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]