Տիկնիկների և ավտոմատների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիկնիկների և ավտոմատների թանգարան
Museu de joguets de Verdú.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՏեղագրությունՎերդու
Ղեկավարության նստավայրՎերդու, Urgell, Lleida Province, Կատալոնիա, Իսպանիա
Հասցեplaça Major 23
Հիմնադրված է2004
Կայքmjoguetsautomats.com/index.php?pagina=1

Տիկնիկների և ավտոմատների թանգարան (կատ.՝ Museu de Joguets i Autòmats), տիկնիկների և ավտոմատների իսպանական թանգարան՝ հիմնված Բարսելոնայի արևմուտքում՝ Վերդու քաղաքում: Թանգարանը հիմնվել էր 2004 թվականին, սակայն 2013 թվականին փակվել է, քանի որ այդ շինությունը վերակազմավորվեց որպես պատկերասրահ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնիկների և ավտոմատների թանգարանի ցուցասրահներից մեկը

Թանգարանը հիմնվել է տեղացի Մանել Մայորալի կողմից, ով հին ու նոր խաղալիքների ահռելի հավաքածուի հավաքորդ էր: Մայորալը թանգարանը հիմնեց մի հին շինության ներսում, որը հայտնի էր "Cal Jan" անվանմամբ: Այդ շենքը, որը եռահարկ էր և զբաղեցնում էր 2.000 մ² տարածք, գտնվում էր Վերդուի կենտրոնական հրապարակում: Շինության մեծ մասը ժամանակակից վերանորոգում ուներ[2]:

"Cal Jan"-ը կառուցվել էր 15-րդ դարում, ինչպես և այդ փողոցի վրա գտնվող մնացյալ շենքերը: "Cal Jan"-ը, որպես թանգարան բացվելուց հետո, Վերդու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող շինություն դարձավ: Առաջին հարկի պատշգամբների կամարները 17-րդ դարի ճարտարապետության օրինակ են հանդիսանում: Հարկ է նշել, որ թանգարանի ճակատամասի հատվածում կա մի գրություն, որը թվագրվում է 1695 թվականին, երբ շինությունը վերակառուցվել է: 1999 թվականին սկսվեց շինությունը թանգարանի վերածելու գործընթացը, ինչի արդյունքում այն ավելի ընդարձակ դարձավ և վերանորոգվեց:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է 2 075 մ², ներքին մակերեսը՝ 1 895 մ²:

Թանագարանը կառուցելիս օգտագործվել է.

Տիկնիկների և ավտոմատների թանգարանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El Museu de Joguets de Verdú serà en un Museu d'Art el 2013» (Catalan)։ TV3 (Catalonia)։ 2012-10-25։ Վերցված է 2014-04-15 
  2. «El Museu de Joguets i Autòmats de Verdú amplia un 50% la seva superfície i incorpora un fons d'art» (Catalan)։ TV3 (Catalonia)։ 2011-04-20։ Վերցված է 2014-04-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]